Home / Ազգային ժողով / Ռազմական դրությունը վերացվել է

Ռազմական դրությունը վերացվել է

Խորհրդարանն այսօր հաստատել է «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների հեղինակած՝ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» որոշման նախագիծը։

Կողմ է քվեարկել 118, դեմ՝ 1, իսկ ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Երկրում ռազմական դրություն էր հայտարարվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի առաջին օրը։ Ընդդիմությունը վաղուց էր պահանջում վերացնել ռազմական դրությունը։ Նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել էր, որ ռազմական դրությունը սահմանափակում է ընդդիմության իրավունքները, ժողովրդավարությունը երկրում, քանի որ մի շարք համայնքներում ընտրություններ չեն կազմակերպվում: