Ղարաբաղի խորհրդարանն այսօր փակ-գաղտնի քվեարկությամբ Գեղամ Ստեփանյանին ընտրել է Մարդու իրավունքների պաշտպան։
Ստեփանյանը մինչ այս զբաղեցնում էր ՄԻՊ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, իսկ 2016-2020 թվականներին աշխատել է Ղարաբաղի Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահի օգնական։
Ղարաբաղի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանն անցյալ տարվա դեկտեմբերին նշանակվել էր երկրի նախագահի աշխատակազմի ղեկավար։