Home / Հայաստան / Ղարաբաղցիներին հյուրընկալողները կշարունակեն փոխհատուցվել

Ղարաբաղցիներին հյուրընկալողները կշարունակեն փոխհատուցվել

Կառավարությունն այսօրվա նիստին որոշել է ևս երեք ամսով երկարաձգել արցախցիներին հյուրընկալող ընտանիքների ծախսերի փոխհատուցման ծրագիրը։ Սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանի փոխանցմամբ՝ ծրագրից օգտվել է մոտ 3 հազար հյուրընկալող ընտանիք, հյուրընկալվել է շուրջ 15 հազար մարդ (որոնցից 7 հազարը՝ չափահաս)։

Նախարարը հավելել է, որ Հայաստանում այս պահին ժամանակավոր բնակվում է 25-30 հազար ղարաբաղցի։

Աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական օգնության ձևով՝ մեկ չափահասի հաշվարկով 30 000 դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանում է, և 45 000 դրամ, եթե կացարանը Արցախում է։ Կառավարությունը փոխհատուցում է նաև հյուրանոցներում բնակվող արցախցիների կացության ծախսերը։