Home / Հայաստան / Խելացի Փաշինյանն Ալիևին չի ատում, խղճում է

Խելացի Փաշինյանն Ալիևին չի ատում, խղճում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաքվում երեկ «Հաղթանակի պուրակի» բացմանը ներկա գտնված Իլհամ Ալիևին որոշել է պատասխանել Իգնատ Մամյանի բանաստեղծությամբ․

«Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ,
Այդպես խղճում են մարդիկ խելացի,
Հոգեհիվանդի մռայլ վանդակից
Իրեն հայհոյող խենթ արարածին», – ասմունքել է Հայաստանի վարչապետը։

Սա, ըստ Փաշինյանի, մեր պատասխանն է Իլհամ Ալիևին։

«Ստեղծել թանգարան, որտեղ պատկերված են զոհված զինվորների մարմիններ, այդ ֆոնին նկարվել և դա ի ցույց դնել միջազգային և սեփական հանրությանը՝ այստեղ որոշակի հոգեբանական աջակցության հարց է առաջանում։ Կարծում եմ, որ պետք է ոչ թե ագրեսիվությամբ ու վրեժով, այլ կարեկցանքով լցվել նման մարդկանց նկատմամբ», – մեկնաբանել է Փաշինյանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հովանու ներքո Բաքվում բացվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի զոհերի ծաղրին նվիրված «Հաղթանակի պուրակը»։ Էքսպոզիցիան, որը ակնդրում էր Ադրբեջանի ամենահարուստ կլանի պարագլուխը, ռազմական ավարից բացի ներառում էր նաև զինվորական սաղավարտներ՝ հավաքված մարտի դաշտից, որտեղ մինչ օրս զոհերի մասունքներ են հայտնաբերվում, և զինվորական հագուստով մանեկեն-«հայեր»։ 

Tekali Taxi