Երևանի 54 համարի երթուղայինում այսօր սպանություն է տեղի ունեցել։
Factor.am-ի հաղորդմամբ՝ մի քանի ականատեսներ պնդում են, որ սպանության պատճառը դիմակն է։ Ուղևորներից մեկը մյուսին խնդրել է դիմակ կրել, բայց վերջինս սկսել է վիճել և դանակահարել է նկատողություն անողին, ով տեղում մահացել է։
Դանակահարողը դիմել է փախուստի։