Նախազգուշացում ուղևորներին, կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տնտեսավարողներին և ֆիզիկական անձանց
Հաշվի առնելով վերջին օրերին կորոնավիրուսի (Covid-19) համավարակի դեպքերի թվի աճի միտումը՝ Հայաստանի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է հանրային տրանսպորտից օգտվելիս խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, տրանսպորտային միջոց նստելիս պարտադիր ախտահանել ձեռքերն ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով, նախապես ուղեվարձի չափով մանրադրամ ունենալ՝ հնարավորինս բացառելով մանրը վերադարձնելու կամ ստանալու անհրաժեշտությունը։
Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տնտեսավարողներին և ֆիզիկական անձանց հորդորում ենք ուղևորներից պահանջել տրանսպորտային միջոցի ուղեսրահում պարտադիր կրել դիմակ, ապահովել տրանսպորտային միջոցի սահմանված կարգով ախտահանումը, ինչպես նաև ուղևորների նստեցումը կատարել տրանսպորտային միջոցի նստատեղերի քանակով՝ բացառելով գերբեռնված երթևեկությունը։
Տեսչությունը հիշեցնում է, որ կորոնավիրուսային հիվանդության տարածման տեմպերի աճի դեպքում կքննարկվի հասարակական տրանասպորտից օգտվելու սահմանափակումներ և պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցը։