Երեկ Ախալքալաքի կենտրոնում բողոքի ակցիա էր։ Վրացական Սամցխե-Ջավախեթի շրջանի բնակիչները պահանջում էին մեղմացնել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները՝ հայտարարելով, որ դրանք ծանր ֆինանսական դրության մեջ են դնում իրենցից շատերին։
Ցուցարարների հիմնական պահանջը Ռուսաստանի և Հայաստանի հետ ցամաքային սահմանների բացումն է։ Ակցիայի մասնակիցները նշում էին, որ այդ հարցով արդեն իսկ գրավոր դիմել են Վրաստանի վարչապետին։
«Ինչո՞ւ ինքնաթիռով թռչել կարելի է, իսկ մեքենայով սահմանն անցնել՝ ոչ», – հետաքրքրվում են ցույցի դուրս եկած քաղաքացիները։
Ցուցարարները հայտարարել են, որ ակցիաները կշարունակվեն այնքան, մինչև իրենց պահանջները կկատարվեն։