Այսօր Պեկինում բացված ժողովրդական ներկայացուցիչների Համաչինական հավաքի շաբաթական սեսիայի (ԺՆՀՀ) շրջանակներում նախատեսվում էր հաստատել Հոնկոնգի Օրենսդիր խորհրդի ձևավորման նոր համակարգը, որը երաշխավորում է դրանում «պատրիոտների» գերակայությունը։
Նախորդ տարվա հունիսին անց կացված ԺՆՀՀ սեսիան նշանավորվել էր Հոնկոնգի անվտանգության մասին նոր օրենքի ընդունմամբ։ Օրենսդրական այդ փոփոխությունների ընդունումից հետո «քայքայիչ գործունեություն» է համարվում ոչ միայն անկախության ուղիղ կոչը, այլև «իշխանությունների նկատմամբ թշնամանքի հրահրումն» ու համաշխարհային հասարակական կարծիքին հղվելը։
Ընտրական օրենսդրության փոփոխությունները Հոնկոնգն էլ ավելի են հեռացնում «մեկ երկիր՝ երկու համակարգ» սկզբունքից, որին 1997 թվականին՝ բրիտանական նախկին գաղութն իրեն անցնելու ժամանակ, պաշտոնական Պեկինը պարտավորվել էր հետևել 50 տարի շարունակ։
Ինչ են ենթադրում այս փոփոխությունները
ԺՆՀՀ փոխնախագահ Վան Չենի այսօրվա ելույթի համաձայն, խոսքը Հոնկոնգի՝ Պեկինի կողմից վերահսկվող ընտրական հանձնաժողովի լիազորությունների ընդլայնման մասին է: Փոփոխություններից հետո հանձնաժողովը, մասնավորապես, կկարողանա ստուգման ենթարկել առաջադրվող թեկնածուներին և ուղիղ ձևով նշանակել Օրենսդիր խորհրդի անդամների «հարաբերական մեծամասնությանը»։
Խորհուրդը ներկայումս բաղկացած է 70 անդամներից, որոնց կեսը նշանակվում են, կեսը՝ ընտրվում քաղաքացիների կողմից։
Չինական ԶԼՄ֊ները գրում են, որ խորհուրդը նախատեսվում է մեծացնել, ընդ որում՝ ավելացված բոլոր պատգամավորները կնշանակվեն Պեկինի վերահսկողության տակ գտնվող ընտրական հանձնաժողովի կողմից։ Ասյինքն, խորհրդի անդամների մեծ մասին կնշանակի պաշտոնական Պեկինը․ ստուգված «պատրիոտները» մեծամասնություն կկազմեն անկախ ընտրությունների արդյունքներից։