Home / Առողջապահություն / Ակնոցները պաշտպանում են կորոնավիրուսից

Ակնոցները պաշտպանում են կորոնավիրուսից

Ակնոցներ կրող մարդկանց՝ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունն ավելի փոքր է, ասվում է Հնդկաստանում անց կացված հետազոտության զեկույցում։

Ուսումնասիրությունների նախնական եզրակացության մեջ ասվում է, որ ակնոցները լրացուցիչ պաշտպանություն են ապահովում, քանի որ ակնոցներ կրելիս մարդիկ ավելի քիչ են կեղտոտ ձեռքերով տրորում աչքերը։

«Ոչ մաքուր մատներով աչքերին կպչելը կորոնավիրուսով վարակվելու կարևոր ձևերից է», – գրված է medRxiv կայքում հրապարակված հոդվածում։

medRxiv-ը բժշկական հետազոտությունների նախնական արդյունքների մասին զեկույցների հարթակ է, որում հոդվածները կարող են հայտնել մինչև քննադատների հավանությանն արժանանալը։

Գիտնականները հաշվարկել են, որ օրական նվազագույնը 8 ժամ ակնոցներ կրող մարդիկ 2-3 անգամ ավելի քիչ են ենթարկվում վարակման ռիսկի։

Հետազոտությունը մեկնարկել է 2020 թվականի ամռանը՝ Հնդկաստանի հյուսիսում գտնվող Կանպուր Դեհաթ շրջանի KV COVID Hospital բժշկական կենտրոնում։ Գիտական էքսպերիմենտներին մասնակցել են 10-80 տարեկան 304 կամավորներ։