Home / Հայաստան / Անհայտ անձը կողոպտել և նռնակ է նետել «change»-ի տարածք

Անհայտ անձը կողոպտել և նռնակ է նետել «change»-ի տարածք

Հայաստանի ոստիկանությունը հաղորդել է, որ փետրվարի 19-ին անհայտ անձը Երևանի Քաջազնունու փողոցում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակցին սպառնացել է ատրճանակի նմանվող առարկայով և նռնակով ու հափշտակել, ըստ նախնական տվյալների, մոտ 50 միլիոն դրամ:

Հեռանալիս նա նռնակը նետել է տարադրամի փոխանակման կետի տարածք, բայց այն չի պայթել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն: