Ֆիզուլիի շրջանում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն, հաղորդել է Ղարաբաղի ԱԻՊԾ-ն։
Զինծառայողի (կամավոր կամ պահեստազորային) աճյունը տարհանվել և փոխանցել է Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության պահպանության բյուրո, որից հետո նրա ինքնությունը պարզելու նպատակով կտեղափոխվի Հայաստան։
Զինադադարից առ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 1543 աճյուն։