Սննդային թունավորումով ապրիլի 19-ին Տավուշում հոսպիտալացված 11-ամյա աղջիկը մահացել է։
Քննչական կոմիտեի հաղորդման համաձայն՝ ապրիլի 20-ին՝ ժամը 01:00-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Գետահովիտ համայնքում բնակվող ընտանիքի 4 անդամներ:
11-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է ահազանգից մոտ մեկուկես ժամ առաջ՝ ապրիլի 19-ին՝ ժամը 23։30-ին։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրօրի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով։
Կատարվում է նախաքննություն: