Զինծառայողի մահվան դեպքի առթիվ, որին այսօր կախված էին գտել, հարուցվել է քրեական գործ, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Հաղորդման համաձայն՝ Հայաստանի ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Բաղդասարյանը մայիսի 13-ին ինքնակամ թողել է զորամասի տարածքը և վերադարձել տուն:
Մայիսի 14-ին ընտանիքի անդամները զինառայողին հայտնաբերել են իրենց ավտոտնակում՝ պարանոցից կախված վիճակում:
Ավելի վաղ ՊՆ֊ն ևս հաղորդել էր, որ հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Գրիշայի Բաղդասարյանի դին՝ կախված վիճակում (ծնվ. 2002թ. 2020-1 զորակոչ, ԶԶՀԾ Արարատի ՄՏՍ)»:
Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՔրՕրի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):
Հիշեցնենք՝ ապրիլի 20-ին էլ ՊՆ֊ն հաղորդել էր, որ նույն օրը հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է այդ զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին՝ ծառից կախված վիճակում, հայտնել է Պաշտպանության նախարարությունը: Այս դեպքի առթիվ ևս քրեական գործ էր հարուցվել։