2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Օգտակար է հատկապես արվեստասեր (նաև արվեստագետ) հանրությանը

Լեզվի կոմիտեի մայիսի 14-ի հորդորակը, հեղինակների համոզմամբ, օգտակար է հատկապես արվեստասեր (նաև արվեստագետ) հանրությանը։ Վերջիններիս համար Կոմիտեն առանձնացրել էարվեստի տարբեր ճյուղերում հանդիպող օտար բառերի հայերեն համարժեքները։


  1. ակվարել – 1. ջրաներկ, 2 ջրանկար

  2. բյուստ – կիսանդրի 

  3. դոկումենտալ – վավերագրական 

  4. դուետ – 1 զուգերգ, 2 զուգանվագ, 3. զուգապար 

  5. էկզեմպլյար – նմուշ 

  6. էսքիզ – 1. ուրվանկար, 2. ուրվագիծ, 3. ճեպանկար 

  7. էքսպոնատ – ցուցանմուշ 

  8. կուլիս – հետնաբեմ

  9. կուլմինացիա – բարձրակետ, գագաթնակետ

  10. կվարտետ – քառյակ 

  11. կրեատիվ – ստեղծագործ, ստեղծարար

  12. մարիոնետ – խամաճիկ, խաղատիկնիկ

  13. միմիկա – դիմախաղ 

  14. մոլբերտ – նկարակալ 

  15. մոնոլոգ – մենախոսություն 

  16. նոմինացիա – անվանակարգ

  17. շեդևր – գլուխգործոց 

  18. պալիտրա – ներկապնակ, գունապնակ 

  19. պեյզաժ – բնանկար, բնապատկեր

  20. պորտրետ – դիմանկար 

  21. ռեժիսոր – բեմադրիչ 

  22. ռեպերտուար – 1. խաղացանկ, 2. երգացանկ, 3. երաժշտացանկ

  23. ռեստավրացիա – վերականգնում 

  24. ռետրոսպեկտիվ – հետահայաց 

  25. սոլիստ – մենակատար 

  26. սուֆլյոր - հուշարար

  27. վիտրաժ – ապակենկար 

  28. օրկեստր – նվագախումբ, երաժշտախումբ

  29. օրնամենտ – 1 զարդանախշ, զարդապատկեր, 2 երժշ ձայնադրվագ

  30. ֆրեսկա – որմնանկարԱրվեստի որևէ գործ նկարագրելիս, քննելիս, վերլուծելիս, դրա մասին կարծիք հայտնելիս անհրաժեշտ է հասկանալի, արվեստին վայել խոսք։ Մայրենի լեզվով ասած խոսքը ներկայանալի է և մատչելի, երբ զերծ է օտարաբանություններից, այսինքն՝ այն բառերից, որոնց հայերեն համարժեքները կան, հստակեցնում է Լեզվի կոմիտեն։