Լեզվի Կոմիտեի հերթական հորդորակը կրկին վերաբերում է «հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից» խուսափելուն։
Համարժեք բառերին անցնելուց առաջ Կոմիտեն հաղորդագրության մեջ մասնավորապես նշում է․ «Ուրիշ մշակույթների ու ժողովուրդների հետ շփումները, հաղորդակցությունը նպաստում են մեր լեզու օտար բառերի թափանցմանը, որ բնական ընթացք է։ Սակայն բոլորովին ընդունելի չէ օտարաբանությունների անհարկի կիրառումը, երբ դրանց համարժեքները կան ու գործածելի են հայերեն գրավոր եւ բանավոր խոսքում»։
Օտար բառերի եւ դրանց հայերեն համարժեքների հերթական ցանկը։ Կոմիտեն հորդորում է նախապատվությունը տալ հայերեն բառերին․
1. անոմալիա – շեղում, անկանոնություն
2. ավանտյուրա – 1. արկածախնդրություն, 2. բախտախնդրություն
3. արգումենտացիա – փաստարկում
4. բանալ – տափակ, անհամ
5. բյուլետեն – 1. հիվանդաթերթիկ (անաշխատունակության թերթիկ), 2.
քվեաթերթիկ, 3. տեղեկագիր, տեղեկագրքույկ
6. գուրման – նրբաքիմք, համադամասեր
7. դելիկատես – նրբախորտիկ
8. դեմարկացիա – սահմանագծում
9. դելիմիտացիա – սահմանազատում
10. էլեկտորատ – ընտրազանգված
11. ինֆանտիլ – մանկամիտ, տհաս, թերզարգացած
12. իրոնիա – հեգնանք
13. լեվլ – մակարդակ, աստիճան
14. կոնցեպտ – հասկացություն
15. կոնֆիսկացիա – բռնագրավում, առգրավում
16. մագիա – մոգություն
17. մատրիարխատ – մայրիշխանություն
18. պատրիարխատ – հայրիշխանություն
19. պրեստիժ – 1. հարգ, 2. հեղինակություն
20. ռեգուլյար – կանոնավոր, կարգավորված, համաչափ
21. ռետրոսպեկտիվ – հետահայաց
22. ռեցիդիվիստ – կրկնահանցագործ
23. սկրեպ – ամրակ
24. օկուպացիա – զավթում, գրավում
25. ֆրեսկա – որմնանկար։