Լեզվի կոմիտեն հոկտեմբերի 4-ին ներկայացրել է օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը: «Ցանկում ընդգրկված որոշ բառերի հայերեն համարժեքները հայտնի են հայախոս և հայագիր հանրությանը, սակայն վերջին ժամանակներում դրանք քիչ են կիրառվում գրավոր և բանավոր խոսքում», – նշված է Կոմիտեի պրես-ռելիզում։
- անոնս – հայտարարություն, ծանուցում, ազդ
- ափլիքեյշն – հավելված (բջջային կամ համակարգչային)
- ափլոդ – վերբեռնում
- դաունլոդ – ներբեռնում
- դեգուստացիա – համտես(ում)
- դեգրադացիա – 1. հետընթաց, 2. քայքայում, կազմալուծում
- դոմեն – տիրույթ
- զիփլայն – ճախրուղի
- էմիգրացիա – 1.արտագաղթ, 2. տարագրություն, վտարանդիություն
- էքսկլյուզիվ – բացառիկ
- ըքաունթ – հաշիվ, օգտահաշիվ
- իմիգրացիա – ներգաղթ
- ինստրուկտոր – հրահանգիչ
- իվենթ – իրադարձություն, միջոցառում
- լիմիտ – սահմանաչափ, սահմանափակում
- կոնստրուկտիվ – կառուցողական
- կոնֆիդենցիալ – գաղտնի, խորհրդապահական
- կուրատոր – համադրող
- հաքեր – ցանցահեն
- մարկեր – նշիչ
- շլագբաում – ուղեփակոց
- պրիմիտիվ – պարզունակ, պարզ
- սպեցիֆիկ – առանձնահատուկ, յուրահատուկ
- վոլոնտյոր – կամավոր
- տոլերանտ – հանդուրժող
- ցիվիլ – քաղաքակիրթ
- փոսթ – գրառում, հրապարակում
- օնլայն – առցանց
- օֆլայն – անցանց
- ֆակուլտատիվ – կամընտրական