Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի հայոց լեզվի և գրականության դասախոսը ուսանողներին ասել է, որ ստուգարքը ընդունելու է եկեղեցում, որտեղ կանայք պետք է գան գլխաշորով։ Ով համաձայն չէ, անբավարար կստանա։
Ուսանողների փոխանցմամբ` սա միակ դեպքը չէ, երբ դասախոսը կրոնական շեղումներ է թույլ տալիս․
մի ուսանողի դուրս էր հանել լսարանից, երբ նա ասաց, որ աթեիստ է,
մոդուլային աշխատանքի համար նա հանձնարարել է գրաբարով անգիր սովորել «Հայր մեր» աղոթքը,
երբ անցնում էին Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը», խոստացել էր քահանա հրավիրել, որ խոսեն հետը,
դասի ժամանակ զանգահարել էր մի հոգևորականի և, դիմելով ուսանողներին, ասել․ «Լսեք, թե ինչպես պետք է բարևել քահանային»,
արգելել է ասել «շշաձև “է”»․ «կասեք 7-րդ, էության, Աստծո “է”», իսկ երբ ուսանողներից մեկը առարկել է, դասախոսը նշել է․ «Աստված է միայն կատարյալ»։