հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Կրեդո – հավատամք, աֆերիստ – խորամանկ, շաբլոն – ձևանմուշ․․․

Կրեդո – հավատամք, աֆերիստ – խորամանկ, շաբլոն – ձևանմուշ․․․

Լեզվի կոմիտեն կազմել է հաճախ կիրառվող օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը։ Դրանք շատերին հասկանալի են ու հայտնի, հիմնականում գրանցված են բառարաններում, հաճախ կիրառվում են մամուլում, հանդիպում են բանավոր ու գրավոր խոսքում, սակայն օտար համարժեքների «ճնշման տակ են»:

Կոմիտեն հորդորում է նախապատվությունը տալ հայերեն համարժեքներին:

  1. աբսոլյուտ – բացարձակ
  2. աֆերիստ – խորամանկ
  3. դիսբալանս – անհավասարակշռություն
  4. դիսերտանտ – ատենախոս
  5. դիստանցիա – հեռավորություն, տարածություն
  6. դիսցիպլին – գիտակարգ, գիտաճյուղ, գիտության բնագավառ
  7. դիսցիպլինա – կարգապահություն
  8. դիվերսիֆիկացիա – զանազանեցում, բազմազանեցում
  9. էլաստիկ – ճկուն, առաձգական, առաձիգ
  10. ինդեքս – 1. դասիչ, 2. ցուցիչ, 3. ցուցակ, ցանկ
  11. կոնտրակտ – պայմանագիր
  12. կոնտրոլ – վերահսկողություն, վերահսկում, հսկողություն
  13. կրեդո – հավատամք, հավատո հանգանակ
  14. մանիպուլյացիա – 1. ձեռնածություն, 2. (փխբ.) մեքենայություն, խարդավանք
  15. մենյու – ճաշացանկ, ճաշացուցակ
  16. շաբլոն – ձևանմուշ
  17. շլակ – խարամ
  18. շոփինգ – գնում(ներ), առևտուր
  19. պոդագրա – հոդատապ
  20. ռեզիդենցիա – նստավայր, կեցավայր
  21. ռեցեպտ – 1. դեղատոմս, 2. բաղադրատոմս
  22. ռիտուալ – 1․ (գոյական) ծես, 2․ արարողություն, արարողակարգ, 3. (ածական) ծիսական
  23. սայթ – կայք
  24. սինդրոմ – համախտանիշ
  25. սիմպտոմ – 1. ախտանշան, 2. նախանշան
  26. սպազմ – կծկում, կծկանք
  27. ստենդ (ոչ բժշկության մեջ) – ցուցափեղկ, ցուցատախտակ
  28. օնկոլոգիա – ուռուցքաբանություն
  29. ֆիկտիվ – կեղծ, մտացածին, շինծու, ոչ իրական
  30. ֆունկցիա (ոչ մաթեմատիկայում) – գործառույթ