2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Զիփլայն - ճախրուղի, ֆակուլտատիվ - կամընտրական, օֆլայն - անցանց․․․

Լեզվի կոմիտեն հոկտեմբերի 4-ին ներկայացրել է օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը: «Ցանկում ընդգրկված որոշ բառերի հայերեն համարժեքները հայտնի են հայախոս և հայագիր հանրությանը, սակայն վերջին ժամանակներում դրանք քիչ են կիրառվում գրավոր և բանավոր խոսքում», - նշված է Կոմիտեի պրես-ռելիզում։


  1. անոնս - հայտարարություն, ծանուցում, ազդ

  2. ափլիքեյշն - հավելված (բջջային կամ համակարգչային)

  3. ափլոդ - վերբեռնում

  4. դաունլոդ - ներբեռնում

  5. դեգուստացիա - համտես(ում)

  6. դեգրադացիա - 1. հետընթաց, 2. քայքայում, կազմալուծում

  7. դոմեն - տիրույթ

  8. զիփլայն - ճախրուղի

  9. էմիգրացիա - 1.արտագաղթ, 2. տարագրություն, վտարանդիություն

  10. էքսկլյուզիվ - բացառիկ

  11. ըքաունթ - հաշիվ, օգտահաշիվ

  12. իմիգրացիա - ներգաղթ

  13. ինստրուկտոր - հրահանգիչ

  14. իվենթ - իրադարձություն,  միջոցառում

  15. լիմիտ - սահմանաչափ, սահմանափակում

  16. կոնստրուկտիվ - կառուցողական

  17. կոնֆիդենցիալ - գաղտնի, խորհրդապահական

  18. կուրատոր - համադրող

  19. հաքեր - ցանցահեն

  20. մարկեր - նշիչ

  21. շլագբաում - ուղեփակոց

  22. պրիմիտիվ - պարզունակ, պարզ

  23. սպեցիֆիկ - առանձնահատուկ, յուրահատուկ

  24. վոլոնտյոր - կամավոր

  25. տոլերանտ - հանդուրժող

  26.  ցիվիլ - քաղաքակիրթ

  27. փոսթ - գրառում, հրապարակում

  28.  օնլայն - առցանց

  29. օֆլայն - անցանց

  30. ֆակուլտատիվ - կամընտրական