2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ներկայացվող բառերը, անշուշտ, շատերին ծանոթ են, սակայն ոմանց համար անհայտ են ու նոր

Լեզվի կոմիտեն ներկայացնում է հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին 3-րդ հորդորակը։

«Ներկայացնում ենք օտարաբանությունների և նրանց հայերեն համարժեքների նոր ցանկ։ Այս բառացանկով ոչ թե նորաստեղծ բառեր ենք առաջարկում, այլ հիշեցնում ենք եղած, երբեմն էլ հին, սակայն ոչ միշտ գործածվող հայերեն բառերի մասին: Ներկայացվող բառերը, անշուշտ, շատերին ծանոթ են, սակայն ոմանց համար անհայտ են ու նոր:

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

խոսելիս և գրելիս աչքի առաջ ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.


  1. ալտերնատիվ - 1. այլընտրանքային, 2. այլընտրանք

  2. անեսթեզիա – անզգայություն, անզգայացում

  3. ասիստենտ – ընթերակա, օգնական

  4. ասոցիացիա – ընկերակցություն, ընկերություն, միություն

  5. ասպեկտ – հայեցակետ, տեսանկյուն, դիտանկյուն

  6. բանդա – հանցախումբ, ավազակախումբ

  7. բուտիկ – կրպակ

  8. գարնիր – խավարտ

  9. գլադիոլուս – թրաշուշան

  10. դեկլարացիա - հայտարարագիր, հռչակագիր, հայտարարություն

  11. դեպորտացիա - արտաքսում, վտարում

  12. դեսերտ – աղանդեր

  13. դետալ - 1. մանրակ, մաս, 2. մանրամասնություն, մանրամաս

  14. դիլեմա – երկընտրանք

  15. իմպլեմենտացիա – կիրարկում

  16. ինովացիա – նորարարություն, նորամուծություն

  17. լանցետ – նշտար

  18. կալա – փողաշուշան

  19. կատաստրոֆիկ - աղետալի

  20. կաֆել – հախճասալ, սալիկ

  21. կուլմինացիա - բարձրակետ, գագաթնակետ

  22. մանժետ – թեզանիք

  23. մանիակ – մոլագար

  24. մարիոնետ - խաղատիկնիկ, խամաճիկ

  25. մեսիջ – 1. հաղորդագրություն, 2. ուղերձ

  26. շտամպ - դրոշմ, դրոշմակնիք

  27. պատենտ – արտոնագիր

  28. պեդալ – ոտնակ

  29. պոտենցիալ - ներուժ, կարողություն

  30. պրեպարատ – պատրաստուկ

  31. պրոդուկտ – արդյունք, արտադրանք

  32. պրոդուկտիվ – արդյունավետ

  33. ռադիկալ - արմատական

  34. ռացիոնալ -  բանական, տրամաբանական

  35. ռուբին – սուտակ

  36. վակցինա – պատվաստանյութ

  37. տելեպատիա – հեռազգայություն, հեռազգացություն

  38. տենդենց – միտում

  39. տոտալ – ամբողջական, համապարփակ, համընդգրկուն

  40. ֆենոմենալ – բացառիկ, արտասովոր, արտակարգ»։