
Հունվարի 9-ին նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան դեմ կքվեարկի Եվրամիության և ՄԵՐԿՈՍՈՒՐ անդամ երկրների (լիիրավ անդամներն են Արգենտինան, Բոլիվիան, Բրազիլիան, Պարագվայը և Ուրուգվայը) միջև ագրարային համաձայնագրին։

Փասթտաթղթով նախատեսվում է ազատականացնել առևտրի պայմանները ԵՄ և ՄԵՐԿՈՍՈՒՐ անդամ երկրների միջև։

Ֆրանսիացի ֆերմերները դեմ են նախագծին, որի վավերականացման դեպքում գյուղատնտեսական ոլորտի տրանսնացիոնալ կազմակերպությունները շուկան կլցնեն էժան մթերքներով, որոնց հետ մրցակցությանը չեն դիմանա։




Նախատեսվում է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը որոշումը պաշտոնապես կստորագրի հունվարի 12-ին։

Հունվարի 8-ին համաձայնագրից դժգոհ ֆերմերները Ֆրանսիայի տարբեր հատվածներից տրակտորներով եկել էին Փարիզ։

Քաղաքի տարբեր մասերում հարյուրավոր տրակտորներ էին կուտակվել՝ ոստիկանական մեքենաներով շրջապատված։

Ոմանք հավաքվել էին Էյֆելյան աշտարակի մոտ, մյուսները՝ Հաղթանակի կամարի։ Որոշները հասել էին պարլամենտ։

Էմանուել Մակրոնի հայտարարությունից հետո բողոքի ակցիան չի ավարտվել։

լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի
Epress.am Լուրեր Հայաստանից





