Home / Մարզեր / Մեղր, Երևանի մորքուր, չար բանկեր ու դատարկ հողեր․ Վայոց ձոր

Մեղր, Երևանի մորքուր, չար բանկեր ու դատարկ հողեր․ Վայոց ձոր

Վայոց ձորի մեղրը յուրահատուկ համ ունի, սակայն բրենդավորված չէ: Մարզի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ և Գլաձոր համայնքի ավագանու անդամ Գեղամ Մարգարյանը պատմեց մարզի յուրահատկությունների, բնակլիմայական առանձնահատկությունների և մեղրի բրենդավորմանն ուղղված քայլերի մասին։

Խնդիրներից Մարգարյանն առանձնացրեց բանկերի վերաբերմունքը գյուղացիների նկատմամբ․ «Վարկ են տալիս․ իրիկունը տալիս են՝ առավոտը՝ ուզում։ Որտեղի՞ց տանք։ Գյուղատնտեսության համար պետք են վարկեր երկարաժամկետ կտրվածքով, որ բերքը հասցնի հասնել, տնկիները պատրաստ լինեն բերքատվության, գյուղացին էլ՝ վարկի փակման»։

Նա վարկ տրամադրելու մեխանիզմ է առաջարկում բանկերին և կառավարությանը․վարկ տրամադրող կառույցը պետք է երաշավորության հատուկ մեխանիզմով ճանաչի համայնքի ղեկավարի, ֆերմերի, վարչության պետի և մարզպետի առկայությունը, ըստ այդմ էլ պետք է վարկը տրամադրի գյուղացուն։