Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացում և մեղրի փորձաքննություն իրականացնելու համապատասխան նյութեր և պարագաներ ձեռք բերելու համար «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացրել է ավելի քան ութ միլիոն դրամ:
Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հաջորդ որոշմամբ գործադիրը հաստատել է Հայաստանից Եվրոպական միության երկրներ արտահանվող մեղրին ներկայացվող պահանջները, Հայաստանից Եվրամիության երկրներ մարդու սպառման համար նախատեսված մեղրի և մեղվաբուծական այլ արտադրանքի արտահանման առողջության սերտիֆիկատ տալու կարգը և սերտիֆիկատի ձևը: