2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Աուդիոբուք, դեսպոտ, եսամոլություն, լարան, ինտրովերտ, համաղետ, նացիոնալիստ, չեք-ին, պեդանտ, սուիցիդ, տնավարի, ֆիդբեք․․․

Լեզվի Կոմիտեն ապրիլի 16-ին հրապարակել է հերթական հորդորակը, որը կրկին վերաբերում է «հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից» խուսափելուն։


  1. անոնիմ – անանուն 

  2. անտագոնիզմ – հակամարտություն 

  3. աուդիոբուք – լսագիրք 

  4. բակտերիցիդ – մանրէասպան 

  5. բենդ – նվագախումբ 

  6. բրիֆինգ – ճեպազրույց 

  7. դեէսկալացիա (ռազմ) – թուլացում (լարվածության) 

  8. դեսպոտ – բռնակալ, բռնացող 

  9. դիստրիբյուտոր – մատակարար 

  10. էգոիզմ – եսասիրություն, եսապաշտություն, եսամոլություն

  11. էսկալատոր - շարժասանդուղք

  12. էսկալացիա (ռազմ) – սրացում (լարվածության) 

  13. էտապ – փուլ, շրջան 

  14. էտիկետկա – պիտակ 

  15. ժգուտ – լարան  

  16. իմիգրանտ – ներգաղթյալ, ներգաղթող

  17. ինտրովերտ – ինքնամփոփ, ներամփոփ, չշփվող 

  18. կատակլիզմ – համաղետ

  19. նացիոնալիստ – ազգայնամոլ, ազգայնական   

  20. չեք-ին – 1. գրանցում, 2. տեղանշում 

  21. պեդանտ – բծախնդիր, մանրախնդիր

  22. պրոտեին – սպիտակուց 

  23. ռեգիոն – տարածաշրջան

  24. ռեգիոնալ – տարածաշրջանային

  25. ռեստարտ – վերագործարկում 

  26. սուիցիդ – ինքնասպանություն 

  27. սպիկեր – 1. խոսնակ, 2. բանախոս

  28. տետ-ա-տետ – դեմ առ դեմ, երես առ երես, առաձին

  29. ֆամիլյար – տնավարի, անկաշկանդ, ազատ

  30. ֆիդբեք – հետադարձ կապ, արձագանք