Այս զրույցը շարքի մի մաս է և փորձ՝ մեզ հանդիպած մարդկանց հետ խոսակցությունները կամ նրանց պատմությունները հանրային դարձնել՝ առանձնացնելով դրանցից հատվածներ, որոնք սովորաբար դուրս չեն գալիս խոհանոցային կամ սրճարանային տարածքներից։
իլյուստրացիա՝ լուսինե թալալյանի
Զրույց երկրորդ
Միլենա
Ուրեմնՙ մամաս երբեք մեր հետ չէր խոսում էդ թեմաներից: Օրինակ, ես հիշում եմ, որ իմ ընկերուհիների մամաներին կամ իրանց տեսել եմ՜ ոնց են իրար հետ շփվում ու, ասենք, երբ վերխը պիտի փոխես կամ լիֆը, մարդիկ հանգիստ փոխում են, իսկ մեր ընտանիքում մամաս միշտ երբ որ փոխվում էր, պտտվում էր, հագնում ու հետո նոր շրջվում դեպի մեզ:
Մի հատ ամոթ բան կար էդտեղ: Ու իրա համար նաև ամոթ թեմա էր դաշտանը ու էդ սաղ թեմաները: Հիշում եմ, երբ որ տասնմեկ տարեկան էինք, ինչ-որ մի պահ լղոզելով մի քիչ խոսաց դրա մասին, որ սենց բան ա լինելու ձեր հետ:
Դե, մեծ քույրս արդեն ունեցել էր, իրա մոտ սկսվել էր, բայց իմ ու էն երկու քրերիս՝ լղոզելով, էն որ բան չես հասկանում:
Ես իրականում ավելի շատ բան իմանալու կարիք ունեի, որը ինքը չկարողացավ անի: էն, ինչ ես գիտեի, մի քիչ ասեց, դաժե բառը չօգտագործեց, ասենք՝ հեշտոց, դաշտան: Մեկ էլ ասեց՝ ինչ-որ բան փոխվելու ա մարմնիդ մեջ: Դե, արի ու իմացի: Լավ ա՝ որոշ բաներ ես գիտեի: Պատկերացրա, եթե ոչ մի բան չիմանայի, ինձ կթվար՝ ինապլանիտյան եմ դառնում:
Հետո իրա պապան մահացավ: Մենք էդ ժամանակ Ամերիկայում էինք: Թե, իրա պապան չէր մահացել․․․ Թե, ինչ-որ մի հատ ուրիշ բան էր: Չէ, ինձ թվում ա՝ իրա պապան էր, ու մամաս մյուս օրը էկավ Հայաստան: Մենք մնացինք չորս քրերով ու պապան տանը:
Ամառ էր, երկու հոգով էինք քնում մի սենյակում, երեք սենյակ էր. մի սենյակում մամաս, պապաս էին քնում, մյուսում՝ քրերս, ես ու մեծ քուրս՝ մյուս սենյակում:
Ու մեկ էլ առավոտը արթնանում եմ, սենց փորի վրա եմ պառկած, ու տենում եմ, որ ինչ-որ մի բան ա գցած տուտուզիս հատվածին: Ասում եմ՝ տենաս՝ էս ի՞նչ ա կատարվում: Զգում եմ՝ ինչ-որ ծանրություն, մեկ էլ սենյակ եկավ մեծ քույրս: Ոնց որ իրա վրա ա մնացել էդ պատասխանատվությունը: Կարծեմ՝ ասեց, չվախենաս, թե ինչ-որ տենց մի բան: Ասեց՝ կարող ա դու սառը գետնի վրա ես նստել կամ ինչ-որ կեղտոտ բաների վրա:
Ես սկսեցի մտածել՝ կարող ա ինչ-որ բան էն չի իմ հետ, բայց հասկացել էի, որ արյուն ա:
Քույրս տենց փակել էր շորով տուտուզս, ոնց են, ասենք, փակում դիակը, ոնց որ մի մասդ մեռած ա, փակում են ինչ-որ բանով: Իմ մոտ տենց ա տպավորվել: Կարող ա ինքը տենց ա արել, որ հանկարծ պապան չմտնի սենյակ՝ տենա. «ամոթ ա», հասկանում ես:
Հետո ինքը ասեց՝ սենց պետք ա անես, ու ես հասկացա, որ իմ մոտ սկսելա էդ դաշտան կոչեցյալը, ու ինքը ինձ ասեց՝ պռակլադկան ոնց պետքա դնեմ: Ու ես տենց չջոկեցի իրականում՝ էդ ո՞նց են անում, թարս կողմով էի դրել, ինչ էի արել: Հետո մտա, լողացա, էլի սխալ ձև դրեցի: էդ էլ էր ամոթ, որ քրոջիցս իմանայի: Մենք տենց մոտիկ չէինք, բայց մի կերպ դզեցինք-փչեցինք:
Բայց շատ ա մոտս տպավորվել, որ, նախ, մաման էնդեղ չէր ու որ քույրս ուրիշ բանի տարավ էդ:
Հա, ես 12 տարեկան էի, որ իմ մոտ սկսվեց, իսկ էն քրոջս մոտ՝ դաժե 14:
Իրանք ավելի փոքր են եղել մարմնով, որովհետև իրանք մի ձվի մեջ էին, ես առանձին ձվի մեջ էի: Ես իմ առանձին ձուն ունեի, բայց ամենավերջինն եմ դուրս եկել, այսինքն ես էնտեղ շունչս պահած սպասում էի, որ իրանք դուրս գան: Իրանց թողեցի, որ դուրս գան, որովհետև ես կարողացել եմ դիմանամ, դիմադրեմ, չգիտեմ, պահեմ շունչս մինչև իրանք դուրս գան, հետո՝ ես:
Չնայած, էդ վերսիան, որ թողել եմ՝ իրանք առաջինը դուրս գան, չեմ հիշում՝ ուսուչից էր, ինչ էր, ասեց՝ կարող ա դու ուղղակի ավելի կառչած էիր արգանդից, ավելի էիր ուզում մնայիր էդտեղ: Ու էդ ժամանակ՝ ուաու՛, ես ոչ թե զոհաբերել եմ, այլ ասել՝ դուք առաջ գնացեք, ես մամայից կպած եմ, չեմ ուզում էստեղից դուրս գամ:
Մենք 8 ամսեկան ենք ծնվել, երեք ամիս ինկուբատորի մեջ ենք եղել: Էդ էլ ա իմ համար եքա սթրես, որ ես իմացել եմ՝ տենց ա եղել:
Պատկերացնո ՞ւմ ես՝ դու գալիս ես լույս աշխարհ, փոքր, անօգնական մի հատ էակ ես: Նախ, զրկվել ես տաքությունից. դուրս ես գալիս արգանդից… հետո գիտեի՝ ինչ-որ մոտիկ շնչավոր էակներ կան, իհարկե, իրանք սենց իրար կպած են, ավելի ուրիշ ա իրանցը, բայց ես էլ եմ իրանց հետ եղել ոնց որ, ես էլ եմ էդ նույն տեղում եղել, որտեղ իրանք էին, ու մենք տենց առանձնացվել ենք, ինչ-որ ինկուբատորների մեջ ենք եղել մի ամբողջ ամիս:
Դե, մամաս մեղք էր. լավ ա, որ տենց շուտ ենք ծնվել: Բայց ահավոր ա, որ էդ մի ամիսը տենց աշխարհ ես գալիս, ու դու չունես էդ տաքությունը: Կարող ա դրանից եմ ես ներվային: Դե, ես չեմ հիշում, բայց մարմինդ հիշում ա:
– Ինձ էլ են էդ զրթիկի մեջ գցել ծնվելուց հետո:
– Ես էլ կեսարյանով եմ ծնվել, այ էդ քո սթրեսը չեմ ապրել, բայց էդ էլ ուրիշ սթրես ա… բայց էս ասածս չի մտնելու, չէ՞, պատմության մեջ:
– Ես չգիտեմ՝ 8, թե 9 ամսեկան եմ ծնվել: Մերոնք կորցրել էին հաշիվը: Երևի, հաշվելու տրամադրություն չեն ունեցել իրանց կյանքի էդ ժամանակահատվածում:
– Բա դու ինկուբատոռում էղե՞լ ես։
– Ես չեմ ջոկում․․․
– Ինքը ոչ թե պատմելով գիտի, այլ ինքը պիտի ջոկի․․․
– Ասում են, իբր ես էլ եմ 8 ամսեկան ծնվել։
– Ըհը, լավ ա, ճիշտ տեղում ես, թե չէ ուզում էինք արդեն քեզ դուրս հրավիրել։
– Մաման հաշիվն էլ չի իմանում, որովհետև, իրանց հաշվով, (չգիտեմ, երևի, սեքսով են հաշվել), շուտ եմ ծնվել․․․
– Բայց սեքսով չէ՞ր․․․
– Որովհետև ասում են՝ 8-ամսեկանները չեն ապրում։
– Ասում են՝ աղջիկներն ավելի դիմացկուն են։
պատրաստեցին լուսինե թալալյանն ու ալլա մանվելյանը
Առաջին զրույցն՝ այստեղ
Երրորդ զրույցն՝ այստեղ
Չորրորդ պատմությունն՝ ասյտեղ
Հինգերրորդ զրույցն՝ այստեղ
Վեցերորդ զրույցն՝ այստեղ
Յոթերորդ զրույցն՝ այստեղ
Ութերորդ զրույցն՝ այստեղ