Այս զրույցը շարքի մի մաս է և փորձ՝ մեզ հանդիպած մարդկանց հետ խոսակցությունները կամ նրանց և մեր պատմությունները հանրային դարձնել՝ առանձնացնելով դրանցից հատվածներ, որոնք սովորաբար դուրս չեն գալիս խոհանոցային կամ սրճարանային տարածքներից։
իլյուստրացիա՝ լուսինե թալալյանի
Զրույց վեցերորդ
– Անցավ կոֆեի բաժակ նայելուն։
– Ժողովուրդ, ինչ մեծ ա տարբերությունն՝ ակնոցով ու առանց ակնոցի։ Խամրած եք մի տեսակ, երբ առանց ակնոցի եմ։
– Ոնց ավելի սիրուն ենք՝ տենց էլ նայի։
– Լա՛վ դե, կոֆեի բաժակը․․․
– Գնալու ես Ամերիկա։ Հեն ա։
– Ճանապարհ տեսա՞ր։
– Նայի՛, էս լեզուն տեսնո՞ւմ ես, էն անգամն էլ էր դուրս էկել։
– Հա, տանի՞քը։
– Լեզու ա։
– Լեզվիդ ես տալիս էլի։
– Ճանապարհ կա, բայց հեռու չի տանում, կարճ ա։ Այ լեզվին տալն էդտեղ ա լինելու։
Բայց երկու ճանապարհ կա․ նույն հարցով դու կարող ա մի տեղ գնաս, բայց երկու անգամ։
– Ընտրությունների երկրորդ փո՞ւլ ա լինելու։
– Աաա՛, չէ էլի։
– Դու էլ շուռ կտաս, քոնն էլ կնայեմ, Լուս։
– Չէ, մի տարեք էդ բաժակը, մեզ պետք ա։
– Դու ոնց որ ինչ-որ բանի ես սպասում, բայց․․․ բայց պետք չի։
– Պետք չի՞ սպասել։
– Գնալու կամ ճանապարհների հետ կապ չունի։ Մտքիդ բան կա, բայց տպավորություն ունեմ, որ անհույս ա։
– Գո՛լ։ Գոլ խփեցին։
– Տեսա՞ր՝ ինչ խերով բաժակ ունեիր։ Ո՞ւմ համար էր խերով։
– Չեխիայի։
– Ինչ-որ կերպար կա բաժակիդ մեջ, ուզում ա դիրք բռնած լինի, հեղինակություն ա ուզում լինի։ Հնարավոր ա՝ ընկերական միջավայր ա, ու էս մարդն իրան շատ լուրջ կերպարի տեղ ա դնում, բայց ընդհանրապես էդպիսին չի։ Չնայած մոտը որոշ չափով ստացվել ա դրան հասնել։ Ու կնոջ մասին ա խոսքը, կներեք։
– Սկսվե՛ց։
– Էդ ո՞վ ա։
– Մի հարցրու, կասի՝ դու։ Ինչի՞ ես պիտի դա տեսնեի բաժակիդ մեջ։ Կարո՞ղ ա՝ ախպերս ճիշտ ա, ու ես իրոք կնատյա՞ց եմ։ Ես էլ իրան միշտ ասում եմ․ դու քեզ նայի, ավելի լավ ա՝ դու կնատյաց լինեիր, տես՝ ինչ հալի ես։ Մի բան գիտեմ, որ ասում եմ, ես գոնե էդ «խոհանոցին» ներսից եմ ծանոթ։
Ունես նորություն, հավանաբար, լավ նորություն ա ու նաև, կարելի ա ասել, գլոբալ։ Ունես նաև առաջխաղացում, այսինքն՝ նորություն ու առաջխաղացում։ Տեսնո՞ւմ եք՝ աքլորը մեզ ինչ հետաքրքիր բաներ է բերում։ Շաքարաքլոր։
Մի ժամանակ մեր շենքի չորրորդ հարկի հարևանը շաքարաքլոր էր սարքում, ծախում։ Րոպե մեկ վազում, առնում էինք։
– 10 կապե՞կ։
– Կոպեկով չէր արդեն, դրամ էր։ Մի 50 դրամ։ Հիմա որ մտածում եմ՝ օրը քանի անգամ էինք առնում, լա՛վ էլ փող էր անում։
– Մենք էլ էինք առնում, բայց մամաս ֆորմաներ ուներ։ Ինքը սարքում էր։
– Իսկ պապաս շաքար էր սարքում ինքնուրույն։ Համով էր շատ ու, հիշում եմ, կարող էիր լեզուդ ուժեղ վառել, շատ ցավոտ էր։ Բայց համով էլ էր շատ։ Հարևաններն էլ կակաո էին ավելացնում, կոնֆետի տեղ ուտում էինք։
– Աղքատ մանկություն։
– Ինչի՞։ Հիմա էդ շաքարն ավելի թանկ ա, երևի․․․ Մերսի քեզ, Ալեքսանյան Սամվել։
Ռուբ, քո բաժակն էլ ենք նայելու՝ խայտառակ լինես․․․ խայտառակ ԼԻՆԵՆՔ։
Ստեղ կռիշ էլ կա․․․ տանիք։
– Կռիշ ունես էլի։
– Հոգեբանությունը միացավ․․․ Վայ, վայ, վայ, մի տարեք էլի բաժակը, նայում ենք։
Մի կողմից, տպավորություն կա, որ լճացում ա, անկախ նրանից, թե շուրջդ կամ անձամբ քո հետ ինչ ա կատարվում։
– Մի հատ էլ են գոլ խփելու։
– Հիմա ընդմիջում ա։ Էս կրկնությունն ա, չէի՞ր ջոկել։
– Լճացում և ձանձրույթ։
– Սպասվո՞ւմ ա։
– Արդեն կա։ Մի կերպար եմ տեսնում, որը խորացել ա իր իսկ կողմից հորինված․․․ սխալ բառ էր․․․ հորինված չէ․․․ պատրանք բառը հիշեցի։ Օրինակ, պատահում ա, որ մտքումդ մեկի հետ զրուցում ես, իրավիճակ ես պատկերացնում, ու հետո քեզ նույնիսկ թվում ա, թե էդպես էլ էղել ա։
Դու մի մարդու հետ կամրջի վրա ես կանգնած․․․ անցումն արդեն տեղի ա ունեցել, փոփոխությունն, անցումն արդեն եղավ, իսկ դու միևնույնն է՝ կանգնած ես էդ քո երևակայածի հետ։ Գուցե, էդպե՛ս քեզ ավելի հեշտ ա էդ անցումը տրվում։
Ետ գցած պլաններ կան, որոնց դեռ կվերադառնաս։ Էնքան էլ հետաքրքիր են դրանք, որ զարմանալի ա՝ ինչի՞ ես ձեռք քաշել պլաններիցդ։
Պատրանքախառը շրջան ա հիմա մոտդ։ Ընդհանուր, տարբեր բնագավառների՝ գործ, տուն, ընտանիք, անձնական, մի ընդհանուր շղարշ ա, որը, երևի, քեզ պետք ա՝ մշուշոտ ամեն ինչին նայես․․․ Էս փուլում քեզ դա՛ ա պետք։
– Լսի, ցնցող ա․․․
– Հա՞, ճի՞շտ ա ասում։
– Հա, երկրորդ անգամն ա՝ ցնցող ա։
– Սիրտդ բացի, բայց միջնամատով։ Ես տենց եմ սիրում։
– Բացեցի։ Վայ, նայելու բան չի, կյանք։
– Հա։ Բայց բաժակդ կնայենք։
– Նոր սկիզբ։ Բարուրի պատկեր․․․ կամ զամբյուղ ա։ Ու մատանի, որի երկու կողմից քարեր են։ Գործողություն ա, որն անընդհատ կրկնվում ա։ Կամ նաև՝ ասենք, ես մուռ եմ հանել քեզանից, հետո դու դրան ի պատասխան մի այլ բան ես անում, ու էդպես շարունակ․․․
Ուզո՞ւմ ես երկու անգամ էլ ծակես։ Ասում են՝ «ամուսնացածները» մեկ անգամ են սիրտը բացում, «չամուսնացածները»՝ երեք։ Դա ավելի շատ կուսության մասին ա։
Էն, որ գնում ես գինեկոլոգի մոտ, հարցնում ա՝ ամուսնացա՞ծ եք։ Ասում եմ՝ չէ, բայց դուք ոնց որ այլ բան եք ուզում իմանալ։
– Վա՛յ, էլի գոլ խփեցի՞ն սրանք։
– Գիտեք, չէ՞, որ մեկ-մեկ կարա լավ լինի, բայց ո՛չ մեր ուզածով։ Ըստ էս բաժակի՝ լավը կլինի էն, ինչը քո ուզածով չի։ Ու ոնց որ․․․ դու դեռ լավ լինելու հավես չունես։
***
Էս ի՞նչ ա բաժակիդ վիճակը։ Արվեստագետի բաժակ․ էնքան որ մի բան անես, բայց իմաստ չունենա։
– Դատարկություն։
– Չէ, դատարկություն չի, բայց ծայրահեղությունից ծայրահեղություն վիճակ։
– Զուգարա՞ն ես ուզում։ 100 դրամ ա։
– 100, թե՞ 50։ Ես 50 էի հիշում։
– 50 լինի՝ մանրովդ մենք կգնանք։
– Պարկի պես բան ա, փող ա ուրեմն։
– Մե՞ծ ա գոնե։
– Ես չգիտեմ՝ քո համար շատ փողն ինչքան ա, բայց փող կստանաս։
– Էլի՞ գոլ։ Անբախտ են էս կապույտ մայկեքովը։
– Դու էլ նորություն ունես։ Դրանից բացի, կարո՞ղ ա ինչ-որ նոր գործ լինի կամ պրոեկտ։ Նայի՝ ծիտիկ ա ինչ-որ բանի մոտ, քաղցրավենիքի կամ բնի․․․
– Էկա։ Հետաքրքիր բաներ ասե՞լ ա։
– Ծտերի մասին ա խոսում։
– Ինքս իմ մասին եմ խոսում։ Համեմատաբար նոր բան ա, որին դու դեռ պիտի սովորես, մտածում ես՝ ո՞ր կողմից դրան մոտենաս։ Եթե զբաղմունք ա, մտածում ես՝ զբաղվե՞ս, չզբաղվե՞ս։
– Լավն էր ծիտը։ Հետո՞։
– Ոնց որ մի մեծ բան ա սպասվում։ Համեմատաբար․․․ Չեմ ասում՝ Օսկար կամ Նոբելյան մրցանակ ես ստանում, բայց դե։
Մի կողմից էս ծիտն ա, մյուս՝ ինչ-որ կենդանի, իսկ դրանց արանքը՝ արդյունավետ գործ, ու էնքան լավն են էս պատկերը, որ թվում ա՝ պիտի համաձայնես, եթե քեզ որևէ բան առաջարկեն։ Ուղղակի էսօր-վաղը չի լինի, բայց լավ բան ա։
– Էս մեր պատմությունների համար Նոբեյլան չեն տալիս, չէ՞։ Կամ էլ անկապության մրցանակ։ Ես կստանայի։
– Մին սիլլա, մին քացիյն տլան։
– Վայ, բա ես ստեղ սիրտ որտե՞ղ եմ բացելու։
– Անսիրտը սիրտ չի բացում։
– Գդալ ուզեցի՞ր։ Բայց ունեմ, պետք չէր։ Ինչ անզուսպ ես։ 8-ամսական ես էլի, հո զոռով չի։
Իսկ դու գիտե՞ս, որ պնդաճակատությունը հիմար լինելու նշան է։ Անկեղծ, ինձ մանկուց ասում էին, որ պնդաճակատ եմ, բայց ինձ թվում ա՝ ուզում էին ասել, որ տուպոյ եմ, հեռվից էին գալիս։
– Էշ ղարաբաղցի չէի՞ն ասել։
– Լսի, էշ ասել էին, բայց ղարաբաղցին՝ ձեռքի հետ էլի։ Դե, ասողներն էլ էին ղարաբաղցի, նենց որ․․․
– Կարա՞մ կողքից բացեմ սիրտս։
– Էնքան էլ լավ բաժակ ա, ոնց որ քոնը չլինի։ Երկընտրանքի առաջ ես կանգնած, երկընտրանք, որը այլընտրանքի հնարավորություն չի տալիս։
– Լավ բան ա։
– Հա՞ որ։ Հետաքրքիր ա՝ սիրտ բացելուց ստեղ ի՞նչն ես ծակելու։
– Կարո՞ղ ա կողքից ծակեմ։
– Չէ, պետք չի ինքնագործունեությամբ զբաղվել։
Ստեղ թագ կա․ ինչ էլ լինի, ոնց էլ լինի՝ դու հաղթանակած ես․․․ Ոնց որ Լևոնը լինես․ ինչ ուզում ա պատահի, ջրից չոր ա դուրս գալիս, գիտի՝ ինչը ոնց ասի։
Կուժ ա դուրս էկել ծակելուցդ հետո։ Դու մի անգամ ես բացելու։
Կուժը․․․ է՛լ լիություն, է՛լ կյանքի շարունակություն՝ ջուր-մուր։
– Փողից սկսեցիր, փողով պրծար։
– Հոսող, մաքրվող․․․ նոր ալիք ա սպասվում։
Մի խոսքով, ինչ-որ բան ա հոսալու՝ դզվելու ես։
պատրաստեցին ալլա մանվելյանն ու լուսինե թալալյանը
Առաջին զրույցն՝ այստեղ
Երկրորդ զրույցն՝ այստեղ
Երրորդ զրույցն՝ այստեղ
Չորրոդ պատմությունն՝ այստեղ
Հինգերորդ զրույցն՝ այստեղ
Վեցերորդ զրույցն՝այստեղ
Յոթերորդ զրույցն՝ այստեղ
Ութերորդ զրույցն՝ այստեղ