Քաղաքական գրեթե բոլոր կուսակցությունները, օմբուդսմենը և խոշոր ՀԿ-ները հանդես են եկել հայտարարություններով՝ պահանջելով դադարեցնել Ադրբեջանի հետ բանակցությունները և/կամ հրապարակել բանակցվող փաստաթղթ(եր)ի ամբողջական բովանդակությունը։ Հայտարարությունների տարափին արձագանքել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ասք այն մասին, թե ինչպես են իրենց «ընդդիմադիր» հորջորջող որոշ շրջանակներ ամեն ինչ անում, որ ադրբեջանցի զինվորները չլքեն Հայաստանի տարածքը եւ գալարվում այն մտքից, որ իրենց երազած պատերազմը չի սկսվում, առավելեւս այն մտքից, որ կառավարության գործողություններում չկա եւ չի կարող լինել որեւէ դավադրություն, գաղտնի պայմանավորվածություն, փաստաթղթեր ու հոդվածներ», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը՝ հավելելով․ «Ավելի մանրամասն՝ այսօր երեկոյան: Բոլոր մանրամասները՝ այսօր երեկոյան»։