Ադրբեջանցի լրագրողներին տեղափոխող ավտոմեքենան պայթել է հակատանկային ականի վրա։ Դեպքը տեղի է ունեցել ԼՂ Քելբաջարի շրջանում։
Երեք հոգի զոհվել է։ Կան վիրավորներ։
Ըստ «Թուրան» գործակալության, պայթյունից մահացել է «Ազերթաջ» գործակալության լրագրող Մագերամ Իբրահիմովը և AzTV հեռուստաալիքի օպերատոր Սիրաջ Աբիշևը։
Ավելի ուշ մահացել է նաև Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած Քելբաջարի շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Արիֆ Ալիևը։
Տեղեկությունը հաստատել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և գլխավոր դատախազությունը։
Նշենք, որ սա լրագրողների մահվան առաջին դեպքն է այն տարածքներում, որտեղ մարտեր են ընթացել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Պատերազմի հետո, սակայն, ըստ պաշտոնական Բաքվի՝ ականների պայթյունից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տասնյակ մարդին (զինվորականներ և քաղաքացիականներ) են զոհվել կամ վիրավորվել։