Home / Բանակ / Խնդրում եմ ուղիղ բանակցություններ սկսել Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ

Խնդրում եմ ուղիղ բանակցություններ սկսել Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ

ԴԻՄՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին
ՀՀ քաղաքացի Գեորգի Վանյանից,
Տավուշի մարզ,գյուղ Ներքին Ծաղկավան,
1-ին փողոց, 1-ին փակուղի, տուն 3,
հեռախոս՝ 055 401459

1. Ադրբեջանի օմբուդսմենի հետ ուղիղ կապի հաստատումը Ձեր պաշտոնեական պարտավորությունն է: Խնդրում եմ ուղիղ բանակցություններ սկսել Ադրբեջանի Ձեր կոլեգա Սաբինա Ալիևայի հետ, որպեսզի ապահովեք Ձեր անմիջական մասնակցությունն Ադրբեջանում ընթացող ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրականացվող դատական պրոցեսներում: Ադրբեջանի օմբուդսմենի հետ չմիջնորդավորված շփումների և համագործակցության հաստատումը ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության՝ Ձեր պաշտոնեական պարտավորությունն է:

2. Լրատվամիջոցների հրապարակումներից հայտնի է, որ ՀՀ որոշ զինծառայողների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել պարտականությունների ոչ պատշաճ կատարման մեղադրանքով, քանի որ հիմքեր կան կասկածելու, որ դա է հանգեցրել է նրանց ենթակա զինվորների գերևարությանը: Խնդրում եմ վերահսկողության տակ վերցնել այդ գործը՝ բացառելու ադմինիստրատիվ ձգձգումները, որպիսի հնարավորինս արագ ավարտվի քննությունը: Այս գործի քննության ընթացքում մեր հայրենակիցների գերի ընկնելու հանգամանքներին վերաբերվող ապացույցներն անհրաժեշտ է փոխանցել Ադրբեջանի պատկան մարմիններին և ջանքեր գործադրել որպիսի դրանք դիտարկվեն Ադրբեջանում ընթացող դատաքննության ընթացքում: Վերադասի հրամանի կատարման հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ նրանց պաշպանության համար:

3. Խնդրում եմ Ձեր վերահսկողության տակ վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի գործընթացը: Խնդրում եմ հանդես գալ արտահերթ զեկույցով ՀՀ այն քաղաքացիների իրավունքների վերաբերյալ, որոնց՝ մեր իշխանությունների կողմից տրված վկայականով ամրագրված սեփականությունը դելիմիտացիայի արդյունքում կհայտնվի հարևան պետության տարածքում: Նրանց իրավունքների պաշտպանության համար խնդրում եմ մշակել գործողությունների ծրագիր, որը կնախատեսի ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, եթե նրանք որոշեն չլքել իրենց տները և ստանալ սեփականատիրոջ կարգավիճակ Ադրբեջանական Հանրապետությունում: Խնդրում եմ նաև մշակել առաջարկ ՀՀ կառավարությանը՝ լիարժեք փոխհատուցում տրամադրել այն քաղաքացիներին, որոնք կորոշեն տեղափոխվել և բնակություն հաստատել ՀՀ տարածքում:

Հարգելի պրն Թաթոյան, ռազմագերիների պրոբլեմը և սահմանազատման հարցն առաջնային է ՀՀ բոլոր քաղաքացիների համար: Կոչ եմ անում կատարել օմբուդսմենի Ձեր պարտականությունները: Ձեր իրավական կարգավիճակն ընձեռում է այդ հնարավորությունը:

03.06.2021