«Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» ղեկավար, հայ-ադրբեջանական խաղաղասիրական՝ Թեքալիի գործընթացի նախաձեռնող իրավապաշտպան Գեորգի Վանյանի Քոթիկ անունով շանը սպանել են։
Վանյանը, ով վերջին տարիներին բնակվում է Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղում, ֆեյսբուքի էջով հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին․
– Քոթիկին սպանել են հրազենով. Հանրային հաղորդում հանցագործության վերաբերյալ
Քոթիկ անունով 5 տարեկան իմ շունը կորել է մոտ տասը օր, Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի տարածքում:
Այս օրերին գյուղում հրազենային կրակոց է լսվել և խոսակցություններ կան, որ մի քանի օր առաջ հրազենով շուն են սպանել:
Որոնումների ժամանակ գյուղի բարձր աղբյուր կոչվող հատվածում, դեպի անտառ տանող մասում գտա մի քանի օրվա թարմության փորված փոս, շան մազերի հետքերով: Շան մարմինը չկար, գիշատիչները փոսը քանդել ու շան մարմինն ամենայն հավանականությամբ տեղում կերել կամ տարել էին: Փոսի շրջակայքում տեղ-տեղ մնացած շան մազափնջերից ճանաչեցի ու հասկացա, որ սպանված շունը՝ հենց Քոթիկն է:
Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ դատախազության Տավուշի մարզի տարածքային բաժնին, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչությանը և ոստիկանության Իջևանի բաժնին:
Հ.Գ. Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին խնդրում եմ վերահսկել այս հանցագործության բացահայտման ընթացքը:
Գեորգի Վանյան
Տավուշի մարզ, գյուղ Ներքին Ծաղկավան,
1-ին փողոց, 1-ին փակուղի, 3-րդ տուն
055 40 14 59
https://www.facebook.com/georgi.vanyan/posts/10158731046328322