Այս պահի դրությամբ պատերազմի զոհերի թիվը 3705 է, անհետ կորածներինը՝ 268, հաստատված գերիների թիվը՝ 60 հոգի, կա վարկած ևս 110 հոգու գերեվարված լինելու վերաբերյալ։ Այս մասին Հայտարարել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հանրայինի ուղիղ եթերում ընթացող բանավեճի ժամանակ։
Պաշտոնյան նաև հիշեցրել է, որ մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 89 (ռազմա)գերի, որոնցից վեցը, ըստ Փաշինյանի, գերեվարված է եղել մինչ 2020 թվականի պատերազմը:
Հիշեցնենք՝ Ղարաբաղի ՊԲ֊ն մինչ օրս հրապարակել է պատերազմում զոհված 3029 մարդկանց անունները։ Ադրբեջանը մինչ օրս հրապարակել է 2904 անուն։