Այս պահին դատաբժշկական կենտրոնում չկան փորձաքննություն չանցած մասունքներ, հաղորդել է Առողջապահության նախարարությունը:
Ունենք 50 մասունք, որոնք մի քանի անգամ անցել են փորձաքննություն, բայց դրանցից դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել:
Մնացած բոլոր դիերը փորձաքննված են։ Դրանց մի մասը, այս պահի դրությամբ՝ 149-ը, ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել: Մի մասի տվյալներն էլ նույնականացված են, դրանք փոխանցվել են համապատասխան մարմնին, բայց դեռ հարազատների կողմից չեն վերցվել հուղարկավորման։
Հիշեցնենք՝ ապրիլի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր , որ այդ պահի դրությամբ հայկական կողմն ունի 3621 զոհ և 321 անհետ կորած։ Հայկական կողմը մինչ այժմ հրապարակել է պատերազմին մասնակցած 3029 զոհի անուն։