Պատերազմի ի վեր իրականացվել է 3 750 մարդու ԴՆԹ փորձանմուշ, տրվել է 3396 մարդու մահվան վկայական, այսօր հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը հավելել է, որ ԴՆԹ փորձանմուշների գործընթացը շարունակվում է, աշխատանքները կազմակերպվում են նաև Ռուսաստանի Դաշնության և Նիդերլանդների գործընկերների հետ համագործակցությամբ:
Հայկական կողմը,հիշեցնենք, մինչ այժմ հրապարակել է պատերազմում զոհված 3029, իսկ ադրբեջանական կողմը՝ 2881 զինվորի անուն։