«Լրջանալու պահը» կարգախոսի իմ տպավորությունը. «Я понял, в чем ваша беда: вы слишком серьезны. Умное лицо — это еще не признак ума, господа. Все глупости на земле делаются именно с этим выражением лица. Улыбайтесь, господа, улыбайтесь» – Барон Мюнхгаузен [«Ես հասկացա՝ որն է ձեր դժբախտությունը․ դուք չափից շատ լուրջ եք։ Խելացի դեմքի արտահայտությունը խելքի նշան չէ, պարոնայք։ Աշխարհի բոլոր հիմարություններն արվում ենք դեմքի հենց այդ արտահայտությամբ։ Ժպտացեք, պարոնայք, ժպտացեք, – Բարոն Մյունխհաուզեն»]։
Հենց գիտակցել եմ լրջության կոնցեպտի նեխածությունն ու նպատակը, սկսել եմ զզվել լրջություն կոչվող ֆենոմենից։ Լուրջ ու ծանր ձևանալն ունի մի գերնպատակ. կեղծել, թաքնվել, թաքցնել, խաբել։ Ընդ որում, լուրջ լինելուց ավելի կարևոր ա լուրջ թվալը, սովորել լրջի տպավորություն թողնելը։
Երբ մարդն անկեղծ ա, գոնե հասկանում ես իրա առաջնայնությունները, արժեքները։ Երբ ինքը լուրջ ա ձևանում կամ խաղում, չգիտես՝ ցինիկ ա, սադիստ ա, մազոխիստ ա, հեդոնիստ ա, ի բնե պեսիմիստ ա (ինչը հազվադեպ ա), ինչ ա էդ լուրջ դիմակի տակ իրականում…
Ու լրիվ լուրջ լևոններով, Ղարաբաղ կոմիտեներով ու կլաններով 30 տարի Հայաստանը սարքեցին աբորիգենների երկիր։ Լրիվ լուրջ դեմքով հարևանի հողերն օկուպացրեցին, 70 տարվա տնտեսությունը քանդեցին, խաղաղ համակեցությունը զոհեցին հանուն հայուգենիզմի (իրականում` հանուն սեփական իշխանության ու փողի)։ Լրիվ լուրջ դեմքով։ Ու հիմա էլի լրջանալ են ուզում…
Էլի Մյունխհաուզեն. «Я понял, в чем ваша беда: вы слишком серьезны. Умное лицо — это еще не признак ума, господа. Все глупости на земле делаются именно с этим выражением лица. Улыбайтесь, господа, улыбайтесь» [«Ես հասկացա՝ որն է ձեր դժբախտությունը․ դուք չափից շատ լուրջ եք։ Խելացի դեմքի արտահայտությունը խելքի նշան չէ, պարոնայք։ Աշխարհի բոլոր հիմարություններն արվում ենք դեմքի հենց այդ արտահայտությամբ։ Ժպտացեք, պարոնայք, ժպտացեք, – Բարոն Մյունխհաուզեն»]։
#լրջանալուՊահը, #ՂարաբաղիՎկա, #հայուգեն, #նացիոնալիզմ, #թշվառություն
Սևակ Սոֆիա Կիրակոսյան