Երեկ, մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Ղարաբաղի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի միջեւ, հայտնել է ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը։
«Քննարկվել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին եւ հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր», – ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ առաջին նախագահը, մասնավորապես, 2011 թվականի հարցազրույցներից մեկում քննադատել էր Սարգսյանին ու Քոչարյանին․ «Ես տեսա, որ ոչինչ չի մնացել այն ամենից, ինչ մենք ունեինք 1998-ին, և նրանից, թե մեր խոհերում դեպի ուր էինք գնում 30 տարի: Ժողովրդավարության, ազատ շուկայի փոխարեն մենք մաքուր ավազակապետություն ենք ստեղծել: Քաղաքական իշխանության փոխարեն քրեական իշխանություն ենք ստեղծել»,֊ ի թիվս այլի, նշել էր Տեր֊Պետրոսյանը: