ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ելույթ է ունեցել այսօրվա նիստին․
— Կառավարող ուժն է, այո, նախևառաջ կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը։ Բայց նաև այդ պատասխանատվությունն է վարչապետին մղել ստորագրելու այդ հայտարարությունը, որով 25-30 հազար զինվորների կյանք է փրկվել (և նրանք դա գիտե՛ն, նրանց հարազատները դա գիտե՛ն): Այդ հայտարարությամբ է փրկվել նաև Ստեփանակերտը․․․
Արցախի խնդիրը պարզունակացվում է․ սա ոչ միայն 2․5 տարվա, նույնիսկ 25 տարվա քաղաքականության, այլ նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետևանք է․ դրանք պետք է հաշվի առնենք այս մասին խոսելիս։
〽️ Եթե ելքը ստեղծված իրավիճակից քաղաքական փոփոխություններն են, դրա համար էլ է կայունություն, ժամանակ պետք․ դուք չեք կարող քարոզարշավ անել գյուղերում, որտեղ սև ժապավեններ են, մարդիկ վշտի մեջ են։
〽️ Հրաժարականի մասի՞ն եք ասում․ հայտարարության ստորագրման օրը կառավարություն մտան մի խումբ մարդիկ, ջարդուփշուր արեցին շենքը․․․ Անվտանգության աշխատակիցների հավաստիացմամբ՝ նրանց շարքում էր նաև ԲՀԿ պատգամավոր Դավիթ Մանուկյանը։ Ջարդուփշուրների պայմաններում պահանջել հրաժարական հնարավոր չէ՛։
Վերջին հայտարարությունից հետո դահլիճում իրարանցում սկսվեց։ Հայտարարվեց ընդմիջում։
Իսկ վարչապետի խոսնակը հրապարակել է կառավարության շենքում նոյեմբերի 10-ին տեղի ունեցածի տեսագրությունը‘ կից մեկնաբանությամբ. «Կառավարության շենքի վրա հարձակում գործած «հայրենասերները», ովքեր, մտահոգված լինելով Լեռնային Ղարաբաղի ճակատագրով, առաջնագծի փոխարեն գտնվում էին իրենց սեփականատերերի համար իշխանությունը զավթելու առաջնագծում:
Տեսանյութի «հերոսներից» մի մասին արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել, նրանց շրջանում կան ձերբակալվածներ եւ կալանավորվածներ»։