Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:
06:53 _ Նիկոլ Փաշինյանի եթերից.
– Առաջիկայում մտածում եմ հանրահավաք կազմակերպելու մասին։
– Հայրենիք ծախողները, ազատագրված տարածքները փողով ծախողները չեն հաջողելու. բացառված է։ Ձեր դղյակները վերադարձվելու են ժողովրդին։
– Արժանապատիվ քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստ լինել, որ մենք գնալու ենք դեբոշ անողների եւ իրենց շեֆերի հետեւից, «Դաշնակցության» կոռուպցիոն հատվածի հետեւից, ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական թալանչիների, «Հայրենիք»-ի դասալիքի հետեւից, որը դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի։
06։43 _ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ս.թ. նոյեմբերի 10-ի ժամը 05։00-ից սկսած ՀՀ ԶՈՒ-ն’ ՌԴ ԶՈՒ-ի հետ համատեղ, իրականացնելու է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթները։
06:01 _ Փաշինյան․ ― Բոլոր այն քաղաքացիներին, որոնք հասկանում են, թե ինչ է կատարվում, կոչ եմ անում պատրաստվել վրեժի։ Պատրաստվել վրեժի։
Այս կոռուպցիոներ օլիգարխ ստահակներին․․․Այո, մենք ճիշտ չենք վարվել։ Այս երկիրը թալանածներին, զինվորի հացը գողացածների, զինվորի զենքը գողացածների, քաղաքացու արժանապատվությունը գողացածների նկատմամբ մենք ճիշտ չենք վարվել։ Ես ներողություն եմ խնդրում դրա համար։
05։48 _ «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Ունի վնասվածքներ։ Բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում», – գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
05:45 _ Բոլոր այն քաղաքացիներոն, ովքեր կապ չունեն ջարդարարների հետ խնդրում եմ գնալ տուն։
Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հավատում են ինձ եւ հավատում են մեզ՝ խնդրում եմ պատրաստվել պայքարի։
Հանկարծ վայրկյան անգամ չկասկածեք՝ որ որեւէ անազնիվ բան չենք արել, որեւէ գործարքի չեմ գնացել եւ գործել եմ այնպես, որ ունենամ բոլոր հարցերի պատասխանները եւ մաքուր լինեմ հայրենիքիս, ժողովրդի առաջ։ Այս ծանր պահին պիտի կանգնենք կողք-կողքի՝ ընդդեմ սերմնացու գողացող մկների։
Պղտոր ջրում ձուկ որսացողներ՝ դեռ կխոսենք։
Նիկոլ Փաշինյան
05։33 _ Հայաստանի վարչապետ․ Բոլոր այն քաղաքացիներոն, ովքեր կապ չունեն ջարդարարների հետ խնդրում եմ գնալ տուն։
Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հավատում են ինձ եւ հավատում են մեզ՝ խնդրում եմ պատրաստվել պայքարի։
Հանկարծ վայրկյան անգամ չկասկածեք՝ որ որեւէ անազնիվ բան չենք արել, որեւէ գործարքի չեմ գնացել եւ գործել եմ այնպես, որ ունենամ բոլոր հարցերի պատասխանները եւ մաքուր լինեմ հայրենիքիս, ժողովրդի առաջ։ Այս ծանր պահին պիտի կանգնենք կողք-կողքի՝ ընդդեմ սերմնացու գողացող մկների․․․
05:26 _ «Մի քանի տասնյակ երիտասարդներ` մոտ 40 հոգի, նրանցից մեկին գիտեմ որպես դաշնակցական Գերասիմ, հարձակվել են Ազատության գրասենյակի վրա «սերվերները կոտրելու, որ եթեր չմտնենք»:
Փորձել են կոտրել դուռը ու հարվածել ինձ ու օպերատրին», – գրել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արտակ Համբարձումյանը:
https://www.facebook.com/artak.hambardzum/posts/3609126105792368
05:01 _ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է հանրությանը։ Նա, մասնավորապես, ասել է․
– Ես հիմա շատ [մանրամասներ] չեմ կարող ասել՝ մարդկանց կյանքերը չվտանգելու համար։
– Նրանք, ովքեր ջարդուփշուրներ են անում, թիկունքից հարվածում են դիրքերում կանգնող մեր տղաներին։
– Մի ընդդիմադիր քաղաքական գործիչ, որն հիմա իմ հրաժարականն է պահանջում, երեկ չէ առաջին օրը Շուշի դիրքերը թողել փախել է՝ գեներալի ուսադիրներով։
– Այսօր ինձ ասացին, որ էս դեբոշներ սարքողների մեջ կան, օրինակ, օլիգարխների, այսպես ասած, հանցավոր խմբեր։ Այդ մարդիկ են, որոնք քսան տարի գողացել են զինվորից, գողացել են բանակից, որոնք քսան տարի հարկ չեն վճարել, այսօր եկել են ազգի ու դավաճանության մասին են խոսում։
– Այդ մարդիկ ի՞նչ գործ ունեն Երեւանում։ Արցախի նախագահի կոչերը չեն լսե՞լ, օգնելու աղաղակները չե՞ն լսել, ի՞նչ գործ ունեն Երեւանում կամուֆլյաժով… մնացածն այստեղ
04:59 _ Երևանում Շուշիի համար մարտնչող երիտասարդ տղամարդկանց հրոսակախմբերը ծեծել են Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։
04:04 _ Հայաստանի առաջին տիկնոջ «Էրատո» ջոկատը դեռևս դիրքերում է.
03:06 _ Հայաստանի կառավարության դեմ բազմահազարանոց ցույց է։
Մարդիկ՝ կորտելով ապակիները, ներխուժել են շենք և, Փաշինյանի և նրա ընտանիքի հասցեին սպառնալիքներ հնչեցնելով, պահանջում են վարչապետին դուրս գալ։
Երգիչ Արա Մարտիրոսյանն, ով ևս այնտեղ էր, «ցուցարարներին» կոչ արեց ոչինչ չկոտրել։ Վերջինիս ոչ-ոք չլսեց։ Մարդիկ շրջում են շենքում և ջարդում ամեն բան։
02:23 _ Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյան․
– Սիրելի ՛ հայրենակիցներ,
Այսօր ամբողջ օրը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները: Նախօրոք քննարկումներ եմ ունեցել նաև ԱՀ Ազգային ժողովի հետ և ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը: Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը: Ինչ վերաբերում է ստորագրված եռակողմ հայտարարությանը, ապա դրա վերաբերյալ մանրամասնորեն հանդես կգամ ավելի ուշ:
Իմ խորին ցավակցություններն ու հպարտությունն եմ հղում մեր նահատակների հարազատներին ու ողջ ժողովրդին: Մենք դեռ ժամանակ կունենանք զոհված հերոսների հարազատների ու մեր զինվորականների հետ երկխոսություն ունենալ մեր անելիքների շուրջ: Խոնարհումս բոլոր այն անձանց, ովքեր իրենց փոքրիկ լուման անգամ ներդրեցին Հայրենիքի պաշտպանության ծանր գործում:
01։51 _ Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ.
Անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել:
🔴 Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար:
🔴 Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով:
🔴 Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի եւ սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ:
🔴 Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու եւ անցյալի սխալները չկրկնելու համար:
🔴 Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը:
Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եւ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է:
Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՛ Արցախը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
01։25 _ Ռուսաստանի ԱԳՆ. – Դրական ենք գնահատում այն փաստը, որ Ադրբեջանն անմիջապես ընդունեց իր մեղքը:
Նշում ենք նաև ադրբեջանական կողմից մեզ տրված հավաստիացումների մասին, որ կիրականացվի օպերատիվ հետաքննություն, և պատահարի մեղավորները կպատժվեն:
01:09 #ՊԲ․ Ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում հակառակորդը հասցնում է հրթիռահրետանային հարվածներ և զանգվածաբար կիրառում հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքները և անգամ քաղաքացիական մարդատար ավտոմքենաները: Ճակատային գծի ամբողջ երկայնքով թշնամական ուժերը կիրառում են հրետանի՝ նախապատրաստելով գրոհ զարգացնել Մարտունի-Կարմիր շուկա ուղղություններով:
ՊԲ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրավիճակին՝ համապատասխան քայլեր ձեռնարկելով իրադրության հետագա զարգացումը վերահսկողության տակ պահելու համար:
23:51 Հայաստանի ԱԳՆ խստորեն դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ՌԴ ԶՈՒ հանդեպ իրականացված այս ոտնձգությունը․ «Հատկանշական է, որ այդ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել ԼՂ հակամարտության գոտուց դուրս՝ մի վայրում, որտեղ այս ընթացքում չեն արձանագրվել որևէ ռազմական բախումներ: Այս տեսանկյունից, ադրբեջանական կողմի պնդումները և արդարանալու փորձերը կեղծ են և հիմնազուրկ:
ԱԳՆ-ն համոզված է, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ՌԴ զինված ուժերի հանդեպ ուժի կիրառումը կստանա համարժեք արձագանք»:
22։45_ «Ադրբեջանի հակաօդային ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում՝ երկրի դաշնակցի՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-24 ուղղաթիռ խոցելը ակնհայտ ագրեսիա է և հարձակում է թե Հայաստանի, և թե Ռուսաստանի վրա: Խոցվել է ռուսական 102-րդ բազայի ուղղաթիռը, իսկ հարձակումը ուղղաթիռների, օդանավերի վրա համարվում է հարձակում տվյալ պետության՝ Ռուսաստանի վրա», — «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ասել է Հայաստանի վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանը։
22։38_ Արփի Մանուսյանի ֆեյսբուիքից․
— Էս պահին հարցն էն չի՝ Վահրամ Պողոսյանը ճիշտ էր, թե ոչ, հարցն էն ա, թե ինչու էր հենց էդ ՔԱՂԱՔԱԿԱՆ տեքստով որոշվել հայտնել Շուշիի անկման (որտեղ դեռ մարտեր են) լուրը Ղարաբաղից։ “Անհաջողությունների շղթա, ամբողջությամբ դուրս է վերահսկողությունից, հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզեր, հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի” – այս քաղաքական գնահատականները պարզաբանման կարիք ունեն։
Այս վտանգավոր իրավիճակում Նիկոլի և կառավարության հրաժարականը պահանջող նախկին և ներկա տականքների հայտարարությունն էլ ավելի շատ մտահոգություններ ա առաջացնում։
Իսկ հակահեղափոխություն չի՛ լինելու, որևէ դեպքում չի՛ լինելու։
22։33_ Ռուսական ուղղաթիռը կատարել էր թռիչք՝ ուղեկցելով ռուսական բազայի ավտոշարասյանը, և խոցվել Նախիջևանի կողմից արձակած հրթիռով, ասել է Սուրեն Սարումյանը։
22։31_ Օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Ստեփանակերտը։
Հատկապես ցերեկվա ժամերին հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է քաղաքը։ Թիրախակետում, ինչպես միշտ, քաղաքացիական ենթակառուցվածքներն են, մայրաքաղաքի կոմունիկացիոն համակարգերն ու բազմաբնակարան շենքերը, բնակելի թաղամասերը, անգամ`Ս.Շահումյանի անվան շրջանաձև զբոսայգին։ Քաղաքում ավերածությունները շատ են։ Տուժածներ չկան։ Նշենք, որ հրթիռակոծված թաղամասերում ռազմական որևէ օբյեկտ չկա։
ԱՀ ԱԻՊԾ
22։24_ «Քաղաքացու որոշում» կուսակցություն․ — Այս իրավիճակում, երբ կա պատերազմի ընթացքը բեկելու իրական հնարավորություն, «17 կուսակցությունների նախաձեռնությունը» ոչ այլ ինչ է քան այդ առաքելությունը իրականացնող բանակի շարքերում ու թիկունքում քաղաքական տրոհում ու անորոշության զգացում մտցնելու ուղղակի օպերացիա։
22։22_ Սուրեն Սարումյանի ասուլիսից.
🔺 Վերջին 3-4 օրերի ընթացքում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ։
🔺 Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ: Գրոհող խմբավորումները հայտնաբերվել և ենթարկվել են կրակային ներգործության։
🔺 Մարտական գործողություններ են ձեռնարկվել նաև ռազմաճակատի մյուս հատվածներում։
🔺 Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռ շարունակվում են։
🔺 Գերեվարվել է 2 ադրբեջանցի զինծառայող:
🔺 Մարտական գործողությունների արդյունքների մասին կարելի է խոսել դրանց ամբողջության մեջ, երբ դրանք մոտենում են ավարին կամ արդեն ավարտվել են։
🔺 Մենք մեր ժողովրդից թաքցնելու բան չունենք։ Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկություններին և աղբյուրներին։
🔺 Ադրբեջանական կողմը կարողացել է ներթափանցել որոշ ուղղություններում Արցախի բուն տարածք։
🔺 Այն հատվածներում, որոնք համարվում են անվտանգության գոտի, մեր նահանջը պայմանավորված է եղել մարտավարական նկատառումներով։ Երբ գործ ունենք հարթավայրային տարածքի հետ, բայց ավելի նպաստավոր բնագծեր կարելի է զբաղեցնել բարձունքներում, ավելի նպատակահարմար է կատարել խուսավարում և զբաղեցնել այդ բարձունքները՝ հակառակորդի գործողություններին առավել արդյունավետ հակազդելու և խոցելու համար։
🔺 Զորքերի տրամադրությունը մարտական է։ Վատատեսական տրամադրություններ չկան։
🔺 Կրկին թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակավայրերը, որտեղ ռազմական օբյեկտներ չկան։
22:10_
https://twitter.com/epressam/status/1325866628807094274
22։04_ Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները շարունակվում են: Վերջին 3-4 օրերի ընթացքում հակառակորդը ուժերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ։
Ղարաբաղի ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյան
21։58_ Ադրբեջանի ԱԳՆ-ն գրում է.
– Ուղղաթիռը թռչում էր Հայաստան-Ադրբեջան սահմանին շատ մոտ, թռիչքն իրականացվում էր օրվա մութ ժամին, փոքր բարձրության վրա, և ՀՕՊ ռադարների հայտնաբերման գոտուց դուրս էր,
նախկինում այս շրջանում ռուսական զինուժին պատկանող ուղղաթիռներ չեն նկատվել։
Այս գործոնների համատեքստում և հայկական կողմի հնարավոր պրովոկացիայի պատճառով որոշում է կայացվել կրակ բացել:
Ադրբեջանը ներողություն է խնդրում ռուսական կողմից այս ողբերգական պատահարի համար:
21։07_ Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռի խոցման մասին տեղեկությունները։
Ավելի վաղ Հայաստանի ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։ Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և մեկ տուժած․ վերջինս տեղափոխվել է ՊՆ N զորամաս։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին։
21։05_ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ունեցել է ճնշման տատանումներ, այժմ նրա ինքնազգացողությունը լավ է,
«Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
20:54_ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են համառ մարտերը Շուշիի համար: Հակառակորդի խմբավորումներին հասցվում են կրակային հարվածներ: Գերեվարվել է թշնամու երկու զինծառայող, հայտնել է Շուշան Ստեփանյանը։
19։10 Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ:
Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում է ժողովրդի ամուր կամքը: Հայ ժողովուրդը դեռևս կարող է դրսևորել այդ կամքն ու վճռականությունը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամուր կանգնի իր դիրքերում, և դրական արդյունքը երաշխավորված կլինի: Ես հավատում եմ:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան
18։59_ Վահրամ Պողոսյանը հաստատել է, որ Շուշիին կորցնելու մասին գրառումն ինքն է արել. նրա էջը կոտրված չէ։
18։33_ Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանից և ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանից, սակայն Շուշան Ստեփանյանը հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել այդ լուրը, իսկ Արծրուն Հովհաննիսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Այս մասին տեղեկություն չեն հաղորդել նաև Արցախի ՊԲ-ն ու տեղեկատվական շտաբը։
17։05_ 🔴 Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու` ժամը 14:20-ին ձեռնարկած գրոհը կասեցվել է:
Հարավարևելյան ուղղությամբ մարտերը շարունակվում են, ժամը 12:10-ից 14:50-ն ընկած ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 3 ԱԹՍ:
Շուշան Ստեփանյան
12։42_ Շուշիից բացի կարևոր են նաև այլ ուղղության մարտերը։ Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։ Բոլոր հատվածների մարտերն էլ չափազանց կարևոր են։
Արծրուն Հովհաննիսյան
12։08_ ՊՆ․ Քարինտակի ուղղությամբ հայտնաբերված խմբավորումը հրթիռահրետանային հարվածներով ոչնչացվում է։ Թշնամին ունի մեծ կորուստներ։
11։18_ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է անօդաչու թռչող սարք խոցելու մասին։
10։43_ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան․ – Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից:
10։35_ Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանից հանդիպում են պահանջում, ինչի մասին համատեղ հայտարություն են արել․ «Շուրջ երկու շաբաթ առաջ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել էին Նիկոլ Փաշինյանին` Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկով, որը չկայացավ: Հաշվի առնելով, որ Արցախում ռազմական գործողությունները դեռևս շարունակվում են, կրկին դիմում ենք վարչապետին` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ անհապաղ հանդիպման պահանջով»։
10։31_ Նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը Արցախի բանակը պաշտպանողական մարտեր է վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր: Նշված ժամանակահատվածում ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք: Հարավ-արևմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում առգրավվել են նաև թշնամական 1 տանկ և հրետանային միջոցներ: Մարտական գործողությունների վարման ամբողջ ընթացքում հակառակորդը շարունակել է ավիացիոն և հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերին: Առավոտյան ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններով թշնամական ուժերի հարձակման փորձերը վերսկսվել են:
10։28_ Հրապարակվել է 44 զոհված զինծառայողների անունները․
Գրիգորյան Կարեն Արբենի, ծնվ. 2001թ.
Սահակյան Արմեն Արմանի, ծնվ. 2000թ.
Պահեստազորային Դադամյան Արմեն Վալերիի, ծնվ. 1980թ.
Պահեստազորային Ծատրյան Ալբերտ Արթուրի, ծնվ. 1991թ.
Պահեստազորայի Գագրեյան Գոռ Ստյոպայի, ծնվ. 1996թ.
Կամավորական Ավետիսյան Մարտուն Պապիշի, ծնվ. 1960թ.
Գրիգորյան Արթուր Վոլոդյայի, ծնվ. 1977թ.
Հովհաննիսյան Վարդան Գևորգի, ծնվ. 2001թ.
Հովհաննիսյան Գառնիկ Կարենի, ծնվ. 2001թ.
Գալստյան Տիգրան Գառնիկի, ծնվ. 2000թ.
Սուքիասյան Ստյոպա Սարդարի, ծնվ. 2001թ.
Կիրակոսյան Հայկ Արծվիկի, ծնվ. 1986թ.
Կամավորական Բարսեղյան Ռոբերտ Վարազդատի, ծնվ. 1998թ.
Եգանյան Գառնիկ Ֆելիքսի, ծնվ. 2001թ.
Զաքարյան Գառնիկ Սիսակի, ծնվ. 1976թ.
Գալստյան Վաղարշակ Սերյոժայի, ծնվ. 1989թ.
Մանուկյան Արարատ Գագիկի, ծնվ. 1983թ.
Վարդանյան Արտակ Հուսիկի, ծնվ. 1986թ.
Կամավորական Խաչատրյան Կիմ Սիմոնի, ծնվ. 1995թ.
Արշակյան Ռուբեն Սամվելի, ծնվ. 1983թ.
Կարապետյան Հմայակ Գրիշայի, ծնվ. 1979թ.
Չոբանյան Հարություն Սարգսի, ծնվ. 1993թ.
Կամավորական Գրիգորյան Դավիթ Կամոյի, ծնվ. 1996թ.
Գալստյան Արթուր Սուրենի, ծնվ. 1964թ.
Ասատրյան Կարեն Գևորգի, ծնվ. 1980թ.
Պահեստազորային Ադամյան Գենադի Գեորգիի, ծնվ. 1956թ.
Հակոբյան Կարապետ Նշանի, ծնվ. 1997թ.
Պողոսյան Արթուր Սիսակի, ծնվ. 1997թ.
Բաբաջանյան Գևորգ Դավթի, ծնվ. 2001թ.
Մինասյան Արմեն Սմբատի, ծնվ. 2001թ.
Մելիքսեթյան Կարեն Արմենի, ծնվ. 2001թ.
Կարապետյան Հրահատ Փայլակի, ծնվ. 1983թ.
Բաբայան Աշոտ Մանասերի, ծնվ. 1983թ.
Պահեստազորային Գաբրիելյան Գագիկ Ավետիսի, ծնվ. 1952թ.
Պետիկյան Կարեն Վարդանի, ծնվ. 1998թ.
Տիգրանյան Առաքել Տիգրանի, ծնվ. 2002թ.
Սուքիասյան Հայկ Արտուշի, ծնվ. 1996թ.
Սողոմոնյան Արտակ Սողոմոնի, ծնվ. 1990թ.
Սուքիասյան Հարություն Արմենի, ծնվ. 1997թ.
Մարգարյան Սերյոժա Հմայակի, ծնվ. 1991թ.
Շահինյան Հակոբ Արտակի, ծնվ. 1987թ.
Պահեստազորային Հարությունյան Գրիգոր Լևոնի, ծնվ. 1984թ.
Փանդունց Սոս Մուշեղի, ծնվ. 2001թ.
Պահեստազորային Հարությունյան Հովհաննես Ժիրայրի, ծնվ. 1991թ.
10։22_ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան․ – Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական ԶՈՒ-երը նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել ե՛ւ հյուսիսային, ե՛ւ հարավային ուղղությամբ։ Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, որոնց ընթացքում մեր զորքերին հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհներն ու հետ շպրտել ելման բնագծեր։
10։21_ Հնադիպել են Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը: Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Արման Մուսինյանը հայտնում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Ղարաբաղի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտության թելադրանքով:
10։13_ Նախագահ Արայիկ Հարությունյան․ – Վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայիների հետ, ովքեր ավելի քան մեկ օր է, ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին: Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաև գեներալ Մնացականյանին: Այն մեծածավալ ու անգնահատելի ծառայությունը, որն այս օրերին նա մատուցում է Հարենիքին, կներկայացվի պատերազմից հետո:
09։48_ Գիշերը խաղաղ բնակավայրերում Ստեփանակերտից բացի պահպանվել է հարաբերական հանգիստը։
Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։
Տուժածներ մայրաքաղաքում չկան։
ԱՀ ԱԻՊԾ
―――――――
Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․
նոյեմբերի 5
նոյեմբերի 4
նոյեմբերի 3
նոյեմբերի 2
նոյեմբերի 1
հոկտեմբերի 31
հոկտեմբերի 30
հոկտեմբերի 29
հոկտեմբերի 28
հոկտեմբերի 27
հոկտեմբերի 26
հոկտեմբերի 25
հոկտեմբերի 24
հոկտեմբերի 23
հոկտեմբերի 22
հոկտեմբերի 21
հոկտեմբերի 20
հոկտեմբերի 19
հոկտեմբերի 18
հոկտեմբերի 17
հոկտեմբերի 16
հոկտեմբերի 15
հոկտեմբերի 14
հոկտեմբերի 13
հոկտեմբերի 12
հոկտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27