Հետագա օրերի թարմացումներին կարող եք հետևել՝
հոկտեմբերի 7-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 6-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 5-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 4-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 3-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 2-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 1-ի տեքստային տրանսլյացիայում
սեպտեմբերի 30-ի տեքստային տրանսլիացիայում
սեպտեմբերի 29-ի տեքստային տրանսլիացիայում
03։28 _ Մարտակերտում 9-ամյա երեխա է զոհվել:
Հրազենային հարձակման թիրախ է դարձել Մարտակերում կայանված ավտոմեքենան, որում գտնվել են մայրը, երեխան և ընտանիքի մյուս անդամները:
Երեխայի մայրը այժմ հիվանդանոցում են։
«Երկու ոտքերից է հրազենային վնասվածք ստացել, տնից դուրս է եկել երեխու հետ, դժբախտաբար 9 տարեկան երեխան մահացել է», – Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականի հետ զրույցում նշել է բժշկական կենտրոնի աշխատակիցը։
02:25 _ Սննդամթերքով բեռնված մեքենաներին թույլ են տվել հատել Վրաստան-Հայաստան սահմանը, գրում է jnews.ge֊ն: Երկու մեքենա արդեն շարժվում է դեպի սահմանին տեղակայված Նինոծմինդա-Բավրա մաքսային անցակետ: Վրացական իրավապահ մարմինների հետ ժամեր շարունակ ընթացող բանակցությունների արդյունքում՝ սննդամթերք տեղափոխող մեքենաներն անարգել կհատեն վրաց-հայկական սահմանը։ Անվադողերով բեռնված մեքենաների անցկացման համար անհրաժեշտ է դիմել համապատասխան գերատեսչություններին:
00։32 _ «Զգուշացնում ենք, որ ոչ մի գնդակ չպետք է արձակվի մեր սահմանների ուղղությամբ», – անդրադառնալով սխալմամբ իրանական Շարաֆ գյուղ ընկած երկու ականներին, ասել է Իրանի սահմանապահ ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ Ղասեմ Ռեզայի։
«Սխալմամբ երկու ական է ընկել մեր սահմանների մոտակայքում, և մենք տեղեկացրել ենք նրանց [Հայաստանին ու Ադրբեջանին]: Հուսով ենք’ հանգստություն կհաստատվի։ Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով»:
00։03 _ ՊԲ-ն հայտնել է Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված ևս 26 զինվորականների անունները.
Ղալթախչյան Աշոտ Արմենի, ծնվ. 2001թ.
Հովսեփյան Յուրի Կարենի, ծնվ. 2000թ.
Ավանեսյան Աշոտ Մեյվայի, ծնվ. 2000թ.
Ամիրյան Սամվել Սարգսի, ծնվ. 1996թ.
Հարությունյան Վանուշ Վահրամի, ծնվ. 2000թ.
Հովսեփյան Էրիկ Տիգրանի, ծնվ. 2002թ.
Սարգսյան Նարեկ Սամվելի, ծնվ 2001թ.
Գևորգյան Ժորա Կարենի, ծնվ. 2001թ.
Սարգսյան Արսեն Սարգսի, ծնվ. 2001թ.
Խաչատրյան Արման Արմենի, ծնվ. 2001թ.
Հարությունյան Սամվել Նորայրի, ծնվ. 2000թ.
Թախմազյան Վահագն Վարդանի, ծնվ. 2001թ.
Չոբանյան Հովհաննես Զոհրաբի, ծնվ. 2002թ.
Հակոբյան Տիգրան Մերուժանի, ծնվ. 2000թ.
Մանուչարյան Գրիգոր Ռաշիդի, ծնվ. 2002թ.
Զորոյան Տիգրան Մանվելի, ծնվ. 2002թ.
Խաչատրյան Էրիկ Արթուրի, ծնվ. 2002թ.
Զարգարյան Հակոբ Բենիկի, ծնվ. 2002թ.
Ղազարյան Սոսիկ Գարիկի, ծնվ. 2002թ.
Քարամյան Աշոտ Ավետիքի, ծնվ. 2002թ.
Մուսայելյան Իրինա Լավրենտի, ծնվ. 1979թ.
Մելիքյան Ավագ Գրիշայի, ծնվ. 1978թ.
Մովսիսյան Անդրանիկ Գևորգի, ծնվ. 1987թ.
Սարգսյան Վահագն Աշոտի, ծնվ. 1975թ.
Իսպիրյան Դմիտրի Սերգեյի, ծնվ. 1987թ.
կամավորական Պետրոսյան Ռոբերտ Արմենի, ծնվ. 1992թ.
Այսպիսով, զոհերի ընդհանուր թիվը հասավ 84-ի:
22:50 _ Վերջին տվյալները շփման գծից երեկոյան հրավիրված ասուլիսին ներկայացրել է Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը
https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/1058816971236475
— Երևի՝ հնարավորություն ունեցել եք տեսնելու հատվածաբար՝ ինչպես են տեղի ունենում մարտական գործողությունները։
Հարավային ուղղությամբ’ Կարախամբելի գյուղի հատվածում, տասնյակ տանկեր են գալիս, խփում ենք, նորից գալիս են։ Ինձ թվում է՝ պատճառն այն է, որ երեկ ադրբեջանական զինուժը, ռազմաքաղաքական ղեկավարությունը արդեն շտապել է հայտարարել, որ մի շարք գյուղեր Ֆիզուլիի ուղղությամբ իբր գրավել են։ Այդպիսի բան չի եղել։ Իրենք բացը լրացնելու համար այսօր հաշվարկով ավելի քան 50, եթե ոչ ավելի, տանկ և զրահատեխնիկա են օգտագործել։
— Հակառակորդը [թիրախավորել է] հիմնականում հարավային ուղղությունը՝ Ջաբրայիլ, Ֆիզուլի ուղղությունը, և Թալիշ, Մատաղիս, Եղնիկներ հատվածը։ Այսինքն՝ հյուսիս-արևելյան ուղղությունը։ Այսօր կեսօրից հետո լայնածավալ հարձակում են սկսել նաեւ Մռավի ուղղությամբ, որևէ հաջողություն չեն արձանագրել, բայց ինչպես երեկ’ այսօր էլ շարունակվել են նույն մարտական գործողություններն արդեն Օմարի ուղղությամբ։
— Լայնածավալ պատերազմի պարագայում դիրք վերցնել-դիրք տալը ժամանակավոր բնույթ է կրում։ Այո, երեկ մեզ հաջողվել է գիշերը վերականգնել բավականին շատ դիրքեր, որոնք մենք կորցրել էինք երեկ’ ցերեկային մարտերի ժամանակ: Հակառակորդը այսօր օգտագործել է երեւի միայն հարավային թևում ոչ պակաս, քան 100 տեխնիկա, ինչ-որ տեղ առաջ է մխրճվել, ինչ-որ տեղ’ հետ, կորցրել է տասնյակ տեխնիկա …ինչ որ պահի չէին կարողանում հաշվել’ ինչքան էինք խփում:
Բայց կրկին նշում եմ’ գնում է լայնածավալ մարտական գործողություն։ Դիրքերով, լոկալ հաջողություններով մեծ հաջողություն դեռ չենք ապահովելու
— Այն, որ Ադրբեջանի սուտասան, խաբեբա ղեկավարությունը հայտարարում է, թե իբր հայկական կողմը հարձակում է սկսել, և նրանք անցել են հակահարձակման, ընդամենը հերթական անգամ ապացուցում է՝ ում հետ գործ ունենք։ …
Մի հետաքրքիր դիտարկում ենք այսօր արել․ երբ մենք տեղադրում ենք հակառակորդի խոցված տեխնիկան, այդ տեխնիկան հարձակվողական են։ Դրանք տանկեր են, անօդաչուներ են, ուղղաթիռներ են։ Իսկ նրանք տեղադրում են մեր հակաօդային պաշտպանության որոշ տեխնիկաներ, հիմնականում ՝ ՕՍԱ-ներ։ ՕՍԱ-ն հարձակվողական զենք չէ, ՕՍԱ-ով պաշտպանվում են։ Եվ նրանք մարտական տակտիկա են կիրառել՝ վնասազերծելու առաջին հերթին մեր հակաօդային ուժերը, որպեսզի կարողանան խոցել մեր քաղաքացիական բնակչությանը և օբյեկտները
21։53 _ 27.09.2020 թվ. կառավարության 1586֊Ն որոշման համաձայն’ Հայաստանի տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար սահմանափակված է:
Հայաստանը լքել չեն կարող
✅շարքային, կրսեր և ավագ ենթասպայական կազմը’ մինչև 48 տարեկան,
✅կրտսեր սպայական կազմը (կապիտան ներառյալ)՝ մինչև 50 տարեկան և
✅ավագ սպայական կազմ (մայոր, փոխնդապետ և գնդապետ) մինչև 55 տարեկան:
21։46 _ ՀՔԱՎ-ը պարզաբանում է’ ովքեր են ենթակա սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչի և ովքեր ենթակա չեն.
ավելին՝ https://epress.am/2020/09/28/2153.html
20։30 _ Հայկական բանակը այս պահի դրությամբ ընդհանուր ունի 58 զինծառայողի զոհ, հայտնում է ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյան:
Ադրբեջանական բանակի զոհերի թիվը հայտնի չէ. պաշտոնական տվյալներ առհասարակ չկան:
Ոչ պաշտոնական տվյալների հավաքագրմամբ զբաղվում է ադրբեջանական «Հազար» հետազոտական կենտորնը’ հիմնվելով սոցցանցերում հրապարակվող տեղեկությունների վրա։
20։17 _ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական (այս անգամ’ կես ժամանոց) ելույթն է ունեցել Ղարաբաղի հակամարտության և սեպտեմբերի 27-ից ընթացող լայնածավալ մարտերի մասին:
«Արդյո՞ք Թուրքիան մասնակցում է հակամարտությանը։ Արդյո՞ք [Ղարաբաղի] համակարտության գոտում թուրքական զինվորներ կան։ Այս հարցերը տալիս են նրանք, ովքեր զինամթերքով լի հազարավոր բեռնատարներ են կայանել Սիրիայի հյուսիսում։
Սիրիայի հյուսիսը սեկտորների են բաժանել ու ռազմաբազաներ ստեղծել այնտեղ […] Իսկ հիմա այդ նույն մարդիկ հարցեր են տալիս թուրքական զորքերի առկայության և դեպի Կովկաս թուրքական զինամթերքի մատակարարման մասին։ Սա ի՞նչ աղավաղված իրականություն է։ Ասես նախագահ Իլհամ Ալիևը պարտավոր է իրենց հաշվետվություն ներկայացնել», – նշել է Էրդողանը։
19։44 _ Գիաս Իբրահիմովին բաց են թողել:
19։25 _ ՊԵԿ-ը հորդորում է հայկական պետհամարանիշներով մեքենաներին սահմանահատման համար ընտրել Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսակետը՝ Բագրատաշենի մաքսակետի փոխարեն:
ՀՀ-ից՝ ներառյալ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն իրականացնող հայկական պետհամարանիշներով բեռնատարները, որոնք արդեն ճանապարհին են կամ ունեն համակարգում գրանցված հայտարարագիր դեպի Բագրատաշեն, կկարողանան դուրս գալ անցակետով, իսկ մնացած դեպքերում, ելնելով անվտագությունից, Հայաստանից հյուսիսային սահմանով ելքն իրականացվելու է Բավրայի անցակետով։
18:12 _«Հրետանու կիրառությունը բավականին մեծ էր օրվա ընթացքում։ Հրետակոծվել են նաև հյուսիսային հատվածի հայկական բնակավայրերը՝ մասնավորապես Մարտակերտը։ Մարտակերտում և հարակից վայրերում կրակի տակ են ընկել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մեր վիրավորների թիվը փոխվել է դեպի նվազում․ երբ հանել ենք թեթեւ վիրավորների թիվը, որոնք շարունակում են ծառայությունը, վիրավորների թիվը մնացել է 100-120-ի շրջակայքում։ Ծանր վիարվորների մասով այս պահին ամփոփիչ տվյալներ չեմ կարող ներկայացնել, բայց այն մարդիկ, որոնց խորքային կամ մասնագիտացված բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել, տեղափոխվել են հիմնականում Երեւանի մասնագիտացված հիվանդանոցներ»,- հավելել է նա։
17։29 _Ադրբեջանցի ակտիվիստ, անարխիստ Գիաս Իբրահիմովը բերման է ենթարկվել սոցիալական ցանցերում հակապատերազմական գրառումներ անելու համար։
Ուժայինները ներխուժել են նրա բնակարան՝ նշելով, որ իր ֆեյսբուքյան հրապարակումների հետ կապված բողոք են ստացել։ Հակապատերազմական կոչերով է հանդես եկել նաև Գիասի մայրը։
Ազգային անվտանգության աշխատակիցները ներխուժել են Գիասի տուն․ նա և նրա մայրը բերման են ենթարկվել։Գիասը հասցրել է հրապարակել ձերբակալության տեսանյութը՝
https://twitter.com/UlviyyaAli/status/1310566341234110464?s=20
17։01․ _ Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ կտրուկ անկում է ապրում՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի, հայտնում է ahvalnews.com-ը։
Վերլուծաբանները պնդում են, որ պատճառը ռազմական էսկալացիաներում Թուրքիայի ներգրավվածությունն է՝ սկսած Սիրիայից ու Հունաստանից, մինչև Լեռնային Ղարաբաղ։ Լիրայի արժեզրկման պատճառներից է նաև Սաուդյան Արաբիայի կողմից այսօր սահմանված արտահանման և ներմուծման արգելքը։
16։38․ _ Պաշտպանության բանակի կայքում այսօր հրապարակված՝ զոհերի մասին տեղեկատվության մեջ տեղի է ունեցել սխալ:
ՊԲ-ն հայտնում է, որ զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, այլ վիրավորում է ստացել։
16։34․ _ «Հորդորում ենք առանց ծայրահեղ անհրաժեշտության չզանգահարել Արցախ և չծանրաբեռնել Ղարաբաղ Տելեկոմի ցանցը», – ասված է Հայաստանի շարժական կապի օպերատորների հայտարարությունում:
Ղարաբաղ Տելեկոմը, հիշեցնենք, Ղարաբաղի միակ’ մոնոպոլ կապի օպերատորն է: Վերջին օրերի ծանրաբեռնվածության պատճառով կապն առանց այն էլ գործում է խափանումներով, հայաստանյան օպերատորների կարծիքով’ ռոումինգի սակագնի զրոյացումը հանգեցնելու է ավելի մեծ ծանրաբեռնվածության եւ նույնիսկ Ղարաբաղ Տելեկոմի կապի խափանման: Բացի այդ’ սակագնի զրոյացումը, արդարանում են հայաստանյան օպերատորները, իրենց «որոշումով չէ, որ պետք է իրականացվի». կա սահմանված սակագին, որը շարունակում է գործել նաեւ այս օրերին։
15:45. _ Ազգային ժողովը միաձայն՝ 118 կողմ ձայներով, ընդունեց 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ հայտարարության նախագիծը։
15։10․ _ Ղարաբաղի Պաշտպանության բանակը հրապարակել է սեպտեմբերի 28-ին զոհված 28 զինծառայողների անունները․
Աղբալյան Տիգրան Սուրենի, ծնվ. 2001թ.
Գևորգյան Կարեն Ազատի, ծնվ. 2000թ.
Գասպարյան Վահե Սաշայի, ծնվ. 2000թ.
Սարգսյան Սարգիս Արմենի, ծնվ. 2002թ.
Ղազարյան Հարություն Արտաշեսի, ծնվ. 2000թ.
Սիմոնյան Արամ Արտաշեսի, ծնվ. 2001թ.
Հարությունյան Նարեկ Վոլոդյայի, ծնվ. 2001թ.
Գևորգյան Աղասի Հակոբի, ծնվ. 2000թ.
Բադալյան Դավիթ Կարենի, ծնվ. 2001թ.
Գրիգորյան Հայկ Ավետիքի, ծնվ. 2001թ.
Մարտիրոսյան Ալեքս Գրիմայի, ծնվ. 2001թ.
Բաբայան Գեորգի Կամոյի, ծնվ. 2001թ.
Թովմասյան Շանթ Սարգսի, ծնվ. 2000թ.
Հակոբյան Հենրիկ Գուրգենի, ծնվ. 2002թ.
Խաչատրյան Արման Արթուրի, ծնվ. 2001թ.
Սարգսյան Նարեկ Արայիկի, ծնվ. 2001թ.
Ղարիբյան Արտաշես Ռուբիկի, ծնվ. 1999թ.
Հովակիմյան Մհեր Աշոտի, ծնվ. 2000թ.
Հայկյան Նիկոլայ Միքայելի, ծնվ. 1972թ.
Պողոսյան Արման Լեռնիկի, ծնվ. 1992թ.
Միքայելյան Աղասի Վրեժի, ծնվ. 1992թ.
Գևորգյան Հարութ Սաղաթելի, ծնվ. 1996թ.
Մազմանյան Սմբատ Հմայակի, ծնվ. 1998թ.
Քեշիշյան Հարություն Կարապետի, ծնվ. 1986թ.
Մարուքյան Սամվել Գագիկի, ծնվ. 1998թ.
Միրզոյան Վահե Հայկազի, ծնվ. 2000թ.
Ելիսեեվ Հովհաննես Օլեգի, ծնվ. 2001թ.
Գրիգորյան Արամ Սամվելի, ծնվ. 2000թ.
Մինչ այժմ հայկական կողմը հայտնել է ընդհանուր 59 ռազմական և 2 քաղաքացիական զոհերի մասին։
14:26. _ Ադրբեջանը չեղարկել է բոլոր միջազգային ավիաչվերթները, բացառությամբ` դեպի Թուրքիա եւ Թուրքիայից, հայտնում է թուրքական կառավարամետ dailysabah.com լրատվականը։
13:48. _ Ադրբեջանական անկախ լրատվականները ահազանգում են` առավոտվանից ինտերնետ չունեն:
Turan լրատվական գործակալությունը նշում է, որ Կապի նախարարությունը ինտերնետի արգելափակման վերաբերյալ հարցումներին խելամիտ որևէ պատասխան չի տվել: «Վերևից հրաման կա, ոչինչ անել չենք կարող», – ասել են նախարարությունից։
Պետական և կառավարամետ ԶԼՄ-ներն անխափան աշխատում են:
13:15. _ Միացալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նախօրեին անդրարդաձել է ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող ռազմական բախումներին․ «Մենք ուշադրությամբ հետևում ենք, ես տեղեկացա դրա մասին այսօր և երեկ: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք այդ տարածաշրջանում: Տեսնենք, թե կարող ենք արդյոք դադարեցնել [բախումները]», – ասել է Թրամփը։
Ավելի վաղ պաշտոնական Վաշինգտոնն չեզոք դատապարտել է ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումը և կոչ արել կողմերին անհապաղ դադարեցնել բռնությունները:
13։01․ _ Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի պետական օպերատորները՝ Baktelekom-ը և Aztelekom-ը ամբողջությամբ անջատել են ինտերնետը՝ «Հայաստանի լայնամասշտաբ սադրանքը կանխելու համար», հայտնում է jam-news-ը։
Մասնավոր մատակարարները գործում են սահմանափակված ռեժիմով․ սոցցանցերը և մեսինջերները չեն բացվում։ Շատերը համացանցից օգտվում են VPN սերվիսների միջոցով։
12:52. _ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը կոչ է անում «զսպել և չտարածել» Ղարաբաղից ժամանած երեխաներին և նրանց ընտանիքներին հյուրընկալելու «ինքնաբուխ ցանկությունները»։ Դրա կարիքը, ըստ նրա, չկա․ «Անհրաժեշտության դեպքում մենք կդիմենք ձեր օգնությանը»։
12։00 _ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել մասնակի մոբիլիզացիա հայտարարելու մասին, հայտնում է APA գործակալությունը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում երեկվանից ռազմական դրություն է հայտարարված։ Խոշոր քաղաքներում 21։00-ից մինչև 06։00-ն սահմանվել է պարետային ժամ։
11։30 _ Այս պահին ունենք մոտավորապես 200 վիրավոր. բոլորը գտնվում են պատշաճ բժշկական վերահսկողության ներքո՝ զինհոսպիտալներում, ինչպես նաեւ քաղաքացիական հիվանդանոցներում։ Մի մասը տեղափոխվել է Երևան։
Այս մասին քիչ առաջ հրավիրված ասուլիսին հայտնել է Միասնական տեղեկատվական կենտրոնի համակարգող, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը նշել է, որ գիշերային մարտերի ընթացքում հայկական կողմին հաջողվել է «դիրքային նոր բարելավումներ իրականացնել», հակառակորդը «շարունակել է որոշ տեղերում հակագրոհներ իրականացնել, որոնք հետ ենք մղել»։ Վաղ առավոտյան, կիրառելով հրետանային միջոցներ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները վերսկսել են հարձակողական գործողությունները։
«Այս պահին թիրախավորված են նաև բնակավայրեր։ Ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին», – ասել է նախկին խոսնակը։
Մեկնաբանելով ադրբեջանցի գեներալին գերևարելու մասին տեղեկությունները, նա հայտնել է նաև, որ Հայաստանում որևէ կենդանի գերի չկա․ կան զինվորականների դիեր։ Դիերը ստանալու համար Ադրբեջանից իրենց չեն դիմել։
Նախկին խոսնակը նշել է նաև, որ Ղարաբաղից խաղաղ բնակչության տեղափոխում չի իրականացվում․ բնակարանների և ապաստարանների կարիք չկա։
09։10․ _ Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ, հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ղարաբաղի պաշտպանության բանակն իր հերթին հաղորդագրություն է տարածել, որ «գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները: ՊԲ-ի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր»։
09։00․ _ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնել է սեպտեմբերի 27-ին զոհված ևս 15 զինծառայողների անունները․
Ներսիսյան Սասուն Գրենիկի, ծնվ. 2002թ.
Խաչատրյան Խորեն Յուրայի, ծնվ. 1983թ.
Գրիգորյան Արմեն Նիկոլայի, ծնվ. 1984թ.
Աղասարյան Յուրի Հայկի, ծնվ. 2001թ.
Աճեմյան Գարիկ Արամի, ծնվ. 2002թ.
Գալոյան Գևորգ Մարզպետի, ծնվ. 2001թ.
Աբրահամյան Գուրգեն Վարդանի, ծնվ. 2001թ.
Յարավյան Գոռ Հրանտի, ծնվ. 2002թ.
Ափոզյան Հովհաննես Օնիկի, ծնվ. 2000թ.
Հովհաննիսյան Արեն Կարենի, ծնվ. 2002թ.
Բեգլարյան Հայկազ Աշոտի, ծնվ. 2000թ.
Գաբրիելյան Էրիկ Ռոմայի, ծնվ. 1979թ.
Հայրապետյան Գուրգեն Էդուարդի, ծնվ. 1988թ.
Մովսիսյան Արթուր Սլավիկի, ծնվ. 1981թ.
Միխայելյան Վազգեն Լևոնի, ծնվ. 1998թ.
Մինչ այժմ հայկական կողմը հայտնել է ընդհանուր 31 ռազմական և 2 քաղաքացիական զոհերի մասին։
Կարճ սեպտեմբերի 27-ի իրադարձությունների մասին․
— Սեպտեմբերի 27-ի առավոտյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտեց, որ «հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել»։
— Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հակառակորդը՝ ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ է ձեռնարկում առաջնագծի գրեթե ողջ երկայնքով:
— Օրվա գրեթե ողջ ընթացքում հրետանակոծվել էին ոչ միայն ռազմական դիրքերը, այլև՝ խաղաղ բնակավայրերը։ Հարձակման տակ էր նաև Ստեփանակերտը։
— Ղարաբաղում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Օրվա երկրորդ կեսին ռազմական դրություն է հայտարարվել նաև Ադրբեջանում․ մի շարք քաղաքներում սահմանվել է պարետային ժամ։
— Զոհերի և վիրավորների ստույգ թիվը հայտնի չէ․ սեպտեմբերի 27-ի երեկոյան ՊՆ-ն հայտնել է 16 զոհված զինծառայողների անունները։ Ղարաբաղի ՄԻՊ-ը ավելի վաղ հաստատել էր նաև երկու խաղաղ բնակիչների՝ Մարտունու շրջանից մի կնոջ և երեխայի մահը։
— Կան հարյուրավոր վիրավորներ ինչպես զինվորականների, այնպես էլ՝ խաղաղ բնակիչների շրջանում։
— Հայաստանի բոլոր բժշկական կազմակերպությունները դադարեցրել են պացիենտների պլանային ընդունումը։ Կիրականացվեն բացառապես «վերակենդանացման միջոցառումներ կամ անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող պացիենտների ընդունում»:
Ավելի մանրամասն՝սեպտեմբերի 27-ի տեքստային տրանսլիացիայում։