Home / Բանակ / Ովքեր են ենթակա սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչի

Ովքեր են ենթակա սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչի

Հաշվի առնելով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ դիմած քաղաքացիների բազմաթիվ հարցերը՝ իրավապաշտպան կազմակերպությունն իրազեկման նպատակով տեղեկատվություն է պատրաստել այն մասին, թե ովքեր են ենթակա սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչի․

✅Զինվորական ծառայության  ներգրավումն իրականացվում է` զորահավաքային զորակոչի միջոցով` պահեստազորում հաշվառված քաղաքացիների համար – «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետ:

✅Պահեստազորում քաղաքացիների հաշվառումն իրականացվում է ըստ զինվորական ծառայության կազմերի՝ տարիքային երկու խմբով:

✅Պահեստազորի առաջին խմբում հաշվառվում են՝

1) շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի պահեստազորայինները՝ մինչև 48 տարեկանը.

2) կրտսեր սպայական կազմի պահեստազորայինները՝ մինչև 50 տարեկանը.

3) ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 55 տարեկանը.

4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող պահեստազորայինները՝ մինչև 58 տարեկանը.

5) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» և «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 65 տարեկանը.

6) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 70 տարեկանը: («Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդված:

✅Զորահավաքային զորակոչի ենթակա չէ այն քաղաքացին, որը`

1) ամրագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

2) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի.

3) ունի չորս և ավելի երեխա.

4) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է: («Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետ

✅Զորահավաքի դեպքում եւս զինվորական ծառայության մեջ ներգրավվելու համար պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2018թ․-ի ապրիլի 12-ի N 404 – Ն որոշմամբ:  ՀՀ կառավարության N 404 – Ն որոշում։

✅Քաղաքացիների առողջական վիճակի հետազոտումը և բժշկական փորձաքննությունը․

Քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ` զորահավաքային զորակոչի,պայմանագրային զինվորական ծառայության և վարժական հավաքի ներգրավելու ժամանակ իրականացվում են նրանց առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն:Սույն մասում նշված դեպքերում քաղաքացիների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում: («Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդված):

✅Զորահավաքային զորակոչից խուսափելը ենթադրում է պատիժ՝ կալանքի ձեւով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 327։

✅Պաշտպանությանը քաղաքացիների մասնակցությունը և նրանց պարտականությունները.

Քաղաքացիները պարտավոր են օրենքով սահմանված կարգով զորահավաք հայտարարվելու դեպքում առանց համապատասխան զինվորական կոմիսարիատի թույլտվության` չբացակայել իրենց բնակության վայրից: («Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված