Ղարաբաղի Պաշտպանության բանակը հրապարակել է սեպտեմբերի 28-ին մարտերի ընթացքում զոհված 28 զինծառայողների անունները․
Աղբալյան Տիգրան Սուրենի, ծնվ. 2001թ.
Գևորգյան Կարեն Ազատի, ծնվ. 2000թ.
Գասպարյան Վահե Սաշայի, ծնվ. 2000թ.
Սարգսյան Սարգիս Արմենի, ծնվ. 2002թ.
Ղազարյան Հարություն Արտաշեսի, ծնվ. 2000թ.
Սիմոնյան Արամ Արտաշեսի, ծնվ. 2001թ.
Հարությունյան Նարեկ Վոլոդյայի, ծնվ. 2001թ.
Գևորգյան Աղասի Հակոբի, ծնվ. 2000թ.
Բադալյան Դավիթ Կարենի, ծնվ. 2001թ.
Գրիգորյան Հայկ Ավետիքի, ծնվ. 2001թ.
Մարտիրոսյան Ալեքս Գրիմայի, ծնվ. 2001թ.
Բաբայան Գեորգի Կամոյի, ծնվ. 2001թ.
Թովմասյան Շանթ Սարգսի, ծնվ. 2000թ.
Հակոբյան Հենրիկ Գուրգենի, ծնվ. 2002թ.
Խաչատրյան Արման Արթուրի, ծնվ. 2001թ.
Սարգսյան Նարեկ Արայիկի, ծնվ. 2001թ.
Ղարիբյան Արտաշես Ռուբիկի, ծնվ. 1999թ.
Հովակիմյան Մհեր Աշոտի, ծնվ. 2000թ.
Հայկյան Նիկոլայ Միքայելի, ծնվ. 1972թ.
Պողոսյան Արման Լեռնիկի, ծնվ. 1992թ.
Միքայելյան Աղասի Վրեժի, ծնվ. 1992թ.
Գևորգյան Հարութ Սաղաթելի, ծնվ. 1996թ.
Մազմանյան Սմբատ Հմայակի, ծնվ. 1998թ.
Քեշիշյան Հարություն Կարապետի, ծնվ. 1986թ.
Մարուքյան Սամվել Գագիկի, ծնվ. 1998թ.
Միրզոյան Վահե Հայկազի, ծնվ. 2000թ.
Ելիսեեվ Հովհաննես Օլեգի, ծնվ. 2001թ.
Գրիգորյան Արամ Սամվելի, ծնվ. 2000թ.
Ավելի վաղ ռազմական գերատեսչությունները հայտնել էին սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված ևս 31 զինծառայողների անունները։
Հիշեցնենք, որ երեկվանից Հայաստանում և Ղարաբաղում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարված։ Ղարաբաղի գրեթե ողջ սահմանագծով մարտեր են․ հրետանակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը։
Հայկական կողմը մինչ այժմ հայտնել է ընդհանուր 59 ռազմական և 2 քաղաքացիական զոհերի մասին։
Ավելի վաղ Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ մոտ 200 հոգի վիրավոր է, 80 վիրավոր զինծառայող տեղափոխվել է Երևանի հոսպիտալներ և քաղաքացիական հիվանդանոցներ։
Երեկ, պատմելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն էլ հայտնել էր, որ քաղաքացիական բնակչության շրջանում կան տասնյակ վիրավորներ (30-ից ավել), և 2 զոհ՝ տատ ու 9 տարեկան թոռ։