Home / Բանակ / Հայկական կողմը հայտնել է ևս 15 զինծառայողի մահվան մասին

Հայկական կողմը հայտնել է ևս 15 զինծառայողի մահվան մասին

Սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Նույն օրը տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն, հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են 16 զինծառայողներ։

Նրանք են.

Վարդանյան Լեռնիկ Արեգի, ծնվ.1978թ.

Մինասյան Գյորգի Լյովայի, ծնվ.1979թ.

Խաչատրյան Հովիկ Լյովայի, ծնվ.1990թ.

Մնացականյան Աշոտ Կոլյայի, ծնվ. 1979թ.

Հարությունյան Ագսեն Անդրանիկի, ծնվ. 1997թ.

Արզումանյան Հասմիկ Սմբատի, ծնվ. 1985թ.

Մարդիյան Արսեն Գարիկի, ծնվ. 1999թ.

Գալստյան Ռուբեն Մնացականի, ծնվ. 2000թ.

Թորոսյան Դավիթ Մխիթարի, ծնվ. 2001թ.

Ֆիլիպոսյան Տարոն Հրայրի, ծնվ. 2000թ.

Գրիգորյան Մայիս Մակարի, ծնվ. 2001թ.

Խլղաթյան Գառնիկ Էդգարի, ծնվ. 2001թ.

Սահակյան Էրիկ Սմբատի, ծնվ. 2001թ.

Մարգարյան Կարեն Վահրամի, ծնվ. 2000թ.

Օհանյան Դավիթ Էդվարդի, ծնվ. 2000թ.

Բարսեղյան Վրեժ Արսենի, ծնվ. 2001թ.

Առավոտյան Արցախի ՊՆ հայտնեց, որ երեկ հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ․

Ներսիսյան Սասուն Գրենիկի, ծնվ. 2002թ.

Խաչատրյան Խորեն Յուրայի, ծնվ. 1983թ.

Գրիգորյան Արմեն Նիկոլայի, ծնվ. 1984թ.

Աղասարյան Յուրի Հայկի, ծնվ. 2001թ.

Աճեմյան Գարիկ Արամի, ծնվ. 2002թ.

Գալոյան Գևորգ Մարզպետի, ծնվ. 2001թ.

Աբրահամյան Գուրգեն Վարդանի, ծնվ. 2001թ.

Յարավյան Գոռ Հրանտի, ծնվ. 2002թ.

Ափոզյան Հովհաննես Օնիկի, ծնվ. 2000թ.

Հովհաննիսյան Արեն Կարենի, ծնվ. 2002թ.

Բեգլարյան Հայկազ Աշոտի, ծնվ. 2000թ.

Գաբրիելյան Էրիկ Ռոմայի, ծնվ. 1979թ.

Հայրապետյան Գուրգեն Էդուարդի, ծնվ. 1988թ.

Մովսիսյան Արթուր Սլավիկի, ծնվ. 1981թ.

Միխայելյան Վազգեն Լևոնի, ծնվ. 1998թ.

Հիշեցնենք, որ երեկվանից Հայաստանում և Ղարաբաղում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարված։

Այսօր ավելի վաղ Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է․ – Ունենք մոտ 200 վիրավոր, 80 վիրավոր զինծառայող տեղափոխվել է Երևանի հոսպիտալներ և քաղաքացիական հիվանդանոցներ։

Երեկ, պատմելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ քաղաքացիական բնակչության շրջանում կան տասնյակ վիրավորներ, 2 զոհ՝ տատ ու 9 տարեկան թոռ։