Home / Բանակ / Պատերազմ Ղարաբաղում, օր 3-րդ (սեպտեմբերի 29)

Պատերազմ Ղարաբաղում, օր 3-րդ (սեպտեմբերի 29)

Թարմացումներին կարող եք հետևել նաև մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam ։

Հետագա օրերի թարմացումներին կարող եք հետևել՝
հոկտեմբերի 7-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 6-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 5-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 4-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 3-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 2-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 1-ի տեքստային տրանսլյացիայում
սեպտեմբերի 30-ի տեքստային տրանսլիացիայում

02։30․ _ ՄԻԵԴ-ը սեպտեմբերի 29-ին բավարարել է Հայաստանի խնդրանքը և միջանկյալ միջոց կիրառել:

«Սա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանը և Ադրբեջանը պետք է տեղեկատվություն ներկայացնեն Դատարանին [քաղաքացիական բնակչության իրավունքների` Կոնվենցիայով նախատեսված] խախտումների կանխման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին:

…Որոշումը կայացվել է Հայաստանի դիմումի հիման վրա: Դատարանը հարկ չի համարել մյուս կողմին’ Ադրբեջանին, հարցեր ուղղել։ Այսինքն, [Հայաստանի] կողմից ներկայացված փաստերն այնքան համոզիչ են եղել, որ պաշտոնական Բաքվից լրացուցիչ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտություն չի եղել:

Սա Դատարանի պատմության մեջ 3-րդ նման դեպքն է (նախորդ երկուսը վերաբերում են Ուկրաինային), երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ որոշում է կայացնում` ըստ էության պատերազմական հանցագործություններ կանխելու վերաբերյալ», – գրել է կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը։

00։15 _ Ախալքալաքի Կարծախ գյուղի մոտակայքում Ջավախեթիի հայերը արգելափակել էին բեռնատար մեքենաների տեղաշարժը։

Պնդում են, որ հենց այդ ճանապարհով է Թուրքիան Ադրբեջանին զինամթերք մատակարարում։

Jnews.ge-ի փոխանցմամբ, ցուցարարների հետ հանդիպման է եկել Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Մանուկյանը: Կան մեծ թվով ոստիկաններ: Լարվածությունն այս պահին նվազել է. մայրուղին գրեթե բացվել է։

«Մինչև հայ-վրացական սահմանը չբացվի, որ օգնություն հասնի Հայաստան, թուրքական բեռնատարները Վրաստան չեն մտնի», – հայտարարում էին ճանապարհը փակած ջավախցիները։

https://www.facebook.com/100007885661889/videos/2729755220630640

23:23 _ Էլեկտրամատակարարումը Ղարաբաղի ամբողջ տարածքում վերականգնվել է։ Գազամատակարարման խնդիրների լուծումը ընթացքի մեջ է, հայտնում է Ղարաբաղի պետական նախարարը.

«Առավել մեծ վնաս է հասցվել կապի ոլորտին, բայց մեր, ինչպես նաև հրավիրված մասնագետների համատեղ ջանքերով կապի ոլորտը վերականգնվում է, և արդեն իսկ բջջային կապը հիմնականում աշխատում է, ինտերնետի հասանելիությունը նույնպես վերականգնվում է»:

22։12 _ «Թուրքական F-16-ի կիրառում գրանցվել է նաեւ Արցախի օդային տարածքում», – հայտնում է ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

21։40 _ «Մենք պատկերացնում ենք, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի այնտեղից, որտեղից սկսվել է. դա Մինսկի խմբի համանախագահությունն է:

…Շատ բարդ է խոսել բանակցությունների և հատկապես դրանց բովանդակության մասին, երբ կոնկրետ ռազմական գործողություններ են ընթանում: Առաջին հերթին անհրաժեշտ է դադարեցնել բռնությունը: Ադրբեջանը պետք է ընդունի, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ռազմական լուծում չունի։

…Ադրբեջանի զինված ուժերը ձախողել են իրենց ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքի կատարումը և չեն կարողացել ոչ մի հաջողության հասնել ռազմաճակատում: Այսինքն, նրանք չեն կարողացել լուծել իրենց խնդիրը: Ես հույս ունեմ, որ գոնե սա կհամոզի Ադրբեջանին, որ կոնֆլիկտը ռազմական լուծում չունի:

Կոնֆլիկտի լուծման համար կա միայն խաղաղ և բանակցային գործընթացը, և յուրաքանչյուր որոշում պետք է ընդունելի լինի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար», – ռուսական Россия 1 հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման շրջանակներում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

19:58 _ «Կադրերում երևում է, թե ինչպես են ադրբեջանական ՏՕՍ-1Ա ծանր հրետանային համակարգերը տեղակայվում բնակավայրում և այնտեղից կրակ բացում` կենդանի վահան դարձնելով իրենց իսկ քաղաքացիներին», – գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ կից ներկայացնելով հետևյալ տեսանյութը․

https://www.facebook.com/shushanstepanyan/videos/3283800981656039/

18։36 _ Զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են, տեղեկացնում է Ղարաբաղի ՊԲ-ն։

Զոհվածների ցանկում նրանց անունը հայտնվել է սխալմամբ։

18։32 _ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինանոցում F-16 կործանիչներ առհասարակ չկան։ Այս պահին Ադրբեջանն ռազմական ավիացիա չի օգտագործում, Բի-բի-սի-ի հարցին ի պատասխան հայտարարել է Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգյախլին։

Հայաստանի ՊՆ-ն, հիշեցնենք, քիչ առաջ հայտարարել է, որ Թուրքիային պատկանող F-16 կործանիչը Հայաստանի օդային տարածքում (Վարդենիսի շրջանում) այսօր խոցել է հայկական ՍՈՒ-25 գրոհիչը։ Օդաչուն զոհվել է։
Թուրքական F-16 կործանիչը, ըստ ՀՀ ՊՆ-ի տվյալների, գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա։

18:06 _ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ թուրքական F-16 ռազմաօդային կործանիչները Ղարաբաղի երկնքում իրականացնում են Ադրբեջանական կողմի ռազմական հրահանգները։

Փաշինյանը այս մասին հայտնել է Բի-բի-սի-ի համաշխարհային ծառայության Newshour հաղորդման եթերում։ Թուրքիան այս տեղեկատվությունը հերքում է։ Ավելի վաղ թուրքական կործանիչների մասին հայտարարել էին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը։

18։02 _ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը․

— Հայկական կողմի համար պահի հրամայականը` ա. Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վիժեցումն ու պատերազմն առանց տարածքային կորուստների դադարեցումն է, բ. Ռուսաստանի նախաձեռնությամբ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ոչ թե ձևական, այլ առարկայական բանակցությունների անհապաղ վերսկսումը:

17։57 _ Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:

Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում յուրային ավիացիան։

Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է:

Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա», – հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

16։37 _ «Ցանկացած հայտարարություն կողմերից որևէ մեկին ռազմական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, միանշանակ յուղ է լցնում կրակի վրա: Մենք կտրականապես դեմ ենք դրան», – լրագրողների հետ զրույցում ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Պեսկովը կարծում է, որ պետք է «համոզել կողմերին» վերադառնալ հարցի քաղաքական և դիվանագիտական լուծման ճանապարհ:

16։21 _ ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն այսօրվա նիստին անդրադարձել է նաև այսօր առավոտյան «Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ապատեղեկատվության տարածմանը», որը նպատակ ուներ «հող նախապատրաստելու հակամարտության մասշտաբների ընդլայնման և Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելու համար».

«Հակամարտության աշխարհագրության ընդլայնումը կարող է անմիջական վտանգ ստեղծվել Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար, և այդ դեպքում մեր կողմից գործի կդրվեն համապատասխան ռազմաքաղաքական մեխանիզմներ՝ ուղղված արտաքին ագրեսիայի հավաքական հակազդմանը», – ասել է Բիյագովը։

16։19 _ «Հրաժարվելով խաղաղ բանակցություններից՝ ադրբեջանական ղեկավարությունը ընտրել է ղարաբաղյան խնդրի լուծման իր ճանապարհը՝ հրահրելով լայնամասշտաբ պատերազմ, որի արդյունքում արդեն կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:

Առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ ռազմաքաղաքական աջակցությունը, որը նպաստում է նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի հետագա ապակայունացմանը, լուրջ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի ժողովուրդների համար։

Ադրբեջանի զինված ուժերի կազմում ծառայում են թուրք մասնագետներ, օգտագործվում է թուրքական արտադրության զինտեխնիկա՝ այդ թվում ԱԹՍ-եր և ռազմական ինքնաթիռներ։

Թուրք-ադրբեջանական խմբավորումների կուտակումը ՀԱՊԿ անդամ պետության սահմանին չի կարող չանհանգստացնել մեզ», – այսօր կայացած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ ասել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը։

15։31 _ Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է։ Զոհվածների ցանկում նրա անունը հայտնվել է սխալմամբ, հայտնում է ՊԲ-ն:

«Հարգելի հայրենակիցներ,
Հասկանալով Ձեր վրդովմունքը՝ կապված զոհերի մասին հրապարակվող ցուցակներում անճշտությունների հետ, տեղեկացնում ենք, որ պատերազմական պայմաններում, երբ ամեն պահի փոխվում է մարտական իրավիճակը, ցավոք սրտի, հնարավոր չի լինում խուսափել նաև նման դեպքերից: Տեղեկացնում ենք, որ զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Հայցում ենք զինծառայող Թախմազյանի հարազատների ներողամտությունը»:

14։53 _ ՀԱՊԿ քարտուղարությունը սպասում է Հայաստանի դիմումին, որպեսզի քննարկի Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերը թիրախավորելու հարցը, hայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Ըստ նրա՝ նման խնդրանք ՀԱՊԿ քարտուղարությունը դեռևս չի ստացել։

14:23 _ Վարդենիսում մարդիկ թաքստոցներում են, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյան:

Որքան կտեւի հարձակումը’ հայտնի չէ: Ըստ աղբյուրի’ վարդենիսցի իրենց բնակավայրերը չեն լքել, տարհանում չի իրականացվում։

14։03 _ — «Տարատեսակ օգնությունները, որ կազմակերպում եք, պարտադիր համադրեք ՏԻՄ մարմինների, ԱԻՆ ստորաբաժանումների և պետական այլ մարմինների հետ։ ․․․Այս պահին, օրինակ, սնունդ հավաքելու իմաստ չկա։ Մեր զորքը սննդի խնդիր չունի», – Արծրուն Հովհաննիսյան։

— «Եթե ցանկանում եք աջակցել Արցախին ու Պաշտպանության բանակին, կոչ ենք անում ցանկացած նախաձեռնություն սկսելուց առաջ համաձայնեցնել գործողությունները մարզերում՝ մարզային իշխանության, Երևանում՝ վարչական շրջանների հետ, որպեսզի Ձեր աջակցությունը հնարավորինս հասցեական լինի», – Տիգրան Ավինյանը։ [Ո՞ւր դիմել, կարելի է կարդալ այստեղ]

:red_circle: Երևանով մեկ առավոտից ինքնաշեն սեղանիկներ են տեղադրվել՝ բակերում, փողոցներին։ Հիմնականում՝ սնունդ, ծխախոտ, դեղամիջոցներ են հավաքում։

Բարեկամության ու Բաղրամյան մետրոյի մոտ տեղադրված «կետերի» հերթապահներից փորձեցինք ճշտել՝ ում նախաձեռնությամբ է կազմակերպվել իրահավաքը։

— Մենք «Հայրենիք» կուսակցությունն ենք։ Վանեցյանի․․․
epress. — Դուք ձեր գործողությունները որևէ կառույցի հետ համակարգու՞մ եք՝ ՏԻՄ, ՊՆ
— Չէ։ Մեր խոդով, կուսակցության կանալներով կուղարկենք․․

13:17 _ Վարդենիսի ռմբակոծության արդյունքում զոհվել է մեկ քաղաքացիական անձ

«Այսօր ՀՀ ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որտեղ մատնանշել էր, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում ՀՀ Վրադենիսի շրջանի ուղղությամբ մարտական գործողություններ ձեռնարկելու համար:

Րոպեներ անց Ադրբեջանի ԶՈՒ-երը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ», – ասված է ԱԳՆ խոսնակի հայտարարությունում։

Խոսնակը արձամագրել է, որ Ադրբեջանն այլևս ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ դրա մեջ ներառելով նաև Հայաստանի տարածքը:

13։03 _ Ադրբեջանը հայտնում է ևս 2 խաղաղ բնակչի մահվան մասին։

Ըստ պաշտոնական Բաքվի՝ ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է ընդհանուր 10 քաղաքացիական անձ։ Մոտ 30 հոգի վիրավոր է։

Ադրբեջանական բանակի զոհերի թիվը հայտնի չէ. պաշտոնական տվյալներ առհասարակ չեն հրապարակվում: Ոչ պաշտոնական տվյալների հավաքագրմամբ զբաղվում է ադրբեջանական «Հազար» հետազոտական կենտորնը’ հիմնվելով սոցցանցերում հրապարակվող տեղեկությունների վրա։

12:39 _ «Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին», – հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը։

12:24 _ Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու համար Թուրքիան կարող է Աֆրինից սիրիացի գրոհայինների ուղարկել, գրում է Reuters տեղեկատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկու անանուն սիրիացի գրոհայինների հետ զրույցը։

Նրանց 1500 եվրո ամսական աշխատավարձ են խոստցել, ինչը բավականին մեծ թիվ է Սիրիայի համար։ Նախատեսվում է ուղարկել 700-1000 սիրիացիների։

Վերջիններս սպասում էին, որ իրենք Ադրբեջան կմեկնեն սեպտեմբերի 25-ին և կզբղվեն բացառապես օբյեկտների պաշտպանությամբ, ռազմական գործողություններին չեն մասնակցի։

12։06 _ «Պահեստազորայինները դեռևս ներգրավված չեն պատերազմում։ Այնպես չէ, որ նրանք տարվում և անմիջապես մարտի են նետվում։ ԶՈՒ-ն այս պահին այդպիսի խնդիր չունի։ Պահեստազորի ներգրավումն ունի հատուկ ընթացակարգ՝ որոշակի ժամանակ հետո, որոշակի խնդիրներով», – հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը:

11:57 _ «Գրեթե բոլոր վիրավորված զինծառայողները և քաղաքացիական անձինք, նրանք, ովքեր ունեին առնվազն հոսպիտալային բուժօգնության մի քանի օրվա կարիք, բոլորը Արցախի Հանրապետությունից տեղափոխվում են Հայաստանի Հանրապետություն։ Երկու ուղղություններով․ հյուսիսային՝ Վարդենիսի ուղղությամբ և հարավային՝ Գորիսի ուղղությամբ», – հայտնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

11:51 _ Վարդենիսում հարվածային ԱԹՍ-ի հարվածից այրված քաղաքացիական ավտոբուսում, նախնական տեղեկություններով, մարդիկ չեն եղել։ Վիրավորներ չկան։ «Ազատություն» ռադիոկայանին այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Մարզպետը նշել է նաև, որ վերջին երկու օրերի համեմատ այսօր քաղաքում կրակոցի ձայները ավելի ակտիվ են, բայց վնասված քաղաքացիներ ու էականորեն վնասված շինություններ չկան: Երկնքում շարունակում են երևալ անօդաչու թռչող սարքեր։

11:45 _ «Սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական
գործողությունները Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական գծի գրեթե ողջ երկայնքով: Մասնավորապես,
հարձակողական գործողությունների ընթացքում առանձին ուղղություններով օգտագործում են ՏՕՍ-1Ա ծանր
հրանետային համակարգեր:

ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների
տրամաբանությունն ու ծավալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի:

Այս կապակցությամբ Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել՝ մեծ մակերեսների վրա կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ․․․», – հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը

11:44 _ «Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ», – գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։

«Այսպիսով, փաստորեն, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները։
Սպասեք կոշտ պատասխանի»։

10:12 _ Հադրութում հակառակորդի ԱԹՍ-ից իր տան բակում տարեց կին է զոհվել։ Կա 3 վիրավոր։ ArtsakhTV-ի հետ զրույցում այս մասին հայտնել է շուրջկենտրոնի ղեկավարը։

Շուրջկենտրոնում տուժել են ենթակառուցվածքներ, ռմբակոծությունից էլեկտրագծեր են վնասվել։ Հոսանքի մատակարարումն արդեն վերականգնվել է։ Բնական գազի հոսքն ընդհատված է։

10։08 _ Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ, առավոտյան հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

— Սեպտեմբերի 27-ի առավոտյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ «հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել»։
— Հրետանակոծվում են ոչ միայն ռազմական դիրքերը, այլև՝ խաղաղ բնակավայրերը։ Հարձակման տակ է նաև Ստեփանակերտը։
— Ղարաբաղում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ռազմական դրություն է հայտարարվել նաև Ադրբեջանում․ մի շարք քաղաքներում սահմանվել է պարետային ժամ։
— Զոհերի և վիրավորների ստույգ թիվը հայտնի չէ․ սեպտեմբերի 28-ի երեկոյան ՊՆ-ն հայտնել է 84 զոհված զինծառայողների անունները։ Ղարաբաղի ՄԻՊ-ը ավելի վաղ հաստատել էր նաև երեք խաղաղ բնակիչների մահը։
— Կան հարյուրավոր վիրավորներ ինչպես զինվորականների, այնպես էլ՝ խաղաղ բնակիչների շրջանում։
— Հայաստանի բոլոր բժշկական կազմակերպությունները դադարեցրել են պացիենտների պլանային ընդունումը։ Կիրականացվեն բացառապես «վերակենդանացման միջոցառումներ կամ անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող պացիենտների ընդունում»:
— Ըստ պաշտոնական Բաքվի, ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է ընդհանուր 8 քաղաքացիական անձ:
— Ռազմական զոհերի մասին Ադրբեջանը մինչ այժմ որևէ տեղեկություն չի հրապարակել:

Ավելի մանրամասն՝
սեպտեմբերի 30-ի տեքստային տրանսլիացիայում
սեպտեմբերի 28-ի տեքստային տրանսլիացիայում
սեպտեմբերի 27-ի տեքստային տրանսլիացիայում