Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam։
Հետագա օրերի թարմացումներին կարող եք հետևել՝
հոկտեմբերի 7-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 6-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 5-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 4-ի տեքստային տրանսլյացիայում
00։52_ Ռուսաստանն իր խաղաղապահներին կարող է Լեռնային Ղարաբաղ մտցնել միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության դեպքում, РБК-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ռուսական խաղաղապահները կարող են մտնել միայն երկու կողմերի համաձայնությամբ», – ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ «Ալ Ջազիրա»-ի լրագրողը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց էր տվել․ «Դուք կցանկանա՞ք տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ` Լեռնային Ղարաբաղում»։ Փաշինյանը պատասխանել էր․ «Այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:
1994 թվականին խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում մերժվել էր՝ Ադրբեջանի կողմից։
00։34_ Թուրքիայի խորհդարանի հայազգի պատգամավոր Կարօ Փալյան-ը կոչ է արել բոլոր նրանց, ովքեր «հավատում են խաղաղությանը, բարձրացնեն իրենց ձայնն ընդդեմ պատերազմի»։
«Ադրբեջանի ու Հայաստանի միջև ԼՂ խնդրի պատճառով լարվածությունը վերջին օրերին ընթանում է դեպի պատերազմ: Թուրքիայի իշխանությունները բացահայտորեն պատերազմի քարոզչություն է իրականացնում Հայաստանի դեմ թշնամական հայտարարություններով և պատերազմին նեցուկ լինելով: Կոչ եմ անում այն անձանց և կազմակերպություններին, որոնք հավատում են խաղաղությանը, բարձրացնեն իրենց ձայնն ընդդեմ պատերազմի», – գրում է Փալյանը։
22:28_Ղարաբաղից ժամանած դպրոցականները կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը` առանց մտածելու փաստաթղթերի մասին։
«Խրախուսեք նրանց գնալ դպրոց։ [Նրանք այդպիսով] կկարողանան ոչ միայն շարունակել իրենց կրթությունը, այլ նաև շփվել իրենց հասակակիցների հետ, ընկերանալ, հոգեբանական աջակցություն ստանալ․․․», – գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
22:21_ «Համահայկական աղոթքը» տեղի ունեցավ
Հայաստանի և հայկական սփյուռքի բոլոր եկեղեցիներում այսօր՝ Երևանի ժամով 18։00-ին, «միասնական աղոթք էր՝ ի զորակցություն մեր բանակի»։
Աղոթքի մասին ավելի վաղ տեղեկացրել էր Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
21:49_ Ամփոփ՝ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը․
— Այսօր ծանր մարտական գործողություններ են ընթացել հյուսիսում և հարավում, հատկապես հարավում։ Հակառակորդը փորձել էր ճեղքել ռազմաճակատի գիծը։ Առաջխաղացումը կասեցվել է։ ․․․Անդադար մարտի տևողությունը եղել է վեցից յոթ ժամ։
— «Տվյալները օրվա վերջին չենք հասցնում ամփոփել»։ «․․․Զոհերի մասին հայտնում ենք հստակեցումից հետո՝ առանց սպասելու»։
— Հայ-ադրբեջանական սահմանին այդպիսի թեժ մարտական գործողություններ չեն մղվում։
— Դիրքային փոփոխությունների մասին «կոնկրետ բնակավայրերի անուններով» հարցին ի պատասխան․ «Այդ անունները չընթերցեմ, որ ավելորդ խնդիր չառաջանա։ Հարգելի [լրագրող], առանձնահատուկ պետք չի որևէ գյուղի կամ բնակավայրի, կամ բնագծի անուն տալ՝ թե այս պահին այդտեղ իրավիճակն ինչպիսի՞ն է։ Ասում եմ՝ դիրքային փոփոխությունները նման մեծ պատերազմում բնական երևույթ են։ Մի ժամ հետո մենք կվերցնենք, մի ջամ հետո, ըստ նպատակահարմարության, կարող ենք նահանջել, թևանցել, շրջանցել և այլն։ Եկե՛ք չֆիքսվենք»։
20:45_ Ստեփանակերտը հրթիռակոծվում է։
ժամը 20։26-ին այս մասին գրվել է Ղարաբաղի ԱԳՆ-ի թվիթերի էջում։
19։39_ Մի քանի մեջբերում #Ղարաբաղի_ԱԳՆ Մասիս Մայիլյանի ասուլիսից․
— Ադրբեջանը ներկայումս տիկնիկ է Թուրքիայի ձեռքում։
— Խաղաղություն պարտադրելու մի քանի ձև կա։ Մեկն այն է, ինչ անում է այս պահին ՊԲ-ն։
— Մենք առնվազն պետք է վերականգնենք 1994 թ․-ին հաստատված առաջնագիծը։
— Ինչ վերաբերում է ժամանակավոր զինադադարին, ապա մենք նման առաջարկ չենք ստացել։
19։17_ Ադրբեջանում Ամերիկայի դեսպանությունն հորդորում է ԱՄՆ քաղաքացիներին վերանայել Ադրբեջան այցելելու որոշումը՝ ահաբեկչության և կորոնավիրուսի վտանգի պատճառով:
«Ադրբեջանում ահաբեկչական խմբերը երկարաժամկետ վտանգ են ներկայացնում, որոնք շարունակում են հնարավոր հարձակումներ ծրագրել Ադրբեջանում։ ․․․Ահաբեկիչները կարող են հարձակվել փոքր զգուշացման կամ առանց զգուշացնելու», – ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ, գրում է «Ազատությունը»։
Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչն ասել էր, որ Սիրիացի վարձկանների (ահաբեկիչների)՝ Թուրքիայից Ադրբեջան տեղափոխվելու մասին տեղեկությունները հաստատվում են։
ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում այսօր նույնպես հաղորդագրություն էր տարածել։
18:16_ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան ուղերձով դիմում ժողովրդին․
18։05_ Հայաստանը շուրջ 40 միլիարդ դրամով ավելացնում է ռազմական ծախսերը․
Հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովում արտահերթ նիստ կգումարվի՝ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում հերթական փոփոխություններ և լրացում կատարելու համար (նախորդը կատարվել էր ապրիլին՝ համավարակով պայմանավորված)։
Նախագծում նշվում է, որ ռազմական գործողություններով պայմանավորված՝ սպասվում է, որ 2020թ. պետական բյուջեի
➖ հարկային եկամուտները կկազմեն շուրջ 1,320.5 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 21.4%), ինչը 112.7 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 0.7 տոկոսային կետով) ցածր է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ։
➖ ընթացիկ ծախսերը կկազմեն շուրջ 1,637.4 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 26.5%), ինչը 9.5 մլրդ դրամով մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ։ (40 մլրդ դրամով ավել, քան նախատեսված էր 2021թ. բյուջեի նախագծով)
➖ պակասուրդը կկազմի շուրջ 459.0 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 7.4%), ինչը 134.8 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 2.4 տոկոսային կետով) ավելի մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ:
Ակնկալվում է նաև հնարավորություն ստեղծել, որպեսզի բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով մինչև անհուսալի ճանաչելը հաշվարկված տույժերն ու տուգանքները:
17։18_ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը փաստեր է ներկայացնում ռազմական գործողություններում թուրքական կողմի մասնակցության, վարձկան-ահաբեկիչների ներկայության և վերջիններիս շրջանում առկա խուճապի վերաբերյալ: Ադրբեջանական կողմը հերքում է։
16:14_ ՊԲ-ն հրապարակել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված ևս 51 զինծառայողների անունները
Եղոյան Արսեն Մերուժանի, ծնվ. 2001թ.
Ստեփանյան Լևոն Համլետի, ծնվ. 2001թ.
Առաքելյան Էդգար Արայիկի, ծնվ. 2000թ.
Առաքելյան Վահե Արայիկի, ծնվ. 2000թ.
Մկրտչյան Սարիբեկ Հովհաննեսի, ծնվ. 2000թ.
Բաբայան Սուրեն Հարությունի, ծնվ. 2000թ.
Միկիչյան Գագիկ Սմբատի, ծնվ. 2001թ.
Լոգյան Արտյոմ Էդվարդի, ծնվ. 2001թ.
Պետրոսյան Վաչե Արարատի, ծնվ. 1996թ.
Կամավորական Հովհաննիսյան Կարեն Ստեփանի, ծնվ. 1997թ.
Գրիգորյան Արսեն Վրեժի, ծնվ. 2001թ.
Մկրտչյան Արամ Մհերի, ծնվ. 2002թ.
Ղևոնդյան Գոռ Հովսեփի, ծնվ. 2000թ.
Գալստյան Երեմ Վանուշի, ծնվ. 1979թ.
Երանոսյան Արթուր Դերենիկի, ծնվ. 1995թ.
Արզումանյան Դավիթ Վլադիմիրի, ծնվ. 1986թ.
Մարտիրոսյան Ալբերտ Բարեղամի, ծնվ. 1995թ.
Սարգսյան Գառնիկ Վարդանի, ծնվ. 1990թ.
Մալխասյան Գառնիկ Լեռնիկի, ծնվ. 1991թ.
Խաչատրյան Դերենիկ Խաչիկի, ծնվ. 1996թ.
Վարդազարյան Աշոտ Յուրիի, ծնվ. 1985թ.
Գորոդնիչի Եվգենի Ագբերի, ծնվ. 1993թ.
Հակոբյան Տարոն Հակոբի, ծնվ. 1987թ.
Աբրահամյան Արշակ Արարատի, ծնվ. 2002թ.
Մանուկյան Մաքսիմ Հակոբի, ծնվ. 2002թ.
Դավոյան Էդուարդ Արսենի, ծնվ. 2001թ.
Խաչատրյան Ալբերտ Արմենի, ծնվ. 1994թ.
Հակոբյան Մուշ Մհերի, ծնվ. 1999թ.
Ասլանյան Վան Արմենի, ծնվ. 2001թ.
Ստեփանյան Ալեն Արտուշի, ծնվ. 2001թ.
Մարգարյան Էդգար Հրաչյայի, ծնվ. 2000թ.
Գրիգորյան Միշա Մելիքի, ծնվ. 2001թ.
Ղուլյան Դավիթ Հենզելի, ծնվ. 2002թ.
Ղազարյան Հարություն Ահարոնի, ծնվ. 2001թ․
Մկրտչյան Արման Կարենի, ծնվ. 2001թ.
Գալստյան Ռուստամ Գագիկի, ծնվ. 2001թ.
Գալեյան Մխիթար Գարիկի, ծնվ. 2000թ.
Բեգլարյան Սերժ Արմենի, 2000թ.
Հակոբքեխվյան Սերժ Սերգեյի, ծնվ. 2000թ.
Հարությունյան Միհրան Գագիկի, ծնվ. 2001թ.
Մուրադխանյան Գրիգոր Վարուժանի, ծնվ. 2001թ.
Եգանյան Միքայել Արարատի, ծնվ. 2001թ.
Չիպլիև Արտեմ Գագիկի, ծնվ. 2002թ.
Ազատյան Արման Վիգենի, ծնվ. 2000թ.
Բախշիյան Կամո Սերգեյի, ծնվ. 1988թ.
Կարապետյան Գոռ Կարենի, ծնվ. 2001թ.
Հարությունյան Արմեն Արշակի, ծնվ. 2001թ.
Մանուկյան Գոռ Վիգենի, ծնվ. 1991թ.
Բագիյան Գևորգ Ալբերտի, ծնվ. 1976թ.
Կամավորական Մովսիսյան Սլավա Վլադիմիրի, ծնվ. 1978թ.
Կամավորական Առաքելյան Նորայր Վլադիմիրի, ծնվ. 1960թ
Սեպտեմբերի 27-ից մինչ օրս ՊԲ֊ն հայտնել է 207 զոհված զինվորականների մասին։
14։47_ Ղարաբաղի նախագահը ֆեյսբուքում հայտնել է, որ շարունակում է գտնվել առաջնագծում։ Այնտեղ են նաև Հայաստանի և Ղարաբաղի ԱԱԾ տնօրենները։
«Նորից կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զավակներին, միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը», – գրել է Արայիկ Հարությունյանը։
14:20_ Վրաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը․
« Թբիլիսին կարող է դառնալ ցանկացած տարբերակով բանակցություններ անցկացնելու վայրը, մենք պատրաստ ենք անել այն, ինչ կցանկանան կողմերը», – ասել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ «հնարավորինս արագ կրակը դադարեցնելու» կոչով դիմելով Հայաստանի և Ադրբեջանի ղակավարներին։
13:42_ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել՝ «Թուրքական արկը Վարդենիսի #Կութ գյուղում» նկարագրությամբ։
13։31_ «ԱՀ պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձենարկած լայնածավալ հարձակումը։ Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում», – հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
13:21_ Այսօր ևս խաղաղ բնակավայրերը ենթարկվել են հրետակործության, հրթիռային հարվածներ են հասցվել Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին, հայտնել է ՊԲ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը։
Լուսանկարները` Դավիթ Ղահրամանյան
13։17_ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի ձևաչափը պետք է պահպանվի, բայց դրա մեջ մտնող երկրների չեզոքության պահպանման պայմանով։
Մենք կարծում ենք, որ երեք երկրները’ Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա, պետք է շարունակեն աշխատել միասին, եթե նրանք բոլորը պահպանեն չեզոքությունը։ Դա կարևոր է։
Մենք կտրականապես դեմ ենք, որ հակամարտությունը վերաճի տարածաշրջանային հակամարտության», – Ալ Ջազիրայի հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է Civilnet.am-ը:
13:05_ «Չափազանց հրատապ.
Ադրբեջանն այժմ օգտագործում է հեռահար խոցման հրթիռներ, սաստկացնում է քաղաքացիական կենտրոնների թիրախավորումն ու ոչնչացումը՝ ներգրավելով մարդասիրական և բնապահպանական ենթակառուցվածքներին լուրջ վնաս հասցնելու ջանքեր», – հայտնել է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը։
12։18_ «Չափազանց կարևոր։
Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել», – հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը։
12:02_ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնն կրկին արյան դոնորության կոչ է անում։
«Հարգելի հայրենակիցներ, կրկին ակնկալում ենք ձեր աջակցությունը՝ արյան անհրաժեշտ խմբաքանակի ապահովման համար:
…Արյան բանկն աշխատելու է այսօր և վաղը` առավոտյան ժամը 9:00-ից մինչև 15:00 (մոտենալ անձնագրով):
11:05_ Գիշերը ընթացել են թեժ մարտեր, վաղ առավոտյան գրել էր ՊՆ-ի Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի ուշ նա հավելել է` «հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել»։
Ըստ ՊՆ-ի, Ղարաբաղի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։
«Հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ այժմ մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու, քանզի ես արդեն առաջնագծում ավելի արժեքավոր կլինեմ, քան՝ թիկունքում». կոչով առավոտյան հանդես է եկել Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը։
11:02_ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին հորդորում է Երևանից դուրս չգալ:
Ի լրումն նախկին նախազգուշացումների՝ դեսպանությունը նաև հորդորում է խուսափել այցելել Երևանից հարավ, Սևանա լճից արևելք և Դիլիջան ազգային պարկից հյուսիս՝ M4 և M16 մայրուղիներից արևելք՝ մինչև Տավուշի մարզում գտնվող Վրաստանի սահման:
10։22_ Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։
Հայաստանի մնացած ավտոճանապարհներն անցանելի են:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ԱԻՆ-ը։
— Սեպտեմբերի 27-ի առավոտյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ «հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել»։
— Հրետանակոծվում են ոչ միայն ռազմական դիրքերը, այլև՝ խաղաղ բնակավայրերը։
— Ղարաբաղում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ռազմական դրություն է հայտարարվել նաև Ադրբեջանում․ մի շարք քաղաքներում սահմանվել է պարետային ժամ։
― Մինսկի խումբը հոկտեմբերի 2-ին կոչ է արել անհապաղ հումանիտար զինադադար հաստատել, որպեսզի ԵԱՀԿ-ի և Միջազգային Կարմիր խաչի գրասենյակի համակարգմամբ հնարավոր լինի վերադարձնել զոհված զինծառայողների աճյունները։
―Հոկտեմբերի 1-ին, 4 ԱԹՍ է ոչնչացվել Հայաստանի տարածքում, որոնցից մեկը մայրաքաղաքին մոտ Աբովյան քաղաքում։
— Զոհերի և վիրավորների ստույգ թիվը հայտնի չէ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ ՊՆ-ն հայտնել է 158 զոհված զինծառայողների մասին։ Ղարաբաղի ՄԻՊ-ը ավելի վաղ հաստատել էր նաև 11 խաղաղ բնակիչների մահը։ Երկու քաղաքացի մահացել է Գեղարքունիքի հրետանակոծության արդյունքում։
— Կան հարյուրավոր վիրավորներ ինչպես զինվորականների, այնպես էլ՝ խաղաղ բնակիչների շրջանում։
— Հայաստանի բոլոր բժշկական կազմակերպությունները դադարեցրել են պացիենտների պլանային ընդունումը։ Կիրականացվեն բացառապես «վերակենդանացման միջոցառումներ կամ անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող պացիենտների ընդունում»:
— Ըստ պաշտոնական Բաքվի, ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է ընդհանուր 17 քաղաքացիական անձ:
— Ռազմական զոհերի մասին Ադրբեջանը մինչ այժմ որևէ տեղեկություն չի հրապարակել:
Ավելի մանրամասն՝
հոկտեմբերի 2-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 1-ի տեքստային տրանսլյացիայում
սեպտեմբերի 30-ի տեքստային տրանսլյացիայում
սեպտեմբերի 29-ի տեքստային տրանսլիացիայում
սեպտեմբերի 28-ի տեքստային տրանսլիացիայում
սեպտեմբերի 27-ի տեքստային տրանսլիացիայում