Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam։
Հետագա օրերի թարմացումներին կարող եք հետևել՝
հոկտեմբերի 7-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 6-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 5-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 4-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 3-ի տեքստային տրանսլյացիայում
00:10 _ Ամփոփ՝ Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ասուլիսից.
— Ցերեկը Ստեփանակերտում հրթիռակոծվել է փրկարար ծառայության շենքը, կա 7 վիրավոր։
— Երեկոյան Ադրբեջանը 3 հրթիռ է արձակել Ստեփանակերտի այլ հատվածների ուղղությամբ։ Կա առնվազն 4 վիրավոր:
Կա մեկ զոհ, որի տվյալները ճշտվուն են։
— Երկու բնակելի շենք Ստեփանակերտում լուրջ վնասվել է։ Շենքերում այդ պահին քիչ մարդ է եղել, վիրավորների թիվը ճշտվում է։
— Մարտակերտում լրագրողներին տեղափոխող ավտոբուսի թիրախավորման այսօրվա դեպքի հետևանքով ևս արձանագրվել են որոշ վնասներ։ Վիրավորներ չկան։
23:14_ Ստեփանակերտ քաղաքը չի տարհանվում, հայտնել է Ղարաբաղի պետնախարարը։
Տարհանվել են որոշ գյուղեր, որոնք սահմանամերձ են և մարտի գծից մի քանի կմ հեռավորության վրա են։ «Ստեփանակերտ քաղաքի տարհանման որոշումը կընդունվի հիմնավոր հանգամանքների առաջացման դեպքում»։
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/799180804251182
23:12_ Ամփոփ՝ Ղարաբաղի պետնախարարի քիչ առաջ ավարտված ասուլիսից․
— Վերջին օրերին հրետակոծվել են քաղաքներ և գյուղեր գրեթե բոլոր շրջաններում։ Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորվածներ։
— Բավարար քանակությամբ թաքստոցներ կան՝ ամբողջ բնակչության հաշվարկով։
— Ստեղծվել է վնասների գնահատման հանձնաժողով։ Նախատեսվում է, որ վաղվանից կսկսվի խաղաղ բնակչության շրջանում բնակելի շենքերի/այլ օբյեկտների վերականգնումը։
—Մոտ ժամանակներս հանրության կողմից լայն սպառվող ծառայությունները լինեն անվճար։ Եվ Ստեփանակերտում, և շրջկենտրոններում տնտեսվարողները, առեւտրի օբյեկտները ցուցաբերում են անհրաժեշտ գիտակցված մոտեցում։
— Կոմունալների չվճարման դեպքում Ղարաբաղում անջատումներ չեն լինի։
— Ղարաբաղի համար մինչ այժմ հավաքագրվել է ավելի քան 19 մլն ԱՄՆ դոլարը։ Նաև՝ մեծաթիվ իրային օգնություն։
23:01_ Վերջին օրերին և հատկապես այսօր հաղորդագրություններ են տարածվում Ադրբեջանի կողմից կասետային ռումբերի կիրառման դեպքերի մասին․ պաշտոնյաները և ԶԼՄ-ները դրանք հաճախ ներկայացնում են որպես միջազգայնորեն արգելված զինամթերք։
Սակայն դա ճշմարտության միայն կեսն է, գրում է հրապարակախոս Կարեն Ղարսլյանը։
«Բանն այն է, որ այս սարսափելի զինամթերքը արգելված է միմիայն այն երկրներում, որոնք վավերացրել են 2008 թ․-ի՝ Կասետային զինամթերքի մասին կոնվենցիան: Ցավոք, Հայաստանն ու Ադրբեջանը չկան այդ երկրների ցանկում:
Դեռ ավելին` և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը հրաժարվել են ստորագրել կամ վավերացնել այս կոնվենցիան, մինչև չհանգուցալուծվի Արցախի հիմնախնդիրը»։
Իսկապես՝ կասետային ռումբերը արգելված են միայն նշված Կոնվենցիան ստորագրած երկրներում։ Հայաստանն ու Ադրբեջանն այդ երկրների ցանկում չկան։ Չկան նաև ԱՄՆ-ն, Ռուսաստանը ու Չինաստանը, օրինակ, որոնք կասետային զինամթերքի ամենախոշոր արտադրողներից են։ Ընդհանուր առմամբ դրան միացել է 110 երկրներ, միայն 30-ն են վավերացրել այն։
Կասետային ռումբերն իրենց մեջ մեծ թվով ավելի փոքր ռումբեր են պարունակում։ Նախատեսված են խոցման առավել մեծ և լայն տարածք ապահովելու համար։ Վտանգավոր են և՛ հարձակումների ժամանակ, և՛ դրանցից հետո: Շատերը անմիջապես չեն պայթում։
20։54_ Արտակ Բեգլարյանը պարզապանում է․
— Ստեփանակերտի վրա երեք հարված է եղել, բնակելի շենքեր են լրջորեն վնասվել, վիրավորների մասին հստակ տվյալներ կան, իսկ զոհերի մասին դեռ հաստատված տվյալ չկա:
Իսկ իմ թվիթթերյան գրառման մեջ գրված “casualties” բառը նշանակում է «տուժածներ», ոչ թե «զոհեր»:
Համապատասխան մարմիններն ու ծառայություններն այժմ աշխատում են:
20։11_ Ղարաբաղի ՄԻՊ Ա․ Բեգլարյանը բառացիորեն թվիթերի իր էջում գրել է հետևյալը․ «Seems residential buildings destroyed. Many casualties»։
«Casualty» բառը տարընթերցման տեղիք է տալիս․ անգլերենի ռազմական բառապաշարում այն օգտագործվում է «զոհ» իմաստով, բայց կարող է ունենալ նաև «տուժած» նշանակությունը
20։05_ Ադրբեջանը քիչ առաջ 3 անգամ հարվածեց Ստեփանակերտին` ծանր հրթիռներով։ հայտնում է Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
20։02_ Կանադան, որը Թուրքիային զենք է վաճառում, պատրաստ է Թուրքիային զենք չվաճառել, եթե․․․ «հետաքննությունը պարզի, որ կանադական տեխնոլոգիաները հանգեցնում են մարդու իրավունքների խախտումների»։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը։
19։58_ Վրաստանում մի խումբ մարդիկ, հիմնականում՝ իրավապաշտպաններ, ձախ և ֆեմինիստ ակտիվիստներ, որոնց մեջ կային նաև Վրաստանում ապրող էթնիկ հայեր և ադրբեջանցիներ, այսօր հակապատերազմական բողոքի ցույց էին անում Թբիլիսիում։
Ցուցարարների մանիֆեստը, հայտարարությունները, նաև ցույցի ֆոտոռեպորտաժը՝ այստեղ։
19։13_ Քննիչները գնում են սահման։
ՔԿ նախագահն այսօր հայտնել է, որ ըստ սահմանված կարգի՝ Հայաստանի Քննչական կոմիտեի ծառայողները պետք է ներկայանան զինկոմիսարիատներ՝ կցագրման, և սպասեն զորակոչի։
18։04_ Սիմետրիկ հայտարարությունների տրամաբանությունը շարունակվում է
Ադբեջանի ԱԳՆ խոսնակն օրվա ընթացքում հայտարարել է, որ ադրբեջանական և միջազգային լրագրողները Ադրբեջանում էլ են հրետանակոծման տակ ընկել՝ Թարթառի շրջանի Ղափանլի գյուղում։
17:53_ Ադրբեջանի ԶՈՒ թիրախավորել է միջազգային լրագրողներին տեղափոխող ավտոբուսը, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբ։
Արմենպրեսը նշում է, որ միկրոավտոբուսում ռուս և հայ լրագրողներ էին, և ամերիկացի կամավորներ։
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ «այցելությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներ անօրինական է, ուստի՝ Ադրբեջանը պատասխանատվություն չի կրում Հայաստանի կողմից այնտեղ մեկնած օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների անվտանգությա համար»:
17։33_ օգնություն դրսից (հումանիտար)․
➖ Կարմիր խաչը անհետաձգելի բուժօգնության պարագաներ է տրամադրել Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներին և դիապարկեր՝ դատաբժշկական փորձաքննության բյուրոյին։
Այժմ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը (#ԿԽՄԿ) առողջապահական և մարդասիրական կարիքների գնահատում է անում՝ հետագա աջակցության կազմակերպման համար։
➖ #Եվրամիություն-ը որոշել է մարդասիրական աջակցություն տրամադրել երկու կողմերի քաղաքացիական բնակիչներին, որոնք տուժել են ռազմական գործողություններից: Աջակցությունը կներառի բժշկական օգնություն, սնունդ և այլն:
17։17_ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ հավատարիմ միջազգային ֆուտբոլային ընտանիքի կողմից որդեգրված ֆուտբոլը չքաղաքականացնելու սկզբունքին, մինչ օրս զերծ է մնացել քաղաքական հայտարարություններ անելուց՝ կապված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետ։
․․․ Ի հակադրություն դրան, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան և այդ երկրի ակումբներն օգտագործում են ֆուտբոլային հարթակը խիստ քաղաքական հայտարարություններ անելու, փաստերը մանիպուլացնելու, ապատեղեկատվություն տարածելու, ֆուտբոլային դաշտում միլիտարիստական պահվածք դրսևորելու համար։ Այդ ընթացքում ադրբեջանական զինուժը ռմբակոծում է հայաստանյան բնակավայրերը, որտեղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կառուցել է դաշտեր՝ երեխաներին ֆուտբոլ խաղալու հնարավորություն տալու համար։ Օիինակ, Վարդենիսի տարածաշրջանի Մեծ Մասրիկ գյուղում։
ՀՖՖ-ն ․․․կոչ է անում միջազգային ֆուտբոլային ընտանիքի անդամներին տուրք չտալ ադրբեջանական կողմի քաղաքական հայտարարություններին և դատապարտել ռազմատենչության բոլոր դրսևորումները ֆուտբոլային խաղադաշտերում։
Այս մասին գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարը։
16:11_ Ստեփանակերտի հրթիռակոծման հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա: Նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Ստեփանակերտում փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է, փշրվել են ապակիներ, քանդվել են պատերը, վնասվել են մեքենաներ կայանատեղիում, հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
15:17_ Հայաստանյան իրավապաշտպաններն այսօր բողոքի ցույց էին անում #ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ՝ կոչ անելով միջազգայինհանրությանը և հատկապես միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին «ջայլամի կեցվածք չընդունել» և հավատարիմ մնալ հռչակված մարդասիրական արժեքներին։
Ֆոտոռեպորտաժն ու իրավապաշտպանների հայտարարությունը՝ այստեղ։
14:57_ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ մարտական գործողությունների հետևանքով տուժած զինծառայողներին, կամավորներին և քաղաքացիական անձանց աջակցություն տրամադրելու նպատակով հատուկ շտաբ հիմնելու մասին։
14։53_ արաբաղի ՄԻՊ-ը նշում է, որ Ստեփանակերտի ասյօրվա հրետանակոծությունը «մինչ այժմ Ստեփանակերտին հասցված ամենածանր հարվածն էր»։
Հայկական միասնական տեղեկատվական շտաբը քիչ առաջ լուսանկարներ է հրապարակել Ստեփանակերտից։ Վիրավորների թիվը դեռ հայտնի չէ։
13։55_ «Ստեփանակերտում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։ Տուժել է փրկարար ծառայությունը», – հայտնում է ՊՆ ներկայացուցիչը։
13:49_ «Ստեփանակերտին խփեցին», – գրում է Արծրուն Հովհաննիսյանը։
Հրետանակոծության տակ է նաև Հադրութը։
13:33_ Ռուսական «Դոժդ» հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել երեկվա Մարտունու հրետանակոծությունից։ Դոժդի թղթակիցները չեն տուժել․ տեղացիների հետ միասին նրանք հասցրել են փախչել և թաքնվել նկուղում։ Տեսանյութում երևում է՝ ինչպես են բնակելի տարածքների պատուհանները փշրվում ռումբերի բեկորներից․․․
12։50_ Ղարաբաղի Պաշտպանության բանակը հրապարակել է Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 55 զինծառայողների անունները․
Գալստյան Սևակ Արայիկի, ծնվ. 1986թ.
Պետրոսյան Էդվարդ Մանվելի, ծնվ. 1991թ.
Ղարիբյան Տիգրան Համբարձումի, ծնվ. 2000թ.
Սադոյան Մեխակ Արեստի, ծնվ. 2000թ.Աբրահամյան Արշակ Գագիկի, ծնվ. 1978թ.
Հայրապետյան Կարեն Խաչիկի, ծնվ. 1997թ.
Գալստյան Էդգար Արթուրի, ծնվ. 1999թ.
Բաղդասարյան Խաչիկ Կարենի, ծնվ. 1987թ.
Հովհաննիսյան Վահրամ Գեղամի, ծնվ. 1978թ.
Խաչատրյան Վահրամ Տիգրանի, ծնվ. 1988թ.
Ավանեսյան Սեմյոն Հրաչյայի, ծնվ. 1984թ.
Ստեփանյան Գրիգոր Վահրամի, ծնվ. 1994թ.
Հովհաննիսյան Էդգար Գրիշայի, ծնվ. 1988թ.
Մինասյան Ավետիք Համլետի, ծնվ. 1974թ.
Չիլինգարյան Արծրուն Ռաֆիկի, ծնվ. 1985թ.
Հարությունյան Արսեն Սամվելի, ծնվ. 2001թ.
Ոսկանյան Լյովա Գուրգենի, ծնվ. 1987թ.
Ճաղարյան Նարեկ Հենրիկի, ծնվ. 1991թ.
Չոբանյան Յուրա Վրեժի, ծնվ. 2001թ.
Մանուկյան Արշամ Նելսոնի, ծնվ. 2001թ.
Խաչատրյան Էմիլ Բագրատի, ծնվ. 2002թ.
Հարությունյան Պատվական Վաչագանի, ծնվ. 2001թ.
Բակունց Վահե Վահագնի, ծնվ. 2001թ.
Հովհաննիսյան Աղվան Ցոլակի, ծնվ. 2000թ.
Հարությունյան Հարություն Սերգեյի, ծնվ. 1991թ.
Ազարյան Հրանտ Սեմյոնի, ծնվ. 1997թ.
Սերգոյան Կորյուն Մնացականի, ծնվ. 1979թ.
Ավետիսյան Սլավիկ Նիկոլայի, ծնվ. 1980թ.
Ղազարյան Դավիթ Վանիկի, ծնվ. 1989թ.
Գեւորգյան Արշակ Շահենի, ծնվ. 1990թ.
Մկրտչյան Վահե Արմենակի, ծնվ. 2001թ.
Աբրահամյան Սերյոժա Կարենի, ծնվ. 2001թ.
Մուրադյան Արսեն Անդրանիկի, ծնվ. 2001թ.
Իվանյան Դավիթ Վյաչեսլավի, ծնվ. 2001թ.
Հովսեփյան Կարեն Համլետի, ծնվ. 2000թ.
Նաջարյան Արամ Արմենի, ծնվ. 1996թ.
Մովսիսյան Վիգեն Խաչատուրի, ծնվ. 2000թ.
Թորոսյան Սերոբ Անդրանիկի, ծնվ. 2001թ.
Վարունց Էրիկ Արամի, ծնվ. 2000թ.
Դանիելյան Գրիշա Արմենի, ծնվ. 2000թ.
Ալավերդյան Հարութ Մանվելի, ծնվ. 2001թ.
Համբարձումյան Դավիթ Գեղամի, ծնվ. 2001թ.
Ավետիսյան Դավիթ Հովհաննեսի, ծնվ. 1987թ.
Բեգլարյան Արտաշես Վագիֆի, ծնվ. 1982թ.
Բեջանյան Ռոբերտ Գուրգենի, ծնվ. 1975թ.
Սահակյան Ռոման Սաշիկի, ծնվ. 1986թ.
Մելքումյան Վիգեն Արտուշայի, ծնվ. 1987թ.
Ասրիյան Արթուր Արմենի, ծնվ. 1999թ.
Ավետիսյան Լևոն Համբարձումի, ծնվ. 2001թ.
Բադալյան Վյաչեսլավ Սամվելի, ծնվ. 1998թ.
Հովհաննիսյան Գագիկ Հովհաննեսի, ծնվ. 2000թ.
Փալիկյան Արկադի Հայկազի, ծնվ. 2001թ.
Բուլղադարյան Արման Գագիկի, ծնվ. 2001թ.
Սահակյան Հովիկ Արտաշեսի, ծնվ. 2001թ.
Պահեստազորային Մովսեսյան Վիգեն Գեորգիի, ծնվ. 1977թ.
Հայկական կողմից, ըստ պաշտոնականի, զոհվել է ընդհանուր 158 զինծառայող
12։02_ Կասետային [զինատեսակներ] են օգտագործում, սա էլ կասետների բաղադրիչների հետքերը, գրել է ՊՆ ներայացուցիչը։
12։00_ «Հենց նոր Սմերչը խփեց Հադրութ քաղաքին։ Կան քաղաքացիական վիրավորներ», – հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը։
11:48_ Իրավապաշտպան հկ-ները երևանյան ՄԱԿ գրասենյակի մոտ ցույց են անում. դատապարտում են միջազգային կազմակերպությունների անգործությունը և կոչ անում միջազգային իրավապաշտպանական կազմակերպություններին «ջայլամի կեցվածք չընդունել» և հավատարիմ մնալ հրչակած մարդասիրական արժեքներին։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանի լայվը՝ այստեղ։
11:38_ Մեղրիում այսօր առավոտից տագնապ ազդարարող շչակներ են գործարկվելու։ Համայնքապետարանը կոչ է անում չանհանգստանալ․ շչակների «տեխնիկական վիճակը ստուգելու նպատակով» է։
«Կոչ ենք անում․․․որևէ գործողության չդիմել։ Մյուս օրերին նման ազդարում լսելու դեպքում խնդրում ենք առանց խուճապի մատնվելու տեղավորվել ապաստարաններում»։
11։23_ «Դիակների փոխանակման համար անհրաժեշտ է առնվազն ժամանակավոր հրադադար։ Այս պահին հրադադարի միտում չկա», – ՊԲ փոխհրամանատար Արթուր Սարգսյան։
11:21_ Ղարաբաղ գնալը՝ միայն թույլտվությամբ:
Ճանապարհները բեռնաթափելու նպատակով’ սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանից դեպի Ղարաբաղ, հայտնում է Հայաստանի կառավարությունը։
Բացառություն են կազմում.
_ ՊԲ-ի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումները,
_ բացառիկ անհրաժեշտության դեպքում’ Հայաստանի կառավարության կողմից տրված թույլատվության հիման վրա առանձին դեպքերը։
(թույլտվություն ստանալու կարգը’ այստեղ)
11:11_ Ռազմական գործողությունների արդյունքում զոհվել են Պաշտպանության բանակի 54 զինծառայողներ։ Վիրավորների քանակը ճշտվում է, ասել է ՊԲ փոխհրամանատարը։
11:01_ ➖Երեկ ինտենսիվ մարտեր են ընթացել ամբողջ ռազմաճակատով։
➖ Հակառակորդը կիրառել է ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ծանր հրանետներ, հրթիռահրետանային ողջ զինանոցը։
➖Օգտագործվել են զրահատանկային և հատուկ նշանակության ստորաբաժանումներ։
➖ Մարտերը հատկապես ակտիվ են հյուսիսային եւ հարավային ուղղություններով։
➖Գիշերը լարվածությունը մի փոքր թուլացել է, հերտակոծումները շարունակվել են անընդմեջ։
ՊԲ փոխհրամանատար Արթուր Սարգսյանի ասուլիսից
10։43_ Մարտունիում վիրավորված ֆրանսիացի լրագրողին առավոտյան ռեանիմոբիլով Ստեփանակերտից տեղափոխել են Երևան։
Լրագրողին երեկ վիրահատել էին։ Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր։
10։40_ «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:
Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից:
Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել: Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները…», – հայտնում է Ղարաբաղի Պաշտպանության բանակը:
— Սեպտեմբերի 27-ի առավոտյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ «հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել»։
— Հրետանակոծվում են ոչ միայն ռազմական դիրքերը, այլև՝ խաղաղ բնակավայրերը։
— Ղարաբաղում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ռազմական դրություն է հայտարարվել նաև Ադրբեջանում․ մի շարք քաղաքներում սահմանվել է պարետային ժամ։
―Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, 4 ԱԹՍ է ոչնչացվել Հայաստանի տարածքում, որոնցից մեկը մայրաքաղաքին մոտ Աբովյան քաղաքում։
— Զոհերի և վիրավորների ստույգ թիվը հայտնի չէ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ ՊՆ-ն հայտնել է 103 զոհված զինծառայողների մասին։ Ղարաբաղի ՄԻՊ-ը ավելի վաղ հաստատել էր նաև 11 խաղաղ բնակիչների մահը։ Երկու քաղաքացի մահացել է Գեղարքունիքի հրետանակոծության արդյունքում։
— Կան հարյուրավոր վիրավորներ ինչպես զինվորականների, այնպես էլ՝ խաղաղ բնակիչների շրջանում։
— Հայաստանի բոլոր բժշկական կազմակերպությունները դադարեցրել են պացիենտների պլանային ընդունումը։ Կիրականացվեն բացառապես «վերակենդանացման միջոցառումներ կամ անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող պացիենտների ընդունում»:
— Ըստ պաշտոնական Բաքվի, ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է ընդհանուր 17 քաղաքացիական անձ:
— Ռազմական զոհերի մասին Ադրբեջանը մինչ այժմ որևէ տեղեկություն չի հրապարակել:
Ավելի մանրամասն՝
հոկտեմբերի 1-ի տեքստային տրանսլյացիայում
սեպտեմբերի 30-ի տեքստային տրանսլյացիայում
սեպտեմբերի 29-ի տեքստային տրանսլիացիայում
սեպտեմբերի 28-ի տեքստային տրանսլիացիայում
սեպտեմբերի 27-ի տեքստային տրանսլիացիայում