Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:
21:18_ Ադրբեջանի արտգործ նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 8-ին Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղվելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը։
19։42_ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պարզաբանում է․«Մամուլում տարածվող լուրերը, որ վաղը Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը. նման հանդիպում նախատեսված չէ:
Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակը, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեն, իսկ մյուս ձեռքով՝ վարվեն ռազմական գործողություններ Արցախի և Հայաստանի դեմ: Ներկա պահի հրամայականն է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական լայնածավալ ագրեսիայի դադարեցումը»։
19:20_ Գալիք բանակցությունների ֆոնին Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ռուսական 1-ին ալիքին, որում հայտարարել է,
— որ Ադրբեջանը մտադիր է վերադառնալ բանակցությունների սեղան ԼՂ ռազմական գործողությունների փուլի ավարտից հետո․ «Մենք դուրս չենք գալիս բանակցային գործընթացից։ Մենք ակնկալում ենք քաղաքական կարգավորում, բայց խնդիրը պետք է կարգավորվի։ Մենք չենք կարող ևս 30 տարի նստել և սպասել, թե երբ Հայաստանի վրա համապատասխան ազդեցություն կգործադրեն»։
— որ Թուրքիան պետք է ներգրավված լինի բանակցություններում [այդ «պահանջը» առաջ էր քաշվել արդեն երրորդ անգամ․ առաջին անգամը՝ այստեղ, երկրորդը՝ այստեղ]․ «Եթե խոսենք խաղաղության մասին, ապա առաջին հերթին ես այն տեսնում եմ որպես քաղաքական կարգավորում, որը կլինի համապարփակ, ․․․ կլինի առաջատար երկրների երաշխիքներով, որոնք ընդունելի կլինեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար։ ․․․Այդ երկրների կազմը կարող է տարբերվել այսօրվա Մինսկի խմբի համանախագահների կազմից․․․ Այսօր ակնհայտ է, թե ով ունի կարգավորման ներուժ։ ․․․Իհարկե, ես կարծում եմ, որ առաջին հերթին Թուրքիան և Ռուսաստանը»։
18:34_ Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները տեղի կունենա.
— Ժնևում՝ հոկտեմբերի 8-ին,
— Մոսկվայում` հոկտեմբերի 12-ին։
Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters-ին:
Ի՞նչ գիտենք գալիք բանակցությունների մասին․
— Հոկտեմբերի 8-ի բանակցություններին (Ժնևում) կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները։
— Գալիք երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, դիվանագիտական խորհրդակցությունների ևս մեկ փուլ կկայանա Մոսկվայում։
Բանակցությունների նպատակը, ըստ Ֆրանսիայի ԱԳՆ Ժան-Իվ Լե Դրիանի, «առանց նախապայմանների երկխոսության մեկնարկն է»։
Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցելո՞ւ են․
Ստույգ հանտնի չէ։ Ենթադրելի է, որ ոչ կամ առնվազն ոչ համատեղ։
— Ռուսական «Դոժդ» ՏՎ-ին՝ հղվելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ Հայաստանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Ռուսաստան՝ Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ հանդիպելու համար։ Դոժդը նշել էր, որ հնդիպումը, ըստ նախատեսվածի, տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին։ Հայաստանի ԱԳՆ-ն այս տեղեկությունները չի հաստատել։
— Ադրբեջանն ու Ադրբեջանին համապարփակ աջակցություն ցուցաբերող Թուրքիան, ինչպես հայտնի է, ասում են, որ բանակցությունները հնարավոր են «գրավյալ տարածքները» «դեօկուպացնելուց» հետո միայն։ Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանն՝ արձագանքելով Մինսկի խմբի նախորդ շաբաթվա կոչին, առհասարակ հայտարարել էր, որ համանախագահողները կորեցրել են խաղաղարար նախաձեռնություններով հանդես գալու բարոյական իրավունքը, քանի որ ձգձգվող բանակցությունների արդյունքում երկար տարիներ ոչնչի հասնել չեն կարողացել։
17:43_ Երկու բառով՝ Եվրախորհրդարանի այսօրվա լիագումար նիստի մասին, որում քննարկվում էր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը․
— Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից շատերը պահանջել են պատասխանատվության կանչել Ղարաբաղի հակամարտությունը հրահրող և բորբոքող Թուրքիային,
— Բազմաթիվ մտահոգություններ են հնչել Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունների կապակցությամբ, որոնցով Թուրքիան աջակցություն է հայտնել մտահոգությունների տեղիք տվող Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններին, թե ռազմական գործողությունները չեն դադարեցվի, քանի դեռ հայկական կողմը չի դեօկուպացրել տարածքները կամ դեօկուպացման հստակ ժամանակացույց չի ներկայացրել։
— Ի՞նչ կարող ենք մենք անել, ասել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը․ «Մենք անում ենք այն, ինչ կարողանում ենք: Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Պետք է Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրել միջամտությունը դադարեցնելու համար»։
— Առանձին պատգամավորներ հիշատակել են նաև Սիրիայից վարձկաններ/ահաբեկիչներ բերելու և ադրբեջանական զորքերը նրանցով համալրելու մասին։
— Պատգամավորներից մի քանիսը պահանջել են հստակ պատժամիջոցներ կիրառե Թուրքիայի նկատմամբ։ Շվեդիայի պատգամավորը առաջարկել է Թուրքիային «վռնդել» Մինսկի խմբից, իսկ Ֆրանսիայի պատգամավորը՝ առհասարակ Եվրամիությունից։
— Կարծես, Հունգարիայի ներկայացուցիչից բացի, ով միակողմանի պրոադրբեջանական դիրքորոշում էր հայտնում, պատգամավորների մեծամասնության քննադատությունները չեզոք էին, որոշներինն էլ (Ֆրանսիա, Հունաստան, Շվեդիա․․․)՝ հստակորեն ուղղված Ադրբեջանին և հատկապես Թուրքիային:
https://www.facebook.com/100107997202168/videos/367560167712519/
16։09_ Ղարաբաղի ՊԲ-ն հրապարակել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված ևս 40 զինծառայողների անունները.
Համբարձումյան Էդգար Հովակիմի, ծնվ. 2000թ.
Սարգսյան Դավիթ Արայիկի, ծնվ. 2001թ.
Զեյնալյան Ռոմա Արտաշի, ծնվ. 2001թ.
Գևորգյան Նարեկ Արսենի, ծնվ. 2000թ.
Մկրտումյան Տիգրան Մուրազիկի, ծնվ. 2001թ.
Ավետիսյան Վրեժ Գեղամի, ծնվ. 2000թ.
Ասատրյան Հենրիկ Աշոտի, ծնվ. 2001թ.
Քարտաշյան Գևորգ Արթուրի, ծնվ. 2001թ.
Մանվելյան Աշոտ Սամսոնի, ծնվ. 2000թ.
Ղազարյան Արմեն Կարապետի, ծնվ. 2001թ.
Ավանեսյան Արման Լենրիկի, ծնվ. 2000թ.
Բաղդասարյան Վահե Հովհաննեսի, ծնվ. 2000թ.
Հմայակյան Արթուր Արամի, ծնվ. 2000թ.
Սարոյան Հունան Գալուստի, ծնվ. 2000թ.
Զուրաբյան Մհեր Վլադիմիրի, ծնվ. 2001թ.
Աբրահամյան Մհեր Նվերի, ծնվ. 2001թ.
Հովհաննիսյան Գագիկ Հովհաննեսի, ծնվ. 2000թ.
Հակոբյան Գևորգ Արթուրի, ծնվ. 1999թ.
Ազարյան Էրիկ Ավետիքի, ծնվ. 2000թ.
Թումանյան Արտյոմ Հայկի, ծնվ. 2001թ.
Գրիգորյան Արթուր Ռոբերտի, ծնվ. 2001թ.
Ավետիսյան Հրաչիկ Հրանտի, ծնվ. 2000թ.
Ազիզյան Արսեն Կարենի, ծնվ. 2000թ.
Սահակյան Տիգրան Գրիգորի, ծնվ. 2002թ.
Գրիգորյան Արմեն Արթուրի, ծնվ. 2001թ.
Սողոմոնյան Մելիք Սեյրանի, ծնվ. 2001թ.
Բոյաջյան Գոռ Մհերի, ծնվ. 2002թ.
Մկրտչյան Վարազդատ Արտեմի, ծնվ. 2001թ.
Մեխակյան Համլետ Կարենի, ծնվ. 2002թ.
Առաքելյան Արամե Սևադայի, ծնվ. 2001թ.
Խաչատրյան Աշոտ Թորգոմի, ծնվ. 2001թ.
Աղասյան Արսեն Գրիգորիի, ծնվ. 2000թ.
Հայրապետյան Տիգրան Կարենի, ծնվ. 2000թ.
Սաֆարյան Գուրգեն Արմանի, ծնվ. 2001թ.
Մարգարյան Ալեն Լևոնի, ծնվ. 1999թ.
Բեջանյան Սամվել Բորիկի, ծնվ. 1973թ.
Ղարիբյան Վահե Լևիկի, ծնվ. 1988թ.
Հայրապետյան Արմեն Գրիգորի, ծնվ. 1987թ.
Համբարձումյան Սուրեն Բագրատի, ծնվ. 1992թ.
Աղաբաբյան Աղասի Արտավազդի, ծնվ. 1998թ.
Այսօր ավելի վաղ Ղարաբաղի ՊԲ հայտնել էր ևս 40 զոհված զինծառայողների անունները։
Մինչ օրս հայկական կողմը հաստետել է իր 329 ռազմական զոհերը։
16։05_ Ստեփանակերտ’ի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը պարզաբանում է․
➖ Էլեկտրականության հետ կապված խափանումները վերացվել են․ այս պահին ևս աշխատանքներ են տարվում, առաջիկա օրերին Ստեփանակերտում անջատումներ չեն լինի։ Ջրամատակարարումն աշխատում է։
➖ Ապաստարաններ ունենք։ ․․․Օրվա առաջին կեսին ընդունում ենք քաղաքացիների զանգերը (0479 41274 թեժ գծով), երկրորդ կեսին ավագանու անդամները և կամավորները փորձում են պատսպարված ժողովրդին հասցնել ամենաանհրաժեշտը։
➖ Ստեփանակերտը լքել են տեղի բնակչության ոչ ավել, քան 30-40%-ը։
➖ Մոտավորապես մեկ տասնյակ բնակելի տներ կամ բազմաբնակարան շենքեր են վնասվել։ Տուժել է նաև Ղարաբաղ Տելեկոմի վարչական շենքը և մասնաճյուղերը, բայց կապն անխափան է եղել։
16։01_ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մարտերի մեկնարկից ի վեր սա Փաշինյանի և Պուտինի արդեն 5-րդ հեռախոսազրույցն է։
Վարչապետը շնորհավորել է Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Նրանք նաև քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, նախորդ անգամների պես՝ կարևորելով ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը:
Ադրբեջանի նախագահի անձնակազմը ևս հաղորդել էր Պիտինի և Ալիևի միջև տեղի ունեցած հերթական հեռախոսազրույցի մասին․ առիթները, ինչպես կարելի է կռահել, նույնն են։
15։54_ «[Այս օրերին] Ղարաբաղի բնակչության հիսուն տոկոսը ստիպված է եղել լքել իր տունը»։
«Մեր նախնական գնահատմամբ, Ղարաբաղի բնակչության շուրջ 50 տոկոսը, կանանց ու երեխաների շուրջ 90 տոկոսը, այսինքն՝ 70 000-75 000 մարդ, բռնի տեղահանվել է», – Ֆրանս պրեսսին հայտնել է Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
15:39_ Սահմանամերձ գոտում հանդիպում ունեցանք ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, և նրանք ներողություն խնդրեցին մի շարք արկերով և հրթիռներով՝ սխալմամբ Իրանի տարածքին հարվածելու առթիվ, ասել է Իրանի փոխոստիկանապետ Քասեմ Ռեզաին։
Այսօրվա ասուլիսի ընթացքում ՊՆ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ հայկական կողմը ևս կապնվել է Իրանի հետ՝ կոչ անելով կասեցնել ադրբեջանցի զինծառայողների՝ Արաքս գետը հատելու և Իրանի տարածքում պարսպապատվելու փորձերը։ Ըստ Հովհաննիսյանի, իրանական կողմի պատասխանը միայն քաղաքական հայտարարությամբ չի սահմանափակվել։
15։18_ Ստեփանակերտն ի տարբերություն նախորդ օրերի՝ ռմբակոծվում է ոչ միայն օրվա ընթացքում, այլ նաև գիշերը։
Տեղում աշխատող լրագրողները հաստատում են՝ այսօր գիշերը մի քանի հարված է եղել քաղաքի վրա, էլեկտրամատակարարումը մասնակիորեն խափանված է, որոշ տեղերում ինտերնետ չկա (ըստ հաղորդումների՝ կիրակի օրվա մասշտաբային հրթիռակոծությունից հետո)։
Ցերեկը քաղաքի ռմբակոծությունը շարունակվել է․ պարբերաբար լսվում են տագնապի ազգանշաններ, արկերի ձայներ։ Տուժածների մասին տեղեկություն չկա։ Պաշտոնական աղբյուրները նշում են, որ Ստեփանակերտից բացի՝ ռմբահարվում է նաև Շուշին, մի շարք այլ բնակավայրեր։
Գերմանական «Բիլդ»-ի լրագրողը կարճ տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի փողոցներից (այսօր)։ Ավերվածությունները հաշվելն արդեն դժվար է․
https://twitter.com/ronzheimer/status/1313730277517201408?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1313730277517201408%7Ctwgr%5Eshare_3&ref_url=https%3A%2F%2Fwww.bbc.com%2Frussian%2Flive%2Fnews-54317944
14։43_ ՊՆ-ի Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսից․
➖ Երեկ ողջ գիշեր և այսօր առավոտյան մարտերը շարունակվել են։
➖ Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է Արաքսի հովտի հատվածում, Արաքսի երկայնքով ուժեր կուտակել և առաջ ընթանալ։ ․․․Ամբողջ այդ խումբը Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է։
➖ ՊԲ բանակի ստորաբաժանումները հյուսիսային ուղղությամբ ունեն կարևոր դիրքերի բարելավում։
➖ Ամբողջ ուղղությամբ մարտերը շարունակվում են։
➖ Ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հեռահար հրթիռային և այլ օդային հարձակման միջոցներից հարվածներ են հասցրել խաղաղ բնակչությանը՝ Ստեփանակերտին, Շուշիին և այլն բնակավայրերին։ Կան տեսանյութեր․․․
➖ Զոհերի, գերիների, դիակների մասով որևէ առարկայական ինֆորմացիա հաղորդել չենք կարող։ Ադրբեջանի հետ ուղիղ կապ չկա։
➖ Այս ինտենսիվ մարտերի ընթացքում չի եղել որևէ դադար, որ կողմերը կարողանային դուրս բերել [դիակները]։
13:28_ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունները որպես ողբերգություն է որակել։
«Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը տարածքներ են, որտեղ ապրում են մեզ համար ոչ օտար մարդիկ։ Բավարար է ասել, որ Ռուսաստանում ապրում են շուրջ 2մլն ադրբեջանցիներ և ավելի քան 2 մլն հայեր», – ասել է Վլադիմիր Պուտինը «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նախագահը նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և որ Ռուսաստանը «որոշակի պարտավորություններ» ունի նրա նկատմամբ:
«Բայց մարտական գործողությունները Հայաստանի տարածքում չեն ընթանում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի պայմանագրային պարտավորություններին, ապա մենք միշտ կատարել ենք, կատարում ենք և կատարելու ենք մեր պարտավորությունները», – նշել է Պուտինը։
13:00_ Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը:
Նախկինում այդ պլանը կարող էր հաստատել միայն հանրապետության նախագահը։
12:30_ Ստեփանակերտը նորից հրետանակոծվում է, հայտնում են տեղում աշխատող լրագրողները։ Լսվում են հրետանային արկերի պայթյուններ, անօդաչու թռչող սարքերի ձայներ։ Հնչում է օդային տագնապի ազդանշանը։
Լրագրողների փոխանցամբ այս անգամ հրետանակոծությունը շարունակվել է նաև գիշերը։
10:59_ Պաշտպանության Բանակը հրապարակել է մարտական գործողությունների արդյունքում զոհված 40 զինծառայողների անունները.
Դավոյան Գագիկ Լևոնի, ծնվ. 2000թ.
Ղուշունց Գեղամ Սարմենի, ծնվ. 1984թ.
Մնացականյան Էդմոն Արտակի, ծնվ. 2001թ.
Խաչատրյան Վահե Հրանտի, ծնվ. 2000թ.
Ղարաջյան Գոռ Հակոբի, ծնվ. 2000թ.
Ավետիսյան Կնյազ Գևորգի, ծնվ. 2000թ.
Վարդանյան Հայկ Օնիկի, ծնվ. 2002թ.
Վարդանյան Գոռ Գուրգենի, ծնվ. 2002թ.
Գասպարյան Գոռ Գևորգի, ծնվ. 2001թ.
Աբրահամյան Սևակ Արմենի, ծնվ. 2001թ.
Արզումանյան Աշոտ Սողոմոնի, ծնվ. 2001թ.
Մելքոնյան Սամվել Սայադի, ծնվ. 2000թ.
Գերասիմյան Մարատ Հրաչիկի, ծնվ. 2000թ.
Հովհաննիսյան Սիմոն Արտակի, ծնվ. 2000թ.
Հակոբյան Մկրտիչ Հակոբի, ծնվ. 1986թ.
Խաչատրյան Գառնիկ Հուսիկի, ծնվ. 1987թ.
Հայրապետյան Գառնիկ Հենրիկի, ծնվ. 1976թ.
Հովհաննիսյան Երվանդ Արտյոմի, ծնվ. 1986թ.
Աղասյան Արթուր Գրիգորիի, ծնվ. 1997թ.
Մելիքյան Հովհաննես Մուշեղի, ծնվ. 1994թ.
Ենգոյան Պատվական Արամի, ծնվ. 1995թ.
Ազատյան Հրանտ Սեմյոնի, ծնվ. 1997թ.
Վարդանյան Նարեկ Վարդանի, ծնվ. 1993թ.
Սանասարյան Շիրազ Զորիկի, ծնվ. 1998թ.
Ավանեսյան Շամո Նիկոլայի, ծնվ. 1987թ.
Գրիգորյան Կարեն Հրաչյայի, ծնվ. 2001թ.
Հախինյան Արթուր Արկադիի, ծնվ. 2001թ.
Համբարձումյան Դավիթ Միքայելի, ծնվ. 2001թ.
Զաքարյան Դավիթ Աշոտի, ծնվ. 2000թ.
Համբարյան Դավիթ Մամիկոնի, ծնվ. 2001թ.
Բադալյան Արթուր Ռոբերտի, ծնվ. 2001թ.
Հայրապետյան Գեղամ Վարդանի, ծնվ. 2000թ.
Այվազյան Թաթուլ Կամոյի, ծնվ. 2001թ.
Վարդանյան Հովհաննես Հայկի, ծնվ. 2001թ.
Մուրադյան Գևորգ Արարատի, ծնվ. 2001թ.
Մելքոնյան Տիգրան Վահանի, ծնվ. 2000թ.
Խեչոյան Արսեն Կարենի, ծնվ. 2001թ.
Չիտչյան Մարսել Ռաֆայելի, ծնվ. 2001թ.
Ազատյան Գրիշա Գագիկի, ծնվ. 2001թ.
Քոչարյան Վիգեն Համլետի, ծնվ. 2001թ.
Սեպտեմբերի 27-ից ի վեր զոհվել է 289 զինծառայող։
10։44_ «Հոկտեմբերի 6-ին հակառակորդը Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳՆ-ների հայտարարությանը հաջորդած հարաբերական անդորրը օգտագործել է վերախմբավորում կատարելու համար և անցել հարձակման ռազմաճակատի հյուսիսային և հարավային ուղղություններում:
Հակառակորդի գործողությունները վտանգ են ներկայացրել նաև Իրանի տարածքի համար:
… Գիշերվա ընթացքում հակառակորդը առաջխաղացման փորձ է կատարել նաև հարավ-արևելյան ուղղությամբ: Նրա գրոհող ստորաբաժանումները ոչնչացվել են հրթիռահրետանային կրակով:
…Առավոտյան 06:30-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների հերթական հրթիռահրետանային հարվածը հանգեցրել է հակառակորդի խմբավորման բարոյալքմանը և խուճապահար փախուստին» հայտնում է Ղարաբաղի ՊԲ֊ն:
08։58_ «Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են», – գրում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
______________
— Սեպտեմբերի 27-ի առավոտյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ «հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել»։
— Հրետանակոծվում են ոչ միայն ռազմական դիրքերը, այլև՝ խաղաղ բնակավայրերը։
― Ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակվում է Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի հրթիռակոծումը։ Տուժել են մեծ թվով շինություններ, կան զոհեր և վիրավորներ։ Ռմբակոծվում է նաև Շուշի քաղաքը։
― Ադրեբջանը հայտնել է մի քանի բնակավայրերի, այդ թվում՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի, Մինգեչաուրի, որի մոտակայքում գտնվում է տարածաշրջանի մեծագույն ջրամբարը, և Բաքվից մոտ 100կմ հեռավորության վրա գտնվող Խըզը և Աբշերոն շրջանների ռմբակոծության մասին։ Գյանջայի (Գյանջայում տեղակայված ռազմական օդանավակայանի) ռմբակոծումը պաշտոնական Ստեփանակերտը հաստատել է, մնացածը հերքում է։ Հայաստանի ՊՆ-ն կտրականապես հերքում է նաև Ադրբեջանի այն հայտարարությունները, թե կրակը բացվել է ՀՀ տարածքից։
―Հոկտեմբերի 1-ին, 4 ԱԹՍ է ոչնչացվել Հայաստանի տարածքում, որոնցից մեկը մայրաքաղաքին մոտ Աբովյան քաղաքում։
— Զոհերի և վիրավորների ստույգ թիվը հայտնի չէ․ հոկտեմբերի 4-ի դրությամբ ՊՆ-ն հայտնել է 228 զոհված զինծառայողների մասին։ Ղարաբաղի ՄԻՊ-ը ավելի վաղ հաստատել էր նաև 21 խաղաղ բնակիչների մահը։ Երկու քաղաքացի մահացել է Գեղարքունիքի հրետանակոծության արդյունքում։
— Կան զոհեր և վիրավորներ։ Մարտերի մեկնարկից ի վեր, ըստ պաշտոնական Բաքվի, բնակավայրերի ռմաբկոծման հետևանքով Ադրբեջանում զոհվել է 24 քաղաքացիկան անձ, 121 հոգի վիրավոր է։
— Ռազմական զոհերի մասին Ադրբեջանը մինչ այժմ որևէ տեղեկություն չի հրապարակել:
Ավելի մանրամասն՝
հոկտեմբերի 6-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 5-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 4-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 3-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 2-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 1-ի տեքստային տրանսլյացիայում
սեպտեմբերի 30-ի տեքստային տրանսլյացիայում
սեպտեմբերի 29-ի տեքստային տրանսլիացիայում
սեպտեմբերի 28-ի տեքստային տրանսլիացիայում
սեպտեմբերի 27-ի տեքստային տրանսլիացիայում