ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով վճռականորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հայամարտության գոտում և դրա սահմաններից դուրս բռնությունների աննախադեպ և վտանգավոր էսկալացիան։
— Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳՆ Ժան-Իվ Լե Դրիանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Ռ. Պոմպեոն, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, անվերապահորեն ընդգծում են, որ վերջին հարձակումները, որոնց նպատակը, ենթադրաբար, քաղաքացիական օբյեկտներն էին ՝ ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներում ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց դուրս, և այդ հարձակումների անհամաչափությունն անընդունելի սպառնալիք են տարածաշրջանում կայունության համար:
Վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների ղեկավարների ս.թ. հոկտեմբերի 1-ի ի հայտարարությունը ՝ արտգործնախարարները վերստին կոչ են անում կողմերին անհապաղ և անվերապահ հրադադար հաստատել:
«Համանախագահող երկրները վճռական են տրամադրված լիովին իրագործել ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության կողմից իրենց տրված մանդատը», – հայտարարել են արտգործնախարարներն ու հավելել` միջնորդական այդ մանդատին համապատասխան իրենք շարունակում են հետևողականորեն զարգացնել փոխազդեցությունը կողմերի վրա` կոչ անելով նրանց «անհապաղ իրենց վրա վերցնել բանակցային գործընթացը վերսկելու պարտավորությունները` գոյություն ունեցող հիմնարար սկզբունքների և միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք հայտնի են երկու կողմին էլ»:
Պաշտոնական Փարիզի և Մոսկվայի այսօրվա մյուս հայտարարությունները՝ այստեղ։