Home / Բանակ / Պատերազմ Ղարաբաղում, օր 26-րդ (հոկտեմբերի 22)

Պատերազմ Ղարաբաղում, օր 26-րդ (հոկտեմբերի 22)

Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:
 

22:35_ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ օրը ամփոփող ասուլիսից

― Այսօր ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը ողջ արցախյան սահմանի երկայնքով շարունակել է հարձակվողական գործողությունները։

― Ակտիվ է եղել ինչպես հյուսիսային ուղղությունը, այնպես էլ կենտրոնական և հարավային ուղղությունները։

― Կենտրոնում մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ։ Օջախային մարտերը, ըստ էության՝ տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումները կոնկրետ փոքր բնակավայրեր և հանգուցային ճանապարհային կետեր, այս պահին ևս շարունակվում են։

― Հարավային տարբեր օջախների հատվածներում հակառակորդի զորախմբերը փորձե; են առաջխաղացում ապահովել դեպի արևմուտք, հյուսիս և հյուսիս-արևմուտք։ Առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են։

― Հիմնական մարտական գործողությունները ընթանում են հրետանային համազարկերի կիրառմամբ՝ նվազագույն հետևակի կիրառությամբ։ Որոշ հատվածներում կիրառվել են նաև օդային հարձակման միջոցներ։

― Խոցվել է ևս մեկ թուրքական արտադրության «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ։

— Արցախա-Իրանական սահմանի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր։ [Ադրբեջանի] լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել անգամ չի կարող։

— Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբերը շատ հաճախ ներթափանցում են մերձռազմաճակատային գոտու տարբեր բնակավայրեր, հաճախ՝ ընդհամենը նկարահանվելու համար․․․ Հադրութն ու Ֆիզուլին դրա վառ օրինակն են։

— Կազմակերպված մարտական գործողությունների դեպքում շատ հեշտ է լինում նրանց չեզոքացումը։

22։25_ ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհված ևս 26 զինծառայողների անուն-ազգանունները․

Խալաթյան Գրիգոր Սևադայի, ծնվ. 2001թ.
Մնացականյան Կարեն Կարապետի, ծնվ. 2002թ.
Բաբայան Արմենակ Մնացականի, ծնվ. 2000թ.
Մուրադյան Խաչիկ Մեսրոպի, ծնվ. 2001թ.
Դանիելյան Դավիթ Հմայակի, ծնվ. 2000թ.
Խեքոյան Ռաֆիկ Զալիկի, ծնվ. 2000թ.
Կոստանդյան Վրեժ Արսենի, ծնվ. 2000թ.
Ավետիսյան Սուրիկ Իշխանի, ծնվ. 2001թ.
Զաքարյան Շոթա Ազիզի, ծնվ. 2001թ.
Ասլամազյան Աղվան Սմբատի, ծնվ. 2000թ.
Նահապետյան Իլյա Վահանի, ծնվ. 2001թ.
Սարգսյան Վահե Սարգսի, ծնվ. 2000թ.
Աղամալյան Վահե Սահակի, ծնվ. 2000թ.
Բարսումյան Ստյոպա Դավթի, ծնվ. 2001թ.
Հակոբյան Դավիթ Իշխանի, ծնվ. 2001թ.
Հովհաննիսյան Նարեկ Արթուրի, ծնվ. 2000թ.
Բադալյան Մակիչ Հարությունի, ծնվ. 2002թ.
Բալբաբյան Լյովա Ռաֆայելի, ծնվ. 1983թ.
Թադևոսյան Վարդան Սերոժի, ծնվ. 1980թ.
Հովհաննիսյան Վարազդատ Լևիկի, ծնվ. 1995թ.
Մկրտչյան Ռազմիկ Գալուստի, ծնվ. 1999թ.
Անանյան Սամվել Անատոլիի, ծնվ. 1988թ.
Պետրոսյան Բաբկեն Արթուրի, ծնվ. 1993թ.
Կիրակոսյան Զոհրապ Աբրահամի, ծնվ. 1985թ.
Սաֆարյան Բադալ Գևորգի, ծնվ. 1965թ.
Հարությունյան Ստյոպա Վարուժանի, ծնվ. 2001թ.

Հայկական կողմը մինչ այժմ ընդհանուր հաստատել է իր 897 ռազմական զոհերը։

22:22_ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանի ճեպազրույցից․

— Վերջին օրերին մենք ունենք կորոնավիրուսային հիվանդության աննախադեպ աճ։

— Ամեն օր շուրջ 500 դեպք ավելի է գրանվում, քան նախորդ օրը։

🦠 Առողջապահական համակարգը շուտով կարող է հայտնվել կոլապսի առջև։

— Ռեսուրսներն անընդհատ ընդլայնվում են, նոր հիվանդանոցներ են վերապրոֆիլավորվում։

🦠 Այսօր հիվանդանոցներում բուժում ստացող շուրջ 2000 հիվանդ ունենք։

🦠 Բազմաթիվ են նաև դեպքերը, երբ կարիք կա հոսպիտալիզացնելու, բայց տեղ չկա․ սպասում են, որ տեղ ազատվի․․․

― Մեր առողջապահական ռեսուրսները, մեր բժիշկները այսօր ավելի շատ պետք են ռազմաճակատին։ Այս թվերը պետք է նվազեցնել։

— Պետք չէ մոռանալ կորոնավիրուսի մասին։ Սթափվե՛նք վերջապես։ Խստորեն պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները։

20։58 _ Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումն ընդունելի է հայկական կողմի համար, և դա կարող են ռուսական խաղաղապահները լինել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խաղաղապահների տեղակայումը մեզ համար ընդունելի է։ Կարող եմ ասել, որ Ադրբեջանի՝ խաղաղապահների կազմին հետ կապված պատկերացումները չեն համընկնի Հայաստանի պատկերացումների հետ։ Եթե փոխզիջումների մասին խոսենք, այստեղ ևս կոմպրոմիսային տարբերակ կարող է դառնալ ռուսական խաղաղապահների ներկայությունը։ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ։ Կարևոր է հաշվի նստել նաև տարածաշրջանի այլ երկրների հետ։ Կարևոր է, որ կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, ոչ թե՝ հակառակը», – ռուսական «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում ասել է Փաշինյանը։

«Ինտերֆաքս»-ը նշում է, որ հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակվի ավելի ուշ։

20։16 _ Մի քանի մեջբերում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` քիչ առաջ մեկնարկած ասուլիսից․

⭕️ Ռուսաստանում ապրում է ավելի քան 2 մլն հայ և ուղիղ 2 մլն ադրբեջանցի: Մեզ համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են, երկուսի հետ էլ մենք ցանկանում են լիարժեք հարաբերություններ կառուցել։

⭕️ Մենք չպետք է մոռանանք, թե ինչ է կատարվել հայ ժողովրդի հետ Առաջին համաշխարհայինի ժամանակ․ դա մեծ ողբերգություն էր: ԼՂ հակամարտությունը միայն երկու պետությունների հակամարտություն կամ տարածքի համար կռիվ չէ: Այն էթնիկ ծագում ունի: Ցավոք, փաստ է, որ Սումգայիթում, հետո Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործություններ էին իրականացվում հայ ժողովրդի դեմ:

⭕️ Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ նման իրադրությունը, երբ Ադրբեջանի տարածքի զգալի մասը կորսված է, չի կարող անվերջ շարունակվել։

⭕️ Մեր տվյալներով՝ ներկայիս սրացման հետևանքով Ղարաբաղում մոտ 5000 մարդ է մահացել՝ երկու կողմից։

⭕️ Մենք այնպիսի դիրքորոշում ենք որդեգրել, որը հնարավորություն է տալիս վայելել երկու կողմերի վստահությունը։

⭕️Ոչ ոք այդքան հետաքրքրված չէ Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, որքան Ռուսաստանը։

⭕️ Շատ կուզենայինք Ղարաբաղի հարցով փոխզիջում գտնել։

⭕️ Ես կապ եմ պահպանում և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Օրական մի քանի անգամ նրանց հետ հեռախոսազրույց եմ ունենում:

⭕️ Ղարաբաղի հարցում մեր դիրքորոշումը Թուրքիայի դիրքորոշման հետ չի համընկնում։

⭕️ Չգիտեմ [էրդողանը] ինչպես է վերաբերվում օսմանյան ժառանգությանը։ Իրեն հարցրեք։

⭕️ Էրդողանի հայտարարությունները Ղրիմի մասին ինձ չեն հետաքրքրում․ ռուսական շահերն այնտեղ հուսալիորեն պաշտպանված են։

⭕️ Եթե Ղարաբաղի հարցով բանակցությունները 30 տարի արդյունք չեն տվել, չի նշանակում, որ պետք է սկսել կրակել։

⭕️ Պե՞տք է արդյոք փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը․ ես պատասխան չունեմ։

⭕️ Մենք հատուկ պատասխանատվություն ենք զգում Ղարաբաղի հարցի կարգավորման համար, բայց մեզ աջակցություն է պետք՝ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրոպական երկրների կողմից։

⭕️ Գուցե կարելի է մի փոքր փոխել Մինսկի խմբի ձևաչափը, բայց բոլորի համար ընդունելի փոխզիջում է պետք։

19:52_ «Ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով:
ՊԲ-ն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում․․․» — Վահրամ Պողոսյան

19։48_ Արցախի տեղեկատվական շտաբը տեսանյութ է հրապարակել, որում գերևարված ադրբեջանցի զինծառայող Էմին Բախշալին պատմում է Թուրքիայից Ադրբեջան ժամանած ռազմական մասնագետների մասին։

Հանրայնացված հարցաքննության ընթացքում ռազմագերին պատմում է, որ դասընթացներ անցկացնելու նպատակով իրենց հետ եկել էին երեք հոգի։ Վերջիններս ասել են, որ Թուրքիայից են, ինչը «ակնհայտ էր նաև նրանց խոսելու ձևից և հագուստից»։ Դասընթացները հիմնականում անց են կացվել նրանց նախապատրաստած ծրագրով, տևել են 10-15 օր, ասել է Բախշալին՝ հավելելով, որ Թուրքիայից ժամանած մասնագետները հիմա էլ գտնվում են Ադրբեջանի հրամանատարական կետերում, համակարգում են ռազմական գործողությունները։

Ռազմագերիների հարցաքննության հանրայնացումը արգելվում է Ժնևյան կոնվենցիայի՝ «ամբոխի հետաքրքրասիրությունից» պաշտպանող դրույթներով։ Գերիների ցուցմունքները ապացուցողական ուժ չունեն։

19:14_ Հայաստան համահայկական հիմնադրամի դրամահավաքը հատել է 140 մլն դոլարի շեմը:

18:39_Հրետակոծված Մարտակերտն` այսօր


լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի, Արցախի տեղեկատվական շտաբ

18:15_ Իսրայել ԱԳՆ-ի շենքի դիմաց բազմամարդ բողոքի ակցիա է․ տեղի հայկական համայնքը պահանջում է դադարեցնել զինամթերքի՝ Ադրբեջան մատակարարումը, ճանաչել Արցախի ինքնորոշումը, դատապարտել և ոչ թե սատարել Բաքվի ռազմական ագրեսիան։

17։51_ Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի նախագահն այսօր հանդիպել է նաև Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:

«Բորելը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի առնչությամբ: Նա ընդգծել է լարվածությունը լիցքաթափելու, կրակը դադարեցնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը», – ասված է նախագահականի տարածած հաղորդագրությունում:

17։47_ Ռուսական Դումայի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահը՝ РИА нововсти-ին․ — Ղարաբաղում ռուսական բանակի ներգրավվում չի նախատեսվում, դիրքորոշումը համաձայնեցված է Պաշտպանության նախարարության հետ, իրականացվող քայլերը բավարար են։

17։26_ ՊԲ-ն հրապարակել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված ևս 40 զինծառայողների անունները․

Վարդանյան Մկրտիչ Խաչատուրի, ծնվ. 1987թ.
Բալասանյան Խաչատուր Սերգեյի, ծնվ. 1985թ.
Գրիգորյան Վանիկ Առաքելի, ծնվ. 1984թ.
Սահակյան Գառնիկ Ռոբերտի, ծնվ. 1985թ.
Մարդանյան Հայկ Ռոմիկի, ծնվ. 1979թ.
Բաբաջանյան Ալեքսեյ Ալեքսեյի, ծնվ. 1978թ.
Գևորգյան Արթուր Ռուբիկի, ծնվ. 1980թ.
Կիրակոսյան Արմեն Ասատուրի, ծնվ. 1984թ.
Մելքոնյան Սերոբ Սամվելի, ծնվ. 1989թ.
Շախմուրադյան Հակոբ Մանվելի, ծնվ. 1995թ.
Կիրակոսյան Արթուր Ավետիսի, ծնվ. 1977թ.
Ավետիսյան Արսեն Սահակի, ծնվ. 1985թ.
Դավթյան Գագիկ Խաչատուրի, ծնվ. 1977թ.
Թադևոսյան Վաղարշակ Հարությունի, ծնվ. 1981թ.
Ղանադյան Շահեն Լավրենտի, ծնվ. 1978թ.
Մկրտչյան Սարգիս Ֆելիքսի, ծնվ. 1994թ.
Սարգսյան Արշալույս Գագիկի, ծնվ. 1996թ.
Պահեստազորային Հաջինյան Հովհաննես Աշոտի, ծնվ. 1981թ.
Հովսեփյան Արթուր Սոսի, ծնվ. 1987թ.
Ղուլարյան Արամ Վազգենի, ծնվ. 1992թ.
Պահեստազորային Ամիրխանյան Մխիթար Մարտիկի, ծնվ. 1989թ.
Էդիլյան Արայիկ Արարատի, ծնվ. 1995թ.
Խաչատրյան Մայիս Վազգենի, ծնվ. 1987թ.
Ենոքյան Արտակ Սամվելի, ծնվ. 2000թ.
Եսայան Վաշիկտոր Գրիշայի, ծնվ. 1986թ.
Գրիգորյան Արմեն Գագիկի, ծնվ. 1988թ.
Հովհաննիսյան Հրանտ Արարատի, ծնվ. 1991թ.
Սիմոնյան Գևորգ Գրիգորի, ծնվ. 1987թ.
Անդրեասյան Ժիրայր Սուլիկոյի, ծնվ. 1977թ.
Մարտիրոսյան Արմեն Սեյրանի, ծնվ. 1987թ.
Միսակյան Արկադի Տիգրանի, ծնվ. 1985թ.
Կարապետյան Հարություն Համլետի, ծնվ. 1996թ.
Գոգորյան Արեն Ալեքսանդրի, ծնվ. 1991թ.
Գասպարյան Սիրեկան Ահարոնի, ծնվ. 1994թ.
Վարոսյան Ավետիք Արսենի, ծնվ. 1990թ.
Օհանյան Վախթանգ Աղվանի, ծնվ. 1996թ.
Պահեստազորային Գուլինյան Նվեր Ժորայի, ծնվ. 1996թ.
Պահեստազորային Առուշանյան Էդուարդ Հրանտիկի, ծնվ. 1972թ.
Սրապիոնյան Արման Արտակի, ծնվ. 1999թ.
Հակոբյան Դավիթ Գագիկի, ծնվ. 2000թ.

Հայկական կողմը մինչ այժմ ընդհանուր 871 ռազմական զոհ է հաստատել։

16։58_ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր այցելել է Հայոց պատրիարքարան, մասնակցել հայազգի պատգամավորի հոգեհանգստին․

«Ազատության» փոխանցմամբ՝ կեսօրից հետո Էրդողանը կնոջ հետ միասին ժամանել է Պոլսո Հայոց պատրիարքարան՝ ներկա գտնվելու օրերս կյանքից հեռացած «Արդարություն և զարգացում» իշխանական կուսակցության հայազգի պատգամավոր, նախկին լրագրող Մարգար Եսայանի հոգեհանգստի արարողությանը։

Հոգեհանգստին մասնակցել են նաև քաղաքական վերնախավի այլ ներկայացուցիչներ։

16։37_ «Այս օրերին հարկավոր է առավել զգոն լինել:
Հիշե՛ք, որ առողջապահական համակարգը պատերազմի երկրորդ թիկունքն է: Մեր պատասխանատու քայլերով օգնենք մեր բժիշկներին: Հաճախակի լվանանք ձեռքերը, պահպանենք սոցիալական հեռավորություն և կրենք դիմակ: Թույլ չտանք, որ վարակն առաջնագիծ հասնի: Հիվանդանոցային մահճակալները թողնենք ազատ: Բժիշկները հիմա ավելի շատ զինվորին են պետք», — Հայաստանի առողջապահության նախարարություն։

16:10_ — Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել հարձակումը․ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։
— Մենք կոչ ենք անում ազգի և տարածքի գաղափարաբանական շրջանակը փոխարինել մարդկանց ու իրավունքների գաղափարաբանական շրջանակով։ Մարդկա՛նց իրավունքներ, ոչ թե պետությունների։ Չի կարելի հակամարտությանը շարունակել նայել սոսկ տարածքային ամբողջականության սկզբունքի օրենքապաշտ հասկացության միջով։
— Մենք կոչ ենք անում ճանաչել Արցախի ինքնորոշումը և հետարկել մեկ դար առաջ արված սովետական գաղութային մանևրը։ ․․․
— Մենք ընդգծում ենք բոլոր փախստականների՝ իրենց տներ վերադառնալու իրավունքի և նրանց ինքնորոշման իրավունքի կարևորությունը․․․

«Ընդդեմ պատերազմի Արցախ|Qarabağ-ում» հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ:

15։56_ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի այսօր մեկնարկող մոսկովյան այցի ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը չի քննարկվելու։

15։51_ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին։ Նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ:

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։ Ընդհանուր քանի՞ գերևարվածի է հանդիպել ԿԽ-ն՝ Ամատունին չի նշել․ վիճակագրական տեղեկատվությունները, ըստ նրա, հրապարակման ենթակա չեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էին Ադրբեջանում գերևարված ևս երեք անձանց (զինծառայողների) տվյալները․ ԿԽ-ն հաստատել էր, որ նրանք գտնվում են հոսպիտալում և կապ են հաստատել ընտանիքների անդամների հետ։

15:40_ Ռուսաստանը դեռ համոզված է, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումն այլըտրանք չունի․

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինի խոսնակը հայտարարել է, որ նախապես ձեռք բերված՝ հրադադարի և հումանիտար դադարների վերաբերյալ պայմանավորվածությունները կողմերը, ցավոք, չեն հարգում։ Դմիտրի Պեսկովը միևնույն ժամանակ ընդգծել է՝ «Ռուսաստանն արել է և անում է հնարավոր ամեն բան, որ իրավիճակը մտցվի քաղաքական և դիվանագիտական կարգավորման հիմնական հոսք» և դեռ համոզված է, որ խնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի։

14:13_ Իրանական Azariha տելեգրամ-ալիքը տեսանյութ է հրապարակել, որն, ըստ աղբյուրի, պատկերում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով ավերված բնակելի տունը:

«Իրանի սահմանամերձ բնակավայրերի տներն ավերվել են՝ Բաքվի զորքերի՝ Իրանի սահմանին ամրակայվելու պատճառով:

Հյուսիս-հարավ ուղղությամբ տեղակայվելու փոխարեն’ նրանք տեղակայվել են արևելք-արևմուտք ուղղությամբ», – գրել է իրանական ալիքը’ հիշեցնելով նաև իրանական սահմանը հատած ԱԹՍ-ի մասին։

Երբ է խոցվել բնակելի տունը՝ հայտնի չէ։ Տեղեկությունը պաշտոնական Թեհրանի կողմից չի հաստատվել։

14:05_ Կրեմլը` արձագանքելով Թուրքիա փոխնախագահի հայտարարությանը, թե Ռուսաստանն առանց Թուրքիայի ի զորու չէ կարգավորել Ղարաբաղյան հարցի. «Երրորդ երկրների մասնակցությունը հնարավոր է միայն պաշտոնական Բաքվի և Երևանի համաձայնությամբ»:

13:13_ Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր գնացել էր առաջնագիծ։ Արդեն վերադարձել է։

12:35_«Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով։ Հիմնականում օջախային մարտեր են։

Չեզոքացվում են թշնամու զորքերի տարբեր խմբերը», – հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը։

11:30_ Թել Ավիվ–Բաքու հետաքրքիր չվերթները շարունակվում են.

10:55_  Հայաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 2306 նոր դեպք:

10:15_ «Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն և ցինիկ սուտ է:

Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ», – այտնում է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

09։43_ «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են…», – հայտնում է ՊԲ֊ն։

09։41_ «Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։

Այս պահին թշնամին հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ։ Տուժածների ու վնասների մասով տեղեկություններ առայժմ չկան», – հայտնում են ԱՀ ԱԻՊԾ֊ից։

―――――――
Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․

հոկտեմբերի 21
հոկտեմբերի 20
հոկտեմբերի 19
հոկտեմբերի 18
հոկտեմբերի 17
հոկտեմբերի 16
հոկտեմբերի 15
հոկտեմբերի 14
հոկտեմբերի 13
հոկտեմբերի 12
հոկտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27