Home / Բանակ / ՄԱԿ-ի գրասենյակի մոտ էին եկել Ղարաբաղից տեղահանվածները

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ էին եկել Ղարաբաղից տեղահանվածները

Առավտոյան 11-ից մինչև երեկոյան 17։00-ն հարյուրավոր մարդիկ, հիմնականում՝ Ղարաբաղից տեղահանված, ռազմական գործողությունների հետևանքով Երևան տեղափոխված կանայք և երեխաները, հավաքվել էին ՄԱԿ-ի երևանյան գրասենյալի մոտ։

Ցույցի ընթացքում հայտնի դարձավ, որ ժամը 17։00-ին հանդիպում կկազմակերպվի, որին կմասնակցեն ՄԱԿ-ի տեղական գրասենյակի ղեկավար Շոմբի Շարպը և ցույցի դուրս եկած կանայք։

Untitled

Ցուցարարները պահանջում էին կանգնեցնել Ադրբեջանի ռազմական ագրեսիան, գործուն քայլեր ձեռնարկել՝ զինադադարն ապահովելու, արյունահեղությունը կախելու համար։

Untitled

«Կանգնեցրե՛ք ադրբեջանական ագրեցին», «Ճանաչե՛ք Արցախը», «Կիրառե՛ք սանկցիաներ», «Ստոպ Էրդողան», «Ստոպ Ալիև» գրությամբ պաստառներով մարդիկ ժամեր շարունակ կանգնած էին ՄԱԿ-ի դիմաց։

Untitled

Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում նախատեսված է ևս մեկ փակ քննարկում անցկացնել Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ 

ՄԱԿ-ին այդ հարցով նախորդ շաբաթ դիմել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն և Ֆրանսիան։

Untitled

Untitled

Untitled

Untitled

Untitled

Untitled

Untitled

Untitled

Untitled

Untitled

Untitled

լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի, epress.am