Home / Բանակ / Պատերազմ Ղարաբաղում, օր 13-րդ (հոկտեմբերի 9)

Պատերազմ Ղարաբաղում, օր 13-րդ (հոկտեմբերի 9)

Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:

02:52_ Կանադայի ԱԳՆ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը թուրք գործընկերոջ` Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Թուրքիային չմիջամտել ղարաբաղյան խնդրին:

Կանադայի ԱԳՆ լրագրողների հետ զրույցում նշել է’ Չավուշօղլուն ընդունել է, որ այս հակամատությունը ռազմական լուծում չունի, որ անհրաժեշտ է կողմերին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ և որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է, գրում է «Ազատությունը»:

23։50_ Կիպրոսի խորհրդարանն այսօր միաձայն ընդունել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև։

Ներկայացուցիչների պալատը դատապարտել է նաև Թուրքիայի լիակատար աջակցությունն Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային՝ վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ, և կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, հայտնել է «Իմ քայլը» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։

Ըստ «Արմենպրեսի», Նիդերլանդների խորհրդարանը ընդունել է իր չորրորդ բանաձևը, որով հորդորել կառավարությանը դատապարտել Թուրքիայի ռազմական հռետորաբանությունը և ԵՄ-ի համատեքստում Թուրքիային կոչ անել աշխատել Ղարաբաղում հրադադարի և բանակցությունների ուղղությամբ:

22:22_ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արգործնախարարների հանդիպումը շարունակվում է։ Լրագրողներն արդեն 5.5 ժամ սպասում են փակ դռների առջև։ Տեղում ուղիղ հեռարձակում իրականացնող լրագրողները պատմում են, որ ընթացքում ժամանել է ադրբեջանական դրոշով ևս մեկ մեքենա։ Ադրբեջանի պատվիրակույթունը կարճ ժամանակով դուրս է եկել ու նորից վերադարձել։

Բանակցություններից հետո արտգործնախարարները հանդես կգան մամուլիս ասուլիսով։

22։11_ Մի քիչ էլ ՊՆ-ի Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսիսց․

— Առաջին 2-3 օրվա հսկայական մեքենայի ինտենսիվ հարձակվողական թափը մեր Զինված ուժերը կոտրել են ու հետ են շպրտել։ Այն հաջողությունները, որ ադրբեջանական կողմն իբր արձանագրել է այս ժամանակի ընթացքում, հաճախ վայրկյանական, րոպեական են եղել՝ չամրագրված, ոչ մինչև վերջ հիմնավորված․ հարձակվողական թափի ու Ադրբեջանի ԶՈՒ ծրագրերի հետ համեմատած դրանք անհամաչափ փոքր են։

— Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Հայաստանի Վարդենի շրջանում զգետնված ԱԹՍ-ները հետախուզական էին։ Չգիտեմ՝ բոլորն էին արդյոք հետախուզական։ ՊՆ-ն դեռ հստակ պաշտոնական տեղեկություն չի հրապարակել։ Չեմ բացառում երկակի կիրառության ԱԹՍ-ներ հավանականությունը․․․

— Նախիջևանի հատվածում մարտական գործողություններ չկան։

21:44_ ՊՆ-ի Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսից․

— Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները վերսկսվել են նոր թափով ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային ուղղությամբ։

— Ադրբեջանական պաշտոնական աղբյուրներն այսօր հայտարարեցին, որ արդեն որերորդ անգամ գրավել են Ջեբրայիլն և նույնիսկ Հադրութը՝ հարակից գյուղերով։ Նման բան չկա․ այդ ուղղությամբ, այսինքն՝ Մեծարաքսյան հովտից մի փոքր հյուսիս, առհասարակ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել։

— Ցերեկը շարունակվել է Ստեփանակերտ քաղաքի հրետանակոծությունը․ մի քանի տասնյակ պայթյուններ՝ տարբեր տրամաչափի զենքերից։

— Մարտերը շարունակվում են։

20:51_ Ադրբեջանի ԶՈՒ կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման հետևանքով վիրավորված երկու ռուս լրագրողներին ՌԴ կտեղափոխեն կառավարական պատվիրակության հետ:

Նույն ինքնաթիռով Մոսկվա են վերադառնալու նաև Ռուսաստանի վարչապետի աշխատանքային այցը լուսաբանած լրագրողները, հայտնում է Արմենպրեսը։

Հիշեցնեն, որ Շուշիի եկեղեցու ռմբակոծումից հետ լրագրողները գնացել էին ավիրվածությունները լուսաբանելու և ընկել երկրորդ հարվածի տակ։

Լրագրողներ Յուրի Կոտյոնոկը, Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բալադյանը վիրավորումներով տեղափոխվել էին, նախ, Ստեփանակերտի, ապա` Երեւանի հիվանդանոց։ Կոտյոնոկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը՝ կայուն։

20:09_ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է տույժեր սահմանել Հայաստանի ողջ տարածքում հայտարարված ռազմական դրության սահմանափակումները խախտելու համար:

17:26_ Հատվածներ Նիկոլ Փաշինյանի՝ իտալական La Republica թերթին տված հարցազրույցից․

― Թուրքերի վերադարձը Հարավային Կովկաս նշանակում է մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության վերսկսումը։
― Թուրքիայի կողմից քաջալերված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան ահաբեկչական պատերազմ է ընդդեմ մի ժողովրդի, որը պայքարում է իր ազատության համար։
― Պետք է արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է ցեղասպանության սպառնալիքի ներքո, ուuտի այս սպառնալիքը կանգնեցնելու տարբերակը միջազգային հանրության և եվրոպական երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելն է:
― ԵԱՀԿ Մինսկի խումբն այն միակ ֆորմատն է, որի շրջանակում տեղի են ունենում Ղարաբաղի հարցի բանակցությունները:
― Ոչ մի տարբերություն չկա Հայաստանում ապրող հայերի և Ղարաբաղում ապրող հայերի միջև:

18:46_ «Ստատուս քվո այլևս չկա։ Մենք այն փոխել ենք ռազմի դաշտում»։

Ադրբեջանի ժողովրդին հասցեագրված ուղերձում նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանին վերջին շանսն է տալիս՝ «զորքերը հեռացնելու և բանակցային սեղան վերադառնալու համար»։

Ուղերձում Ալիևը նշում է, որ ադրբեջանական զորքերը գրավել են #Հադրութ քաղաքը։ Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այս տեղեկությունը հերքել է։

18։01_ Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը։

17:43_ «Կրկին հրթիռային հարված հասցվեց Ստեփանակերտ քաղաքին», – հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

16:36_ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, գրում է OC մեդիան։

16:25_ Հոկտեմբերի 8-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրետանակոծության արդյունքում վիրավորվել էին «Офицеры России»-ի լրագրող Լևոն Արզանովը և «Сегодня.ру» պարբերականի գլխավոր խմբագիր Յուրի Կոտյոնոկը։ Վիրավորվել էր նաև նրանց ուղեկցող Ռուսաստանի քաղաքացի Հրանտ Բալադյանը։

Ստեփանակերտում առաջին բուժօգնություն ստանալուց և վիրահատվելուց հետո երեքն էլ ուղղաթիռներով տեղափոխվել են «Էրեբունի» Բժշկական կենտրոն։ Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

15:35_ Ղարաբաղի հարցով Մոսնկվայում կայանալիք խորհրդակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներ չի ունենա, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

15:28_ «Սրա նպատակը խուճապ չառաջացնելն է` որոշ դեպքերում դիտավորյալ, որոշ դեպքերում անզգուշությամբ», – Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջին ընթերցմամբ ընդունված փոփոխությունները մեկնաբանելիս նշել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Հիշեցնենք, որ նշված իրավախախտումների համար սահմանվել է նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով` 700 հազարից մինչև մեկ միլիոն դրամ տուգանք։

14։48_ «Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են։

Մարտական գործողությունների շրջանում ՊԲ ստորաբաժանումների խոցման համար
առկա են հակառակորդի բավարար թիրախներ։

Նախազգուշացում ենք, որ ադրբեջանական զինուժի կողմից բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների հանդեպ որևէ սադրանքի դեպքում Արցախի ՊԲ պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ», – հայտնում է Շուշան Ստեփանյան:

14:09_ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Ըստ նախագծի, զորակոչված քաղաքացիների աշխատատեղը պետք է պահպանվի, զինծառայության ընթացքում աշխատողը պետք է ազատվի աշխատանքային պարտականությունների կատարումից, նշված ժամանակահատվածը պետք է դիտարկվի որպես աշխատանքային ստաժ։

Վարձատրության հարցը, սակայն, մնում է «կողմերի համաձայնության» վրա:

13:19_ Հայաստանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Մոսկվա, որտեղ այսօր կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները:

Օրակարգում, ըստ ՌԴ նախագահի կոչի, ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են, հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։

Քիչ առաջ պաշտոնական Բաքուն հաստատել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի մասնակցությունը։

11:47_ ՊԲ-ն հայտնել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված ևս 26 զինծառայողների անունները.

Գևորգյան Ռոման Նաիրիի, ծնվ. 2000թ.
Մեսրոպյան Մոնթե Հովիկի, ծնվ. 2001թ.
Մուրադյան Սուրեն Սարգսի, ծնվ. 2000թ.
Խաչատրյան Գեղամ Կարենի, ծնվ. 2001թ.
Եղոյան Արտյոմ Արշակի, ծնվ. 1997թ.
Յուրդինյան Լևոն Հայկի, ծնվ. 2001թ.
Մովսիսյան Սենիկ Արայի, ծնվ. 2001թ.
Բադալյան Սամվել Վահագնի, ծնվ. 2000թ.
Ալեքսանդրյան Էմիլ Արմենի, ծնվ. 2000թ.
Ազիզյան Խաչատուր Գագիկի, ծնվ. 2000թ.
Դավթյան Նարեկ Դավիթի, ծնվ. 2001թ.
Դանիելյան Արթուր Վարդանիկի, ծնվ. 1995թ.
Բագիյանց Ալբերտ Սուրենի, ծնվ. 1976թ.
Ռոստոմյան Հակոբ Արայի, ծնվ. 1989թ.
Կարապետյան Հովհաննես Գառնիկի, ծնվ. 1996թ.
Իսրաելյան Մարատ Նիկոլայի, ծնվ. 1978թ.
Փոթոյան Ռոման Արմենի, ծնվ. 2001թ.
Թորոյան Գրիգոր Ռոբերտի, ծնվ. 2001թ.
Մանվելյան Հունան Սարգսի, ծնվ. 2000թ.
Այվազյան Պապ Գարիկի, ծնվ. 2001թ.
Հովհաննիսյան Նարեկ Կամսարի, ծնվ. 2000թ.
Կամավորական Մկրտչյան Տիգրան Ֆահրադի, ծնվ. 1995թ.
Ղազարյան Արթուր Կարապետի, ծնվ. 1984թ.
Զաքարյան Տիգրան Շահենի, ծնվ. 2000թ.
Կոնյան Նորայր Գրիգորի, ծնվ. 2000թ.
Հարությունյան Կարապետ Մկրտչի, ծնվ. 2001թ.

11:30_ Հայաստանում Կարմիր խաչի միջազգազգային կոմիտեի պատվիրակությունը պատրաստակամ է հանդես գալու մարդասիրական միջնորդի դերում։

Այս պահին հումանիտար հրադադարի մասին կողմերի համաձայնեցված առաջարկ դեռևս չկա, հայտնել է ԿԽՄԿ պատվիրակությունը։

11։07_ «Ադրբեջանը հենց նոր մի քանի անգամ հարվածեց Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին:

Այդ երկրի իշխանությունները քրոնիկ ահաբեկիչներ և հանցագործներ են, իսկ միջազգային հանրությունը` քրոնիկ կույր: Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկանպ», – Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյան։

11։05_ «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ: Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ», – հայտնում է Ղարաբաղի Պաշտպանության Բանակը։

______________

— Սեպտեմբերի 27-ի առավոտյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ «հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել»։
― Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները տեղի կունենան Ժնևում՝ հոկտեմբերի 8-ին, և Մոսկվայում` հոկտեմբերի 12-ին։

— Հրետանակոծվում են ոչ միայն ռազմական դիրքերը, այլև՝ խաղաղ բնակավայրերը։
― Ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակվում է Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի հրթիռակոծումը։ Տուժել են մեծ թվով շինություններ, կան զոհեր և վիրավորներ։ Ռմբակոծվում է նաև Շուշի քաղաքը։
― Ադրեբջանը հայտնել է մի քանի բնակավայրերի, այդ թվում՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի, Մինգեչաուրի, որի մոտակայքում գտնվում է տարածաշրջանի մեծագույն ջրամբարը, և Բաքվից մոտ 100կմ հեռավորության վրա գտնվող Խըզը և Աբշերոն շրջանների ռմբակոծության մասին։ Գյանջայի (Գյանջայում տեղակայված ռազմական օդանավակայանի) ռմբակոծումը պաշտոնական Ստեփանակերտը հաստատել է, մնացածը հերքում է։ Հայաստանի ՊՆ-ն կտրականապես հերքում է նաև Ադրբեջանի այն հայտարարությունները, թե կրակը բացվել է ՀՀ տարածքից։

―Հոկտեմբերի 1-ին, 4 ԱԹՍ է ոչնչացվել Հայաստանի տարածքում, որոնցից մեկը մայրաքաղաքին մոտ Աբովյան քաղաքում։
— Զոհերի և վիրավորների ստույգ թիվը հայտնի չէ․ հոկտեմբերի 8-ի դրությամբ ՊՆ-ն հայտնել է 359 զոհված զինծառայողների մասին։ Ղարաբաղի ՄԻՊ-ը ավելի վաղ հաստատել էր նաև 21 խաղաղ բնակիչների մահը։ Երկու քաղաքացի մահացել է Գեղարքունիքի հրետանակոծության արդյունքում։
— Կան զոհեր և վիրավորներ։ Մարտերի մեկնարկից ի վեր, ըստ պաշտոնական Բաքվի, բնակավայրերի ռմաբկոծման հետևանքով Ադրբեջանում զոհվել է 24 քաղաքացիկան անձ, 121 հոգի վիրավոր է։
— Ռազմական զոհերի մասին Ադրբեջանը մինչ այժմ որևէ տեղեկություն չի հրապարակել:

Ավելի մանրամասն՝
հոկտեմբերի 8-ի տեքստային տրանսլյացիայում
հեկտեմբերի 7-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 6-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 5-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 4-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 3-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 2-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 1-ի տեքստային տրանսլյացիայում
սեպտեմբերի 30-ի տեքստային տրանսլյացիայում
սեպտեմբերի 29-ի տեքստային տրանսլիացիայում
սեպտեմբերի 28-ի տեքստային տրանսլիացիայում
սեպտեմբերի 27-ի տեքստային տրանսլիացիայում