Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:
22:54_ ՊՆ-ի Արծրուն Հովհաննիսյանի օրը ամփոփող ասուլիսը՝
➖ Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-ն նորից սկսել է հարձակվողական գործողությունները՝ 3-4 չորս ուղղություններով։
➖Մարտակերտի ուղղությամբ կիրառվել են ծանր հրետանային միջոցներ։ Ռազմաօդային ուժերը՝ թուրքական օդուժի պատսպարմամբ, կիրառել են բազմատեսակի մարտական ԱԹՍ-ներ․ կատարել է 36 մարտական թռիչք, հյուսիսային ուղղությամբ հայկական կողմի ՀՕՊ-ին հաջողվել է խոցել մեկ ՍՈՒ-25։
➖ Օրվա ընթացքում մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ՝ զրահատեխնիկայի, հրետանու և այլ միջոցների կիրառությամբ։
➖Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական գործողությունները կասեցվել են, հակառակորդը հետ է շպրտվել։ Հադրութ քաղաքը գտնվում է մեր ԶՈՒ-ի լիարժեք վերահսկողության տակ։
➖Մինչև ուշ ժամ մարտական գործողությունները շարունակվում են․ «Գիշերը որոշակի թուլացում է տեղի ունենում, որի ընթացքում հակառակորդը՝ պատսպարվելով մեր հարվածներից, փորձում է զորքերի վերախմբավորումներ և համալրումներ իրականացնել՝ առավոտյան հարձակվողական գործողությունները վերսկսելու համար»։
➖Գերիների և դիակների փոխանակում չի կատարվում հասկանալի պատճառներով։ [Պատճառներից մեկը՝ այստեղ]
➖[Թալիշ գյուղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու մասին հարցին ի պատասխան]․ «Թալիշ գյուղը ադրբեջանական վերահսկողության ներքո չէ: Գյուղի մատույցներում են ադրբեջանական զորքերը։ ․․․Ես մի քանի անգամ խնդրել եմ, որ կոնկրետ գյուղերի, դիրքերի, մատույցների վերաբերյալ [արբեջանական կողմի] հրապարակումներից մեր վերահսկել-չվերահսկելու մասին եզրակացություններ, քննարկումներ չանենք»։
➖Հադրութի մերձակայում եղել են և կարող են այս պահին էլ լինել դիվերսիոն խմբեր, բայց քաղաքը մեր լիարժեք վերահսկողության տակ է։
➖Հայկական կողմի բոլոր կորուստները իդենտիֆիկացնելուց հետո հրապարակվում են։
update. — Քարվաճառում էլ կան մարտական գործողություններ։ Այսօր խոցված ինքնաթիռը [ՍՈՒ-25-ը] հենց այդ ուղղությամբ է եղել: Այլ մանրամասներ չեմ կարող ասել:
22:02_ Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու հետևանքով հոկտեմբերի 12-ի դրությամբ Արցախում առնվազն 31 մարդ է զոհվել, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Վերջին օրերի ընթացքում հիվանդանոցում մահացել է 3 խաղաղ բնակիչ: ՄԻՊ-ը հայտնել է նաև, որ նոր տեղեկությունների համաձայն՝ նախորդ օրերի ադրբեջանական հարվածների արդյունքում սպանվել էր ևս երեք քաղաքացիական անձ։
Հիշեցնենք, որ երեկվա ասուլիսի ընթացքում Բեգլարյանը նշել էր (https://t.me/epressam/821) 25 քաղաքացիական զոհերի մասին, որոնցից 20-ըն արձանագրվել է հրադադարի ուժի մեջ մտելուց առաջ, 5-ը՝ հետո։
21:20_ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել էր Հայաստանում հավատարմագրված դիվանագետների, օտար պետությունների դեսպանների հետ։
➖ «Մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շատ մոտ ենք հումանիտար ճգնաժամի վիճակին, եթե չասենք արդեն իսկ հումանիտար ճգնաժամի առաջ ենք: Եվ մեր գնահատականն այն է, որ այս հումանիտար ճգնաժամը կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը, ի վերջո, կարող է լինել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, ընդհուպ՝ անկախության ճանաչումը», – դիվանագետներին ուղղված իր ելույթում ասել է վարչապետը։
➖ Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի այն պնդումներին, թե հայկական կողմը թիրախավորում է Ադրբեջանի քաղաքացիական ենթակառուցվածքները․ «ԼՂ ՊԲ-ն որևէ ուղղությամբ գործողություն ձեռնարկելու որոշում կայացրել է այն բանից հետո, երբ ակնհայտ է դարձել, որ ոչ մի կերպ որևէ այլ միջոցով հնարավոր չէ կանգնեցնել Ստեփանակերտի և մյուս բնակավայրերի հրթիռակոծումները»:
Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։
20։45_ «Այս պահի դրությամբ և՛ Հադրութի ուղղությամբ, և՛ հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են: Ադրբեջանի բանակը շարունակում է նախահարձակ գործողությունները, որոնց ՊԲ-ն համաչափ պատասխան է տալիս: Մարտերը ծանր են․․․», — երեկոյան՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում ասել է Ղարաբաղի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
20:31_ՊԲ-ն հրապարակել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված ևս 45 զինծառայողների անունները․
Գևորգյան Շալիկո Վոլոդյայի, ծնվ. 1995թ.
Ազիզյան Արտաշես Եղիշի, ծնվ. 1980թ.
Աբրոյան Արսեն Ռուբիկի, ծնվ. 2000թ.
Այվազյան Ռաֆիկ Համլետի, ծնվ. 2001թ.
Թորոսյան Արզուման Եգորի, ծնվ. 2001թ.
Սոլկարյան Արսեն Արտակի, ծնվ. 2000թ.
Կիրակոսյան Արայիկ Էդիկի, ծնվ. 1991թ.
Բաբաջանյան Գևորգ Արտուրի, ծնվ. 1996թ.
Գալստյան Մարտին Վազգենի, ծնվ. 1991թ.
Սարգսյան Նարեկ Ջիվանի, ծնվ. 1993թ.
Սաֆյան Գեղամ Սերժիկի, ծնվ. 1984թ.
Մայիլյան Ռուբիկ Հովհաննեսի, ծնվ. 1969թ.
Սաֆյան Արայիկ Հովհաննեսի, ծնվ. 1989թ.
Պողոսյան Վրեժիկ Սեյրանի, ծնվ. 1992թ.
Հովհաննիսյան Դավիթ Արայի, ծնվ. 1995թ.
Ամարյան Սամսոն Ռաչիկի, ծնվ. 1988թ.
Արաբաչյան Գևորգ Աղասիի, ծնվ. 2001թ.
Պողոսյան Արամ Արթուրի, ծնվ. 1997թ.
Մարտիրոսյան Նարեկ Շիրազի, ծնվ. 1993թ.
Պահեստազորային Խաչատրյան Մարատ Վլադիկի, 1979թ.
Գաբրիելյան Գոռ Արմենակի, ծնվ. 2002թ.
Չիչյան Էդուարդ Արմանի, ծնվ. 2001թ.
Նավոյան Շանթ Գուրգենի, ծնվ. 2001թ.
Գալստյան Շահեն Հարությունի, ծնվ. 2001թ.
Գրիգորյան Իշխան Արթուրի, ծնվ. 2002թ.
Հովհաննիսյան Նարեկ Հայկի, ծնվ. 2001թ.
Քառյան Գևորգ Գրիգորի, ծնվ. 2001թ.
Խաչատրյան Նարեկ Արթուրի, ծնվ. 2001թ.
Գրիգորյան Ռազմիկ Թելմանի, ծնվ. 1998թ.
Պահեստազորային Ղարիբյան Կարեն Ռուդիկի, ծնվ. 1982թ.
Մանուչարյան Հարություն Վանիկի, ծնվ. 1988թ.
Բադալյան Դավիթ Վահանի, ծնվ. 1987թ.
Դանիելյան Արամ Վարդանի, ծնվ. 2001թ.
Թանդիլյան Ռազմիկ Կարենի, ծնվ. 2001թ.
Առաքելյան Արթուր Արամայիսի, ծնվ. 2000թ.
Գրիգորյան Էլֆիկ Գագիկի, ծնվ. 2001թ.
Հակոբյան Հակոբ Խաչատուրի, ծնվ. 2001թ.
Մանուկյան Պավել Հարությունի, ծնվ. 2001թ.
Բարսեղյան Զարզանդ Հովհաննեսի, ծնվ. 1982թ.
Հովհաննիսյան Վահրամ Վաչագանի, ծնվ. 1983թ.
Մանուկյան Գևորգ Մանվելի, ծնվ. 1995թ.
Ամիրջանյան Արմեն Զավենի, ծնվ. 1991թ.
Ասլանյան Իշխան Ռաֆիկի, ծնվ. 1988թ.
Սաֆարյան Միսակ Հակոբի, ծնվ. 1978թ.
Հակոբյան Հայկ Արարատի, ծնվ. 1990թ.
19:02_ Ստեփանակերտում այսօր համեմատաբար հանգիստ է։
Տեղում աշխատող լրագրողնեը հայտնում են, որ օրվա ընթացքում երկու անգամ տագնապի ձայնային ազդանշաններ են միացվել, բայց հարձակում չի եղել։ Հեռվում պարբերաբար պայթյուններ են լսվում։ Մարդիկ մնում են թաքստոցներում։ Հրադադարի զգացողություն տեղում չկա։
լուսանկարը՝ Արցախ տեղեկատվական շտաբի էջից, 04․11
18:00_ ՊԲ֊ն հրապարակել է ռազմական գործողությունների արդյունքում զոհված 51 զինծառայողների անունները․
Բրսոյան Գագիկ Սեդրակի, ծնվ. 2002թ.
Օվսեյան Ռաֆայել Արմանի, ծնվ. 2001թ.
Գրիգորյան Հովհաննես Կարլենի, ծնվ. 1995թ.
Պահեստազորային Հովսեփյան Կամո Շահենի, ծնվ. 1976թ.
Կամավորական Պետրոսյան Հաբեթ Վրեժի, ծնվ. 1965թ.
Կամավորական Բուդուրյան Վահագն Նահապետի, ծնվ. 1996թ.
Կամավորական Սարգսյան Ալեքսանդր Համլետի, ծնվ. 1988թ.
Կամավորական Մաթևոսյան Լեռնիկ Մարտիկի, ծնվ. 1967թ.
Պողոսյան Սարգիս Գարեգինի, ծնվ. 1982թ.
Մելքոնյան Սերոբ Մելիքի, ծնվ. 1969թ.
Ղազարյան Արման Վարդանի, ծնվ. 1981թ.
Հարությունյան Մհեր Վոլոդյայի, ծնվ. 1973թ.
Գինոսյան Վաչագան Անուշավանի, ծնվ. 1985թ.
Վիրաբյան Սերյոժա Սմբատի, ծնվ. 1995թ.
Գրիգորյան Վազգեն Հմայակի, ծնվ. 1976թ.
Օթարյան Թաթուլ Մերուժանի, ծնվ. 1986թ.
Սալանյան Բագրատ Ռուբենի, ծնվ. 1982թ.
Արշակյան Զոհրաբ Սամվելի, ծնվ. 1990թ.
Խաչատրյան Արտյոմ Կարապետի, ծնվ. 1994թ.
Գասպարյան Սամվել Սահակի, ծնվ. 1994թ.
Բադոյան Նվեր Արտաշի, ծնվ. 1972թ.
Պետրոսյան Արտյոմ Արամի, ծնվ. 1996թ.
Ջալավյան Դավիթ Խորենի, ծնվ. 1999թ.
Խեչումյան Արտակ Նորիկի, ծնվ. 1982թ.
Միկոյան Տիգրան Արսենի, ծնվ. 1997թ.
Ավետիսյան Էլֆիկ Մկրտիչի, ծնվ. 2000թ.
Սարգսյան Նարեկ Անաստասի, ծնվ. 1991թ.
Դիլանյան Գագիկ Էդվարդի, ծնվ. 2000թ.
Թադևոսյան Վահան Սուրիկի, ծնվ. 1987թ.
Սոսյան Սուրեն Սեյրանի, ծնվ. 2001թ.
Հարությունյան Հարություն Գևորգի, ծնվ. 1998թ.
Աթայան Վլադիսլավ Գեորգիի, ծնվ. 1980թ.
Ավետիսյան Վլադ Արայիկի, ծնվ. 1995թ.
Բաբայան Հովիկ Վիլյաթի, ծնվ. 1980թ.
Դավթյան Սլավա Ռաշիդի, ծնվ. 1976թ.
Հարությունյան Թաթուլ Վիգենի, ծնվ. 1987թ.
Ադամյան Էդուարդ Էդուարդի, ծնվ. 1995թ.
Պահեստազորային Բաբայան Հայկ Վիլյաթի, ծնվ. 1975թ.
Պահեստազորային Օսիպով Արեն Հմայակի, ծնվ. 1984թ.
Պահեստազորային Ալեքսանյան Կարեն Վագիֆի, ծնվ. 1980թ.
Ահեստազորային Իսրայելյան Կարեն Սուրենի, ծնվ. 1980թ.
Ավագյան Խաչատուր Ավանեսի, ծնվ. 1980թ.
Սարգսյան Վիլեն Համլետի, ծնվ. 1990թ.
Աբրահամյան Հայկ Բորիսի, ծնվ. 1988թ.
Հարությունյան Գարիկ Յուրիկի, ծնվ. 1977թ.
Մեհրաբյան Դավիթ Սամվելի, ծնվ. 2001թ.
Գևորգյան Տիգրան Հրաչիկի, ծնվ. 2000թ.
Աղեկյան Արմեն Գեղայրի, ծնվ. 2000թ.
Ճղրիկյան Գրիգոր Անդրանիկի, ծնվ. 2001թ.
Սադոյան Աբրահամ Գևորգի, ծնվ. 2002թ.
Գրիգորյան Դավիթ Սևակի, ծնվ. 1994թ.
17:54_ Վարչապետն Լեռնային Ղարաբաղի հարցով մոտ ապագայում կդիմի հանրությանը, ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Այսօր դեսպաններ էին աստեղ [Կառավարությունում] ներկա, արտախորհրդարանական ուժեր․․․Նախօրեին վարչապետը հանդիպում է ունեցել նաև խորհրդարանական ուժերի հետ։ Ներկայացվել է իրավիճակը, մանրամասներ հայտնել չեմ կարող․ որոշում է կայացվել, որ հանդիպումները փակ ռեժիմով լինեն։ Կարող եմ ասել, որ մոտ ապագայում վարչապետը նաև կխոսի հանրության հետ, հանրությանը կդիմի և նաև ինֆորմացիա կտրամադրի ստեղծված իրավիճակի վերաբերյալ», – լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սիմոնյանը։
17:36_ Հայաստանի ՊՆ-ն մոտ երկու ժամ առաջ հայտնել էր ադրբեջանական Սու-25 գրոհիչի խոցման մասին։ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել էր, ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է ՍՈՒ-25 գրոհիչներ, որոնք գործում են Թուրքիայի F-16 կործանիչների պատսպարմամբ։
Ադրբեջանական կողմը հերքել է ինչպես գրոհիչի ոչնչացման, այնպես էլ թուրքական F-16-երի՝ ռազմական թռիչքների մասին տեղեկությունները։
New York Times-ի կողմից Գյանջայի օդանավակայանի արբանյակային լուսանկարներում F-16 կործանիչների հայտնաբերումից հետո՝ Բաքուն առաջին անգամ հաստատել էր Ադրբեջանում դրանց առկայության փաստը, բայց հերքել էր, որ կործանիչները այժմ ռազմական առաջադրանքներ են կատարում։
15։44_ «ԱՀ Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովն իր պատրաստակամությունն է հայտնում մարդասիրական գործողությունների իրականացման ուղղությամբ։
Հանձնաժողովը ադրբեջանական կողմի՝ կրակի դադարեցման ռեժիմի խստիվ պահպանման դեպքում, պատրաստ է փոխադարձ մարդասիրական գործողություններ իրականացնել», — Ղարաբաղի պաշտպանության բանակ։
15:41_ Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ-ների համատեղ մամլո ասուլիսը՝
«ՌԴ-ն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել հոկտեմբերի 10-ին Մոսկվայի հանդիպման արդյունքում, անշեղորեն կպահպանվի: Մտքեր ենք փոխանակել նաև այն մասին, թե ինչպես առաջ շարժվել: Ոչ բոլոր հարցերը կլուծվեն արագ և միաժամանակ: Հասկանում ենք, որ պետք է գործընթաց, բայց քաղաքական բանակցային գործընթացի վերսկսումը ձգձգելը սխալ ենք համարում», – նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով։
15:30_ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը արտախորհրդարանական ուժերի հետ ավարտվեց։ Օրակարգում Լեռնային Ղարաբաղի հարցն էր։
▫️ Հանդիպման ընթացքում կուսակցությունները ներկայացրել են իրենց տեսակետները, կարծիքները ստեղծված իրավիճակի վերաբերյալ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը․ «Վարչապետը ներկայացրել է տեղեկատվություն, յուրաքանչյուր կուսակցություն ներկայացրել է իր վերաբերմունքը»։
լրագրող․ — Ինչ որ որոշո՞ւմ եք կայացրել։
Սաղաթելյան․ — Չէ՜-չէ, ինչ որոշման մասին է խոսքը։
▫️ ՀՀԿ-ական Շարմազանովը հայտնեց, որ իրենք իրենց քաղաքական օրակարգը պատերազմի բերումով սառեցրել են, բայց «13 քաղաքական ընդդիմադիր ուժերով արդեն հայտարարություն են արել»։ «[Հանդիպման ընթացքում] մենք ներկայացրել ենք մեր տեսակետները, ավել բան չեմ կարող ասել։ ․․․Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում», – ասաց Շարմազանովը
▫️ «Մենք միացման կողմնակից ենք ավելի շատ, բայց այս պահին, եթե դա անվտանգության խնդիրներ է առաջացնելու, մենք դեմ չենք լինի նաև անկախության ճանաչմանը», – հանդիպումից հետո նշեց «ՔՈ» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը։
Ըստ Սահակյանի՝ վարչապետը համաձայնել է հանդիպման ընթացքում հնչաց շատ կարծիքների հետ, իր դիրքորոշումը չի հայտնել, այն, ինչ ասել է, արդեն հնչել էր նաև հրապարակային հարթակներում, գաղտնի բան չի եղել, միասնական որոշում, իհարկե, չի կայացվել․ «սա այդ հարթակը չէր»։
Նիկոլ Փաշինյանի՝ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո Հայաստանի Կառավարության շենք է մտել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
14։44_ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մնացականյանի և Լավրովի Հանդիպման հրապարակային մասը շատ ինֆորմատիվ չէր․
Լավրովն նշեց, որ անցած շաբաթ «այս նույն դահլիճում» ձեռբերված հրադադարի պայմանավորվածությունը «այժմ տեսնում ենք, որ լիարժեք չի պահպանվում»։ Բայց քանի որ ԱԳՆ-ների հանդիպումը «պլանային է», այս «առանցքային, տաք թեմայից բացի» նախատեսվում է քննարկել «համագորխակցության բոլոր սպեկտրները, մեր երկների մասնակցությունը տարատեսակ ինտեգրացիոն միավորներում, փոխազդեցությունները միջազգային արենայում, ներառյալ՝ ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն»։
Մնացականյանը պատասխանեց, որ Հայաստանի համար «խիստ կարևոր է ռազմական գործողությունների դադարեցումը, և Ռուսաստանի դերն այդ հարցում իրապես նշանակալի է»։ Նշեց, որ «Ադրբեջանը չի իրականացնում կրակի դադարեցման իր պարտավորությունները»։ Ներկայացրեց իրավիճակը, խոսեց Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, խաղաղ զոհերի, ավիրված քաղաքների, բռնի տեղահանվածների, նաև՝ Թուրքիայի մասնակցության և վարձկանների ներգրավվածության մասին։ Կարևորեց ԼՂ-ում կրակի դադարեցման համար վերիֆիկացիոն մեխանիզմի ներդրումը։
Լրագրողներն այնուհետև դուրս հրավիրվեցին դահլիճից։
https://www.facebook.com/armenpress/videos/650237065688854
13:18_ Հայաստանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում է:
Մնացականյանը, ինչպես հայտնի է, մեկնել է Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման։
Հանդիպումից առաջ նա այցելել և ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին։
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Մոսկվայում պետք է տեղի ունենան նաև Մինսկի խմբի՝ պատերազմի մեկնարկից ի վեր երկրորդ բանակցությունները։ Արդյոք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ները մասնակցելու են՝ ստույգ հայտնի չէ։
Մինսկի խմբի նախորդ՝ հոկտեմբերի 8-ին Ժնևում կայացած բանակցություններին Ադրբեջանի ԱԳՆ-ն մասնակցում էր, Հայաստանի ԱԳՆ-ն՝ ոչ։
12:57_ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ այս պահին տեղի է ունենում հանդիպում արտախորհրդարանական ուժերի հետ, հայտնում է «Ազատությունը»։
Հանդիպմանը մասնակցում են ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «ՀԱԿ» փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «ՔՈ» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։ Օրակարգում Լեռնային Ղարաբաղի հարցն է։
12:46_ Հումանիտար հրադադարի ռեժիմը, որ ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին և ոչ մի օր փաստացի չի պահպանվել, շարունակվում է։
Հայկական կողմը հայտնել է, որ այսօր առավոտյան վերսկսվել են հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները, հատկապես՝ հարավային ուղղությամբ։ Թիրախի տակ է #Հադրութ քաղաքը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրեր առաջ հայտարարել էր Հադրութը գրավելու մասին, հայկական կողմը ապացույցներ էր ներկայացրել, որ քաղաքը մնում է իր վերահսկողության տակ։ Հրդադարի մեկնարկից առաջ Ադրբեջանի ԶՈՒ-ն դիվերսիոն ներթափանցում էր նախաձեռնել Հադրութ քաղաք, որի ընթացքում, ըստ պաշտոնական Ստեփանակերտի, սպանվել էր առնվազն հինգը քաղաքացիական անձ։ Հրադադարից հետո լայնածավալ մարտական գործողություններն այդ ուղղությամբ շարունակվել են – և շարունակվում են մինչ այժմ։
Հադրութը առաջին շրջկենտրոնն է բուն Լեռնային Ղարաբաղի տարածքում, որի գրավման մասին հայտարարել էր ադրբեջանական կողմը։ Բացի այդ՝ առաջին «կենդանի» քաղաքն է․ Հադրութում մոտ 4 հազար մարդ է ապրում։ Հարդութը մնում է հայկական կողմի վերահսկողության տակ։
11:51_ «Առաջնագծի տարբեր ուղղություններով թշնամու առաջապահ ստորաբաժանումները կրկին անցել են նախահարձակ գործողությունների, հայտնել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան։
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ «Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են:
Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացնելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք»:
11:39_ Գիշերը Ստեփանակերտում համեմատաբար հանգիստ է եղել:
――――――――――――
Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․
հակտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27